Մամուլի տեսություն 25․02․2024
իրանական այսօրվա մամուլում կարդում ենք Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմի կրակոցների մասին պնդումներից մինչև Գազայում հրադադարի բանակցություններում առաջընթացի պնդումը
Էթեմադ
Ադրբեջանը հայտարարել է Նախիջևանի շրջանի ուղղությամբ հայկական ուժերի կողմից գնդակոծման մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ հայկական զինված ուժերը երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով 21:40-ին, գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար տարածքի Հեյդարաբադ շրջանում գտնվող բնակելի թաղամասերը։
Շարղ
Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ հրադադարի բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել
Թեև ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկը հայտարարել է, որ տեղյակ չէ հրադադարի բանակցություններում առաջընթացի մասին, իսրայելական աղբյուրները պնդում են, որ այդ բանակցությունները լուրջ առաջընթաց են գրանցել։
Իսրայելական աղբյուրը այդ ռեժիմի 12-րդ ալիքին ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման շուրջ Փարիզի բանակցությունները «լավ բանակցություններ էին, որտեղ լուրջ առաջընթաց է գրանցվել, ինչը կարող է հիմք հանդիսանալ հետագա բանակցությունների համար»:
Շարժման առաջնորդներից Աբդոլռահման Շադիդը Կատարի «Ալ Արաբի» լրատվական հեռուստաալիքին ասել ․ «Մենք ոչ փարիզյան բանակցությունների մասնակից ենք, ոչ էլ դրա կողմը, ընդորում մենք տեղյակ չենք որևէ առաջընթացի մասին։ Այս մասին հայտարարել է միայն մի կողմը (Իսրայելը)»։
Դոյայե Էղթեսադ
Միգուցե Ուկրաինան դառնա Եվրոպայի նոր Կիպրոսը
«Բայդենի վարչակազմի ռազմավարությունն այժմ այն է, որ Ուկրաինայի պաշտպանությունը պահպանվի մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ հուսալով, որ կհյուծվեն ռուսական ուժերը երկարատև մաշողական պատերազմում», - գրում է Time ամսագիրը:
Այս ռազմավարությունը բավական խելամիտ է թվում, բայց այն պարունակում է մի շատ կարևոր հետևանք և պոտենցիալ աղետալի թերություն, որը դեռ լրջորեն չի քննարկվել Արևմուտքում կամ Ուկրաինայում հանրային շրջանակներում. «Անորոշ ժամանակով պաշտպանական դիրքում Ուկրաինայի դիմակայության իմաստը, նույնիսկ եթե դա նրան հաջողնի, այն է, որ ներկայումս Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները ձեռքից գնալու են»:
Էթեմադ
Սիոնիստական ռեժիմի արտգործնախարար. ՄԱԿ-ը համագործակցում է ՀԱՄԱՍ-ի հետ
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարն ասել է, որ Հոկտեմբերի 7-ից ՄԱԿ-ը համագործակցում է ՀԱՄԱՍ շարժման հետ, և այս կազմակերպությունը ձգտում է թուլացնել Իսրայելի՝ իրեն և իր քաղաքացիներին պաշտպանելու իրավունքը։
ՀԱՄԱՍ-ի ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների անտեսումը մի բիծ է ՄԱԿ-ի և այս կազմակերպության գլխավոր քարտուղարի ճակատին, որը երբեք չի մաքրվի նրանց ճակատից:
Ֆարհիխթեգան
«Մտահոգիչ» կիբերհարձակում Կանադայի ոստիկանության վրա
Կանադայի դաշնային ոստիկանությունը հայտարարեց, որ իր համակարգերը «մտահոգիչ» կիբերհարձակման թիրախ են դարձել՝ ասելով, որ կիբերհարձակումը չի ազդել իր գործունեության վրա և վտանգ չի ներկայացնում կանադացիների անվտանգության համար:
Aysor.am
Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են Սուրբ Էջմիածնում և իրենց զորակցությունը հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց հայրապետին
Հազարավոր հավատացյալներ այսօր ուխտավորաբար հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և իրենց զորակցությունը հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց հայրապետին։ Նրանք դատապարտել և անթուլատրելի են համարել վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող վարկաբեկող գործողությունները։
News.am
Լուկաշենկոն՝ հայկական կողմի դիրքորոշման մասին. «Չե՞ն ուզում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը «բացարձակ հանգիստ» է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք սրան բացարձակ հանգիստ ենք վերաբերվում։ Եթե նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ընտրություններում քվեարկությունից հետո ասել է Բելառուսի նախագահը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ այս առնչությամբ Երևանից դեռևս պաշտոնական ծանուցումներ չեն ստացվել։
Այդ կապակցությամբ Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել «չշտապել և կտրուկ շարժումներ չանել»։
«Դուրս գալը հեշտ է։ Բայց, այ, հետո մտնելը դժվար կլինի։ Պետք չէ դուրս գալ, պետք չէ ինչ-որ բան սառեցնել»,- ասել է նա:
Armenpress.am
ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը
ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրու համայնքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են Անի և Ավստրիական թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգման և տվյալ թաղամասերի, ինչպես նաև Շիակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 16 կմ երկարությամբ ճանապարահատված, ընդհանուր առմամբ, 190 հազար քառակուսի մետրը՝ երթևեկելի։ «Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ, 208 լուսատու տեղադրվելու է Շիրակացի փողոցից մինչև Օզանյան փողոց ճանապարհահատվածի երկու կողմերում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից։
«Գյուրմրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչև 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի թվով 33 փողոց և 4 հրապարակ։