Փետրվար 26, 2024 19:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ժնևի գագաթնաժողովում պարզաբանվել են մարդու իրավունքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումները

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է մարդու իրավունքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումներն ու տեսակետները:

Պաղեստինի ենթաժողովին մասնակցելը և Պաղեստինի, Գազայի և Արևմտյան ափի տարածաշրջանում տիրող ճգնաժամի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներն ու տեսակետները ներկայացնելը Ժնևում Ամիր Աբդոլլահյանի ծրագրերի մաս են կազմում։

Վերջին տարիներին ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունները փորձել են ներկայանալ որպես մարդու իրավունքների ջատագովներ և օգտագործել են իրենց հետ քայլ պահող հայտնի լրատվամիջոցներն ու լրատվական գործակալությունները՝ մարդասիրական կեցվածք ցույց տալու համար:
Արևմտյան պետությունները, միշտ կամայական դիրքորոշում որդեգրելով, իրենց քաղաքական գործողություններն ու նպատակները ներկայացնում են հումանիտար վարքագծի շրջանակներում, և մասնավորապես, անկախ երկրներին, որոնք չեն ցանկանում լինել իրենց քաղաքական բլոկում, ներկայացնում են որպես մարդու իրավունքների թշնամիներ։  Վերջին տարիների քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ արևմտյան կառավարությունների կողմից սահմանված մարդու իրավունքներն ունեն իրենց չափանիշները։
Արևմտյան կառավարությունները բազմիցս լռել են աշխարհի տարբեր մասերում համատարած ցեղասպանությունների, այդ թվում՝ Մյանմարի մուսուլմանների ցեղասպանության վերաբերյալ, և նրանք չեն ցանկացել նվազագույն ծախսը կատարել այս հարցում:
Արևմտյան կառավարությունների խտրական քաղաքականությունը վերլուծելիս, ուշագրավ կետը նրանց լռությունն է Ղուրանի և իսլամական արժեքների դեմ ուղղված անարգանքի նկատմամբ և որ այդ երկրների օրենքներում չկա օրենք սրբություններն անարգողների դեմ հայց ներկայացնելու և բողոքելու համար: 
Սրա հակառակ կետը Միացյալ Նահանգների և արևմտյան կառավարությունների  աջակցությունն է սիոնիստական ​​գաղափարներին, այնպես որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների դեմ նացիստական ​​կառավարության գործողությունների՝ Հոլոքոստի վերաբերյալ ցանկացած հարց կամ կասկած ներկայաացրած անձը դրամական խիստ պատժի կամ ազատազրկման է դատապարտվելու։
Ամիր Աբդոլլահյանի ներկայությունը Ժնևում և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումների ներկայացումը կարևոր և ազդեցիկ իրադարձություն է, քանի որ այսօրվա աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր տեսակետները կարևոր են ազատատենչ մարդկանց և լայն հասարակության համար։
Տարբեր հասարակություններում աստվածային կրոնների և հոգևոր արժեքների հարգումը և Իրանի համար որպես կայուն և մշտական ​​սկզբունք՝ իսլամական արժեքների բացատրումը, այն հարցերից են, որոնք Իրանի արտգործնախարարը կքննարկի Ժնևի գագաթնաժողովում և դրանց կարևորությունը կներկայացնի Արևմտյան աշխարհին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային և տարածաշրջանային տարբեր հանդիպումներում արդյունավետ ջանքեր է գործադրել համաշխարհային հասարակական կարծիքին իրազեկելու 2023 թվականի հոկտեմբերի 7-ից «Ալ-Աքսա» փոթորկի գործողության մեկնարկի և Գազայում կազմակերպված ցեղասպանության մեջ Սիոնիստական ​​ռեժիմի համատարած հանցագործությունների մասին: 
Իրանը, որպես ազդեցիկ երկիր, մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր տեսակետներ ունի, և անկասկած, Ժնևի գագաթնաժողովում Իրանի առաջարկը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանի այսօրվա խնդիրների և միջազգային զարգացումների համար։

Պիտակ