Մեկնաբանություն-Հայտարարվել է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։
Ակնհայտ է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի գործունեությունը սառեցնելու մասին հայտարարությունը պետք է դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Ռուսաստանամերժ քաղաքականության շարունակություն։ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի զինված ուժերը սահմանի երկայնքով հարձակվեցին հայկական տարածքի վրա, Հայաստանը օգնություն խնդրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, և այս կազմակերպությունը բավարարվեց միայն այդ կառույցի դիտորդներ Հայաստան գործուղելու խոստումներ տալով։
Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՀԱՊԿ-ին մեղադրեց իր երկրի նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Դրանից հետո Հայաստանի կառավարությունը հրաժարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից եւ հետ կանչեց իր մշտական ներկայացուցչին։ Բացի այդ, Երևանը մերժեց հյուրընկալել ՀԱՊԿ-ի զորավարժությունները։
Այս միտումն ակտիվացել է 2023 թվականից։ Անցյալ տարի Հայաստանի 48-ամյա վարչապետն ասել էր, որ չի կարող մասնակցել Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին։ ՀՀ վարչապետն այն դեպքում հայտարարեց,որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին չի մասնակցելու, երբ նախորդ տարի հոկտեմբերի վերջին ասել էր, որ Հայաստանը դեռևս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է և չի պատրաստվում չեղարկել իր անդամակցությունն այս կառույցին, քանի որ կողմերը գտնվում են դիրքորոշումների փոխանակման փուլում, և Երևանը չի ցանկանում այս հարցում սխալ դիրքորոշում որդեգրել։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ընդգծել էր, որ այլևս չի մասնակցելու ԱՊՀ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումներին, քանի որ Ռուսաստանի հետ համագործակցությունը թե՛ հիմա, թե՛ ապագայում որևէ օգուտ չի բերի Հայաստանին։ Այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ Հայաստանի կառավարությունը Երեւանի համար ռազմավարական նոր գործընկերներ փնտրի։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի գործունեությունը սառեցնելու մասին հայտարարությունն արվել է այն իրավիճակում, երբ պատերազմի ստվերը դեռևս կախված է այս երկրի վրա։
Այս իրավիճակում կարծես թե Նիկոլ Փաշինյանի իշխանության մերձեցումը ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կառավարություններին և Ռուսաստանից երես թեքելը կարող է լինել ի վնաս Հայաստանի երիտասարդ և անփորձ իշխանությանը։ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական լարվածության ծագման դեպքում արևմտյան պետությունները լավագույն դեպքում կարող են պատրաստ լինել ֆինանսական օգնություն տրամադրել Երևանին:
Փաստորեն, սա նույն քաղաքականությունն է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները վարել են երկու երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ։ Երկու երկրներն էլ կանգնած են իրենց մարզերի բաժանման առջև։ Ակնհայտ է, որ չի բացառվում, որ Հայաստանը ևս տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցների պես ավելի լուրջ խնդիրների առջև կհայտնվի։
Հայ ժողովրդի պարենային կարիքների մեծ մասը մատակարարվում է Ռուսաստանից, և այս իրավիճակում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն կարող մեծ օգնություն ցուցաբերել Երևանին և հայ ժողովրդին, քանի որ Հայաստան գնալու համար, արևմտյան պետությունները նույնպես բախվելու են բազմաթիվ սահմանափակումների։