Մամուլի տեսություն - 26,02,2024
(last modified Mon, 26 Feb 2024 10:21:15 GMT )
Փետրվար 26, 2024 13:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 26,02,2024

«Իրանի 55 միլիարդ դոլարի առևտուրն իր հարևանների հետ» մինչև «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսումը» իրանական այսօրվա մամուլում:

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի անմիջական և շահավետ առևտուրն իր հարևանների հետ

Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարության կարգախոսներից մեկն էլ հարևանների հետ հարաբերությունների բարելավումն էր, այնպես որ հայտարարվել էր՝ Իրանը բոլոր երկրների հետ քաղաքական և առևտրային ծրագրեր ունի, բայց իր համար առաջնահերթություն է հարևանները։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարեւան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառության ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի, որը մի քանի օր առաջ հասել է 55 միլիարդ դոլարի։

 

Քեյհան օրաթերթ

Ռոբերտ Քենեդի. Մենք ստեղծեցինք ԻԼԻՊ-ը և սպանեցինք իրաքցիներին ավելի վատ, քան Սադամը

ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը բացահայտ հայտարարել է, որ հենց Ամերիկան ​​է ստեղծել ԻԼԻՊ-ը։ Միացյալ Նահանգների նախկին սպանված նախագահ «Ջոն Քենեդիի» եղբորորդին, ով ներկայումս որպես անկախ թեկնածու է առաջադրվում կուսակցության նախագահական մրցապայքարից դուրս գալուց հետո, Al-Arabiya-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հենց ԱՄՆ-ն է ստեղծել ԻԼԻՊ-ը:

Այս հարցազրույցում նա ասել է. «Ամերիկյան երկու կողմերն էլ կողմ են պատերազմին։ Ես կկործանեմ ամերիկյան կայսրությունը դրսում: Այժմ մենք ունենք 800 ռազմաբազա արտերկրում, և յուրաքանչյուրը կռվում է մեկ խմբի հետ: Մենք մեր բանակի վրա ծախսում ենք 10 անգամ ավելի շատ, քան Չինաստանը և Ռուսաստանը, ավելի շատ ծախսում ենք մեր ռազմական ոլորտում, քան մի 10 երկրները մեկ տեղ: Մենք 2001 թվականից ի վեր անօգուտ պատերազմների վրա ծախսել ենք 8 տրիլիոն դոլար և փոխարենը ոչինչ չենք ստացել: Ամբողջ աշխարհը քաոսի մեջ է սրա պատճառով»։

 

Էթեմադ օրաթերթ

Ադրբեջանն ու Հայաստանը վերսկսում են խաղաղ բանակցությունները

ԱՀ ԱԳ նախարարը հայտարարել է առաջիկա օրերին այս երկրի պատվիրակության՝ հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակացույցը՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Միանշանակ պարտվող

Միացյալ ծառայությունների ինստիտուտի միջազգային անվտանգության հետազոտությունների տնօրեն Նիլ Մելվինի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս գտնվում է մաշման փուլում։ Նա ասաց. «Մենք իսկապես գտնվում ենք մաշման պատերազմի մեջ, որտեղ երկու կողմերը փորձում են մաշել միմյանց»:

 

Իրան օրաթերթ

Արևմտյան ճամբարն անհանգստացած է պատերազմի երրորդ տարուց

ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, շատ լավ գիտի, որ ստեղծված իրավիճակում ցանկացած զինադադար չի կարող ուղեկցվել Մոսկվայի նախապայմանների չանտեսմամբ, և դա պատճառ է դառնում, որ ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն ցուցաբերի պատերազմը ակտիվ պահելու ուղությամբ»։

 

tert.am

Փաշինյանը Բունդեսթագի ներկայացուցչի հետ հանդիպմանը կարևորել է Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Գերմանիայի հետ համագործակցությունը հետևողական կերպով զարգացնելու և ընդլայնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը: Վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:

 

tert.am

Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. կատարվածում նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը, ցավոք, պատերազմի միջոցով, սակայն ի վերջո եկան խնդրի «ճիշտ լուծմանը» (չակերտները՝ Tert.am). Հայաստանը (և նրանք դա խոստովանել են) «օկուպացրել էր հինգ-վեց ադրբեջանական շրջան» (չակերտները՝ Tert.am). այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն:Նախագահը հիշեցրել է, որ ժամանակին ինքն իր կամքից անկախ միջնորդի դեր է կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել տարածքային վեճը: Ըստ Բելառուսի ղեկավարի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի տարի ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ է արել, այլև հայկական կողմին նաև ֆինանսական աջակցություն է առաջարկել:«Ես ակամա միջնորդ էի. Բաքվից գնում էի Երևան և ազդանշանները փոխանցում, ընդհուպ մինչև միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Ադրբեջանը հարուստ երկիր է, շատ առաջարկներ կային այդ հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար: Այնուհանդերձ, նախորդ տարիներին Հայաստանի ղեկավարությունը չէր համաձայնում խաղաղ կարգավորմանը, և  խնդրահարույց հարցերը կուտակվում էին։ Այդ ամենը կուտակվեց և ջարդվեց  Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի, նրա կառավարության վրա։ Ընդհանրապես, նա քիչ մեղք ունի կատարվածի համար։ Բայց այս խնդիրը պետք է լուծվեր»,- ասել է Լուկաշենկոն։Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես պատճառ չուներ ներքաշվելու հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:

«Դե, պատերազմեցին, մեր դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լիներ: Հայերը մեր մտերիմներն են, մեր հարազատները, իսկ Ադրբեջանն ինչ է՝ օտա՞ր է, դրա համար էլ հայտնվեցինք նման իրավիճակում: Եվ ՀԱՊԿ-ի համար ոչ մի պատճառ չկար ներքաշվելու այս հակամարտության մեջ, բացարձակապես ոչ մի պատճառ չկար»,- ընդգծել է Լուկաշենկոն։

 

news.am

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին։

Այս մասին Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել բանակցային գործընթացը: Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի շուրջ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել Հայաստանի պատվիրակության հետ»,- նշել է նա։

 

news.am

Արարատ Միրզոյանը մեկնում է Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստին

Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում:

Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:

 

news.am

Նշանակում է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետ անդամակցությունը սառեցված է․ Անդրանիկ Քոչարյան

ՀԱՊԿ-ին Հայաստանի հետ անդամակցությունը սառեցված է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

««Սառեցված» բառը նշանակում է, որ սառեցված է»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին լուրերին՝ Անդրանիկ Քոչարյանը չմեկնաբանեց այն։

Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):