Մարտ 10, 2024 15:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 10.03.2024

Այս օրերին Գազայի երկնքից ցած են թափվում ամերիկյան ռումբերն ու ամերիկյան սննդի ծղոտե ներքնակներ, որոնք ի դեպ ժողովրդին միաժամանակ և՛ տառապանք են պատճառում, և՛ մահ։ Ըստ տեղեկությունների՝ Գազայի երկնքից ամերիկյան փաթեթների նետման պատճառով մինչ այժմ նահատակվել և վիրավորվել է 15 պաղեստինցի։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Մահվան պարաշուտը

Գազայի երկնքից ամերիկյան փաթեթների նետման հետևանքով նահատակվել և վիրավորվել է 15 պաղեստինցի։ Ըստ Guardian-ի՝ ամերիկյան ինքնաթիռների կողմից Գազայի հատվածի վրայով պարենամթերք և առաջին անհրաժեշտության պարագաներ պարունակող փաթեթները սպանել են մի քանի պաղեստինցիների, ևս մի քանիսին վիրավորել է:

Գազայի քաղաքացիների հայտարարությունների վրա հիմնված զեկույցում բրիտանական Guardian թերթը երեկ հայտարարեց, որ ամերիկյան կառավարության օգնությունը պարունակող փաթեթները, որոնք օդից ուղարկվել են այս հատվածի բնակիչներին, սպանել են 5 և վիրավորել 10 հոգու։ Այս մասին տեսանյութեր են հրապարակվել նաև համացանցում, որոնք ցույց են տալիս, որ ամերիկյան օգնության փաթեթները ոչ միայն չեն փրկել Գազայի բնակիչներին, այլև նրանց մահվան պատճառ են դարձել։

 

Ջավան օրաթերթ

Հոլիվուդյան նավահանգստի օգնությունը Գազային

Ժամանակավոր լողացող նավահանգիստ կառուցելու և Գազային օգնություն հասցնելու Ամերիկայի ծրագիրը լայնածավալ քննադատության է արժանացել: Ծրագիր, որն առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ամենամյա ելույթում՝ օգնելու Գազայում տիրող հումանիտար ծանր իրավիճակին, սակայն քննադատները դա համարում են շեղում հիմնական լուծումից՝ որն է Գազայում հրադադար հաստատելը։

 

Քեյհան օրաթերթ

Ռուսաստանը տուգանել է անզավակ ընտանիքներին՝ բնակչության ծերացումը կանխելու համար

Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է հարկ սահմանել անզավակ ռուս ընտանիքների համար՝ երկրի բնակչության ծերացումը կանխելու ուղությամբ։ Քաղաքագետները համակարծիք են, որ բնակչությունը երկրների հզորության տարրերից ու բաղադրիչներից մեկն է, և բնակչության նվազումը կարող է անուղղելի վնաս հասցնել երկրի ամուր հենասյուներին։

Չինաստանի և Ռուսաստանի նման մեծ տերությունները նույնպես շատ անհանգստացած են այս հարցով։ Ռուսաստանում ծնելիության նվազումը և դրա հետևանքով բնակչության նվազումը կրկին դարձել են այս երկրում քաղաքական և մեդիա քննարկումների կիզակետը։ Լրատվական աղբյուրները հայտնում են, որ անզավակության հարկ մտցնելու առաջարկը ռուսական հասարակությունում բարձրաձայնվել էր վերջին մի քանի տարիներին և այս օրերին կրկին ուշադրության կենտրոնում է։

 

Շարղ օրաթերթ

Սկսվել է Թուրքիա F-16 կործանիչների մատակարարման գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է.«Թուրքիա F-16 կործանիչների մատակարարման գործընթացը սկսվել է»։ Հայտարարելով, որ ամերիկյան իշխանությունները հայտարարել են իրենց կամքի մասին, նա ասել է. «Կոնգրեսը տեղեկացված է այս մասին»։

 

tert.am

Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ․ Տոկաև

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

Այս մասին Ադրբեջան կատարած պետական այցի նախօրեին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։

Ղազախստանը, որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը»։

 

tert.am

Ուկրաինան պետք է «քաջություն ունենա սպիտակ դրոշը բարձրացնելու և բանակցելու». Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ ուկրաինական հակամարտությունում պարտվող կողմը պետք է համարձակություն գտնի ընդունելու դա և համաձայնվի բանակցել։

Նա Ուկրաինային անվանել է պարտվող կողմ։

Այս մասին Հռոմի պապն ասել է շվեյցարական RSI հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որը կթողարկվի մարտի 20-ին, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, այսօր բանակցությունները կարելի է վարել միջազգային ուժերի օգնությամբ։ Այժմ ուկրաինական հակամարտության մեջ շատ են նրանք, ովքեր ցանկանում են հանդես գալ որպես միջնորդ, մասնավորապես Թուրքիան։

«Մի ամաչեք բանակցել, քանի դեռ իրավիճակը շատ չիվատացել», - հավելել է Պապը:

 

news.am

Ադրբեջանը պահանջում է վերադարձնել, իբր թե օկուպացված 4 գյուղ. ՀՀ իշխանությունները ոչինչ չունեն պատասխանելու. Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է վերադարձնել, իբր թե օկուպացված 4 գյուղ։Բնական է Հայաստանի իշխանությունները ոչինչ չունեն պատասխանելու։ Չնայած, պարզ է շուտով ինչ են պատասխանելու և անելու։Ցավում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում միջազգային հանրության և Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել օրինակ հետևյալ փաստի վրա։«Հայաստանի կողմից 1992թ. օկուպացված» Կըզըլ Հաջիլի գյուղում, համաձայն Ադրբեջանի վերջին մարդահամարի, ապրում է 266 ադրբեջանցի»։

 

news.am

ԱՄՆ-ն և Թուրքիան պարտավորվել են համատեղ աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պարտավորվել են աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ, ասվում է Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ:

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին,  պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և համաձայնել են, որ դա կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», - ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: 

Նշվում է, որ կողմերը քննարկել են ամերիկա-թուրքական հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ տարածաշրջանային առաջնահերթությունները, ահաբեկչության դեմ պայքարը, պաշտպանական համագործակցությունը, տնտեսական աճը, առևտուրը, էներգետիկ անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը:

«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը վերահաստատել են  Միացյալ Նահանգների և Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝  Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ: Միացյալ Նահանգները ողջունել է Թուրքիայի ջանքերը Սև ծովում, ներառյալ ականների հակազդման և հացահատիկի ու այլ միջազգային առևտրի համար կենսական անվտանգ ուղիների աջակցման համար վերջերս ստեղծված աշխատանքային խումբը», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական ճգնաժամի բոլոր տեսանկյունները և «վերահաստատել   Միացյալ Նահանգների և Թուրքիայի հավատարմությունը Սիրիայի գլխավորած քաղաքական գործընթացին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն»:

 

news.am

Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը. Մարուքյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին

Ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, անգամ դա մեր ներքին կյանքի համար է, ես դեմ եմ պետության հիմքերը վերանայելուն: Այս մասին ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով  իր հրաժարականի պատճառների մասին: «3-րդ հանրապետություն, թե 4-րդ,  դա քաղաքական խոսույթ է, այն 4-րդը չէ, 6-րդը չէ, այն Հայաստանի Հանրապետությունն է եւ այս հանրապետությունը մենք պետք է պահենք,պահպանենք, հզորացնենք: Եթե ես զգում եմ, որ պետականության հիմքերի վերանայումը, դրանց քննարումները խնդիր են առաջացնում, ես չեմ կարող դա անել եւ սա էր վերջին անհամաձայնությունը, որ ես ունեցա մեր հարգարժան գործընկերներ հետ:

Երբ Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները ներկայացնում էր, այդտեղ գոյություն չուներ Սահմանադրությունը փոխելու, ներքին օրենսդրությունը վերանայելու, Անակախության հռչակագիրը չգիտեմ ինչ անելու որևէ պահանջ։ Ընդունել, որ մենք պետք է նոր Սահմանադրություն ընդունենք, որն ըստ Ադրբեջանի խոչընդոտում է խաղաղության պայմանագիրը կնքելուն, նշանակում է, որ մենք թաղում ենք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն ամբողջությամբ»,-ասել է Մարուքյանը։Մարուքյանը նշում է, որ Ադրբեջանի պահանջները անվերջանալի են, իսկ  Հայաստանն իր պահանջները նվազեցնելով չի նվազեցնում Ադրբեջանի պահանջները եւ այդ տեսլականի շարունակումը չի բերելու այլ արդյունքների, որն արդեն մի անգամ չի բերել:

Մարուքյանը անդրադարձել է նաեւ իր հրաժարականւշի շուրջ պտտվող ասեկոսեներին՝ նշելով, որ արտահերթ ընտրություններ չեն սպասվում, «իշխանական նավն էլ չի խորտակվող, նրանց գործերը այդքան էլ վատ չեն»: 

Պիտակ