Մամուլի տեսություն - 05.02.2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213446-Մամուլի_տեսություն_05.02.2024
Ամերիկյան մի ինստիտուտ իր վերլուծության մեջ նշել է, որ չնայած բոլոր պատժամիջոցներին ու խնդիրներին, Իրանը զգալի ձեռքբերումներ է գրանցել բոլոր ոլորտներում։
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Փետրվար 05, 2024 17:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 05.02.2024

Ամերիկյան մի ինստիտուտ իր վերլուծության մեջ նշել է, որ չնայած բոլոր պատժամիջոցներին ու խնդիրներին, Իրանը զգալի ձեռքբերումներ է գրանցել բոլոր ոլորտներում։

Իրան օրաթերթ

Իրանի ազդեցության ընդլայնումը՝ զսպվելու փոխարեն

 

Ամերիկացի տեսաբանների և դիտորդների վերլուծությունը Իրաքի և Սիրիայի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների վերաբերյալ ցույց է տալիս, որ նրանցից շատերը այդ հարձակումները դիտարկում են որպես ԱՄՆ կառավարության ցուցադրական գործողություն, որի նպատակը միայն տարածաշրջանային խնդիրների կարճաժամկետ զսպումն է և ոչ երկարաժամկետ զսպումը կամ լուծումը։ Նաև, որոշ վերլուծություններ ցույց են տալիս, որ այդ հարձակումները իրականում չեն թիրախավորել Իրանի շահերը տարածաշրջանում և ավելի շատ դիտվում են որպես ԱՄՆ-ի ինչ որ պատասխան ընդեմ տարածաշրջանում դիմադրության խմբերի գործունեությանը: Ըստ այդ վերլուծությունների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությունը կարծես թե գնում է տարածաշրջանում լարվածության աճից խուսափելու ուղղությամբ։ Այս քաղաքականությունը կարող էր ընդունվել ենթադրվող պատերազմների մեջ մտնելու, ինչպես նաև հնարավոր պատերազմներում հաղթանակի հասնելու վախի պատճառով։ Այս վերաբերմունքը կարող է հետ մղել Ամերիկայի թշնամիներին, սակայն կարող է արդյունավետ լինել լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանային իրավիճակի սրումը կանխելու համար։

Ֆարհիխթեգան օրաթերթ

Իրաքում իրավիճակը` ամերիկացիների  համար բարենպաստ չե

 

Բաղդադում BBC-ի թղթակիցն ասել է. «Ներկայիս իրավիճակը Իրաքում նման է [նահատակներ] Սոլեյմանիի և Ալ-Մոհանդիսի սպանությունից հետո, և մենք ակնհայտորեն ականատես ենք լինում զայրացած հակաամերիկյան զգացմունքներին»:

Իրաքում Նաբանի կոալիցիայի ղեկավար Հադի Ալ-Ամերին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է. «Մենք զրույց չենք ուզում, ժամանակացույց չենք ուզում։ Ժողովրդի մեծամասնությունն ու նրա ներկայացուցիչները խորհրդարանում պահանջում են վտարել օկուպանտներին»։

Քեյհան օրաթերթ

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտը (WINEP).  Իրանը մեծ ձեռքբերումների է հասել

 

Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտը (WINEP) մի վերլուծության մեջ, որն արտացոլվել է արաբական որոշ լրատվամիջոցներում, նշել է, որ Իրանը նախորդ ժամանակահատվածում զգալի ձեռքբերումներ է ունեցել բոլոր ոլորտներում։

Այս ինստիտուտի գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Պատրիկ Կլաոսոնի կատարած վերլուծության մեջ նշվում է, որ չնայած կառուցվածքային որոշ խնդիրներին՝ Իրանը կարողացավ շարժվել դեպի տնտեսական աճ և ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Բերնսը ընդունում է ամերիկյան հզորության անկումը

 

 Մինչ միջազգային հարաբերությունների տեսաբանները տարիներ շարունակ ընդգծել են Ամերիկայի կոշտ և փափուկ ուժի անկումը միջազգային համակարգում, ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը հավանություն է տվել այս տեսություններին և հաստատել, որ Միացյալ Նահանգներն այլևս աշխարհի միաբևեռ ուժը չէ:

tert.am

Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում. Գարեգին Բ

 

Փետրվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախորդ օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչման արժանացած տասնմեկ քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Ձեռնադրող Օշական Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունը հայտնեց քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։

Նորաօծ եկեղեցականների անունից Հայոց Հայրապետին երախտագիտության խոսք ասաց Արժանապատիվ Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կներդնեն իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորաօծ հոգևորականներին՝ շնորհավորելով վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով:

Վեհափառ Հայրապետը հորդորեց նորընծա եկեղեցականներին հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ էլ ավելի բարձրացնելով Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հայոց Հովվապետն ընդգծելով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են դժվարին ժամանակաշրջանում, պատգամեց նորաօծներին արդյունավորել իրենց հոգևոր սպասավորությունը հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ, Ավետարանի և սուրբ հայրերի պատգամների համաձայն հայորդիների մեջ հաստատել ու զորացնել սերը Հայ Եկեղեցու և Հայրենիքի նկատմամբ։

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ քահանա հայրերն իրենց զորավոր հավատքով, նվիրյալ ու անսակարկ ծառայությամբ կկարողանան իրականություն դարձնել հայ ժողովրդի զավակների իղձերն ու տեսիլքներն ապագայի նկատմամբ։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց ձեռնադրող Սրբազան Հորը, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններին ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

tert.am

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայերին

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օրերս այցելել է Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Tert.am-ին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,– նշեց Ամատունին։

Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ Բաքվում, ի թիվս այլ գերների, պահվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը:

news.am

Թուրքիան իր անօդաչուները կտրամադրի Եգիպտոսին

 

Թուրքիան համաձայնել է Եգիպտոսին տրամադրել իր անօդաչուներն այն բանից հետո, երբ երկրները կարգավորել են հարաբերությունները տասնամյա խզումից հետո։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացրել է Yenisafak-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին կմեկնի Եգիպտոս, որպեսզի հանդիպի պաշտոնակցի՝ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Դա Էրդողանի առաջին այցը կլինի այն բանից հետո, երբ Անկարան եւ Կահիրեն անցած տարի դեսպաններ նշանակեցին, ինչը վկայում է պետությունների միջեւ  դիվանագիտական հարաբերությունների բարելավման մասին։

Ֆիդանը A Haber մասնավոր հեռուստաընկերությանն ասել է, որ Թուրքիայի նախագահը աս-Սիսիի հետ կքննակի երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ներառյալ առեւտուրը, էներգետիկան եւ անվտանգությունը։

«Մեր հարաբերությունների կարգավորումը կարեւոր է այն բանի համար, որպեսզի Եգիպտոսը որոշակի տեխնոլոգիաներ ունենա։ Մենք համաձայնություն ունենք Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեխնոլոգիաներ տրամադրելու մասին»,- ասել է Ֆիդանը՝ չնշելով գործարքի մանրամասները։

news.am

Վրաստանում բռնել են Օդեսայից ՌԴ պայթուցիկ տեղափոխող բեռնատար. հանցակից են Վրաստանի, Ուկրաինայի եւ ՀՀ բնակիչներ

 

«ՊԱԾ Հակաահաբեկչական կենտրոնը օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում առգրավել է մի քանի միավոր պայթուցիկ սարք եւ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ»,- ճեպազրույցում հայտնել են Պետական անվտանգության ծառայությունում, տեղեկացրել է Վրացական առաջին ալիքը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ քննչական գործողությունների շրջանակում առգրավվել է երկու կուտակիչ, որոնք նախատեսված էին էլեկտրամեքենայի համար։ ՊԱԾ տեղեկացմամբ՝ կուտակիչները օգտագործվել են որպես բեռնարկղեր պայթուցիկ նյութերի եւ սարքերի տեղափոխման համար։

«Երկու կուտակիչները ընդհանուր առմամբ վեց հատուկ պայթուցիկ սարք են պարունակել։ Ականազերծման հատուկ խումբն այդ կուտակիչներից հանել է պայթուցիկ սարքերն ու նյութերը, որոնք ուղարկվել են ՆԳՆ փորձագիտաքրեական վարչություն՝ փորձաքննության։

Պարզվել է, որ պայթուցիկ սարքերը պարունակում են ռազմական նշանակության С-4 պլաստիկ պայթուցիկ նյութ, որը կարելի է ակտիվացնել էլեկտրադետոնատորի եւ հատուկ ժամացույցի օգնությամբ։ Պայթուցիկի ընդհանուր քաշը եղել է 14 կիլոգրամ։ Բեռնարկղերում եղել են նաեւ 6 միավոր դետոնատոր եւ 6 միավոր հատուկ բանալի։ Նույն քանակությամբ ժամացույցներ տեղադրված են եղել բոլոր վեց արկղերում, որոնցում ակտիվացման ժամանակն արդեն նշված էր։ Նախնական քննությամբ պարզվել է, որ բոլոր վեց սարքերը պատրաստված են եղել բարձրակարգ մասնագետի կողմից եւ հաշվառված են խոցման լայն շառավղի համար։ Դրանց գործարկումը կարող էր հանգեցնել ենթակառուցվածքի զգալի վնասի եւ զանգվածային զոհերի։ Այս նյութի լիցքը շատ ավելի հզոր է տրոտիլի լիցքի պայթյունից։

Հակաահաբեկչական կենտրոնի համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ այդ պայթուցիկ սարքերը եւ նյութերը Վրաստան են բերվել հունվարի 19-ին ուկրաինական Օդեսա քաղաքից։ Դրանք Վրաստանում հայտնվելուց առաջ անցել են Ռումինիայով, Բուլղարիայով եւ Թուրքիայով՝ մինիվենով, որը պատկանել է Ուկրաինայի քաղաքացու։ Մեքենան մեր երկիր է մտել «Սարպի» անցակետով։ Նախատեսվում էր պայթուցիկը դուրս բերել Ռուսաստանի Դաշնություն, կոնկրետ՝ Վորոնեժ, «Դարյալ» անցակետով։

Ավելի ուշ պատվիրատուի պահանջով որոշումը փոխվել է, եւ մասնակիցները փորձել են նշված կետից հանել բեռնարկղերից մեկը, որոնցում դրված էին երեք պայթուցիկ սարքերը։ Երկրորդ բեռնարկղը՝ երեք պայթուցիկ սարքերով, մնացել է Թբիլիսիում, կոնկրետ հասցեում։ Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները բռնել են մեքենան եւ առգրավել պայթուցիկ նյութերն այն պահին, երբ այն պետք է հատեր վրաց-ռուսական պետական սահմանը վրացական կողմից։

Օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այս ամենին հանցակից են եղել յոթ մարդ Վրաստանից, երեք մարդ Ուկրաինայից եւ երկու մարդ Հայաստանից։

Գործի նյութերի համաձայն՝ այս գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի, 2020թ. Օդեսայի մարզի Կիեւի օկրուգի Ռադայի պատգամավորի թեկնածու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից՝ Անդրեյ Շարաշիձեն, որը ծնունդով Բաթումից է։

Ներկայում կատարվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ հանցակիցներին բռնելու համար, ինչպես նաեւ պարզելու համար երթուղին, նշանակման վերջնակետը, հարձակման օբյեկտները, հանցանշանները։