Մարտ 11, 2024 16:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 11.03.2024

«Կանանց հանձնաժողովից Իսրայելին հեռացնելու Իրանի պահանջարկից» մինչև «Օփենհայմերի հաջողությունը 2024թ. Օսկարի մրցանակաբաշխությունում» իրանական այսօրվա մամուլում:

Քեյհան օրաթերթ

Ֆրիդման. Ամերիկյան ուժերը հարձակման են ենթարկվում Իրանի դաշնակիցների կողմից

Ամերիկացի վերլուծաբանն ասում է, որ Ամերիկյան զինուժերը Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցների հարձակման տակ են, և եմենցիներն ասել են, որ չեն դադարի թիրախավորել ամերիկյան կամ իսրայելական նավերը, քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել։

 

Իրան օրաթերթ

Իրանը պահանջում է Սիոնիստական ​​ռեժիմին հեռացնել Կանանց հանձնաժողովից

Վերջին 47 տարիների ընթացքում ՄԱԿ-ը և շատ երկրներ Կանանց միջազգային օրվա պատրվակով կենտրոնացել են կանանց իրավունքների խնդրի վրա։ Այնուամենայնիվ, կանանց իրավունքների ամենամեծ ոտնահարողները Իսրայելն ու նրան աջակցող արեւմտյան երկրներն են։

Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների սկզբից անցել է ավելի քան 4 ամիս։ Մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմը վերջին ամիսներին նահատակել է ավելի քան 31000 ճնշված պաղեստինցի ժողովրդի: Այս նահատակներից մոտ 10000-ը անմեղ պաղեստինցի կանայք են: Նման պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունը պահանջել է Սիոնիստական ​​ռեժիմին հեռացնել ՄԱԿ-ի Կանանց հանձնաժողովից:

 

Քեյհան օրաթերթ

National Interest. ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև խորը կապը մեծ մարտահրավեր է Ամերիկայի համար

Ամերիկյան National Interest հրատարակությունն ընդգծել է. «Իրանի ազդեցությունը Գազայում կմնա, և ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև դաշինքի թուլացումը ամենամեծ մարտահրավերն է Ամերիկայի համար»։ Սպիտակ տան կողմից աջակցվող Պաղեստինի իշխանությունները չեն կարող կառավարել Գազայի հատվածը առանց ՀԱՄԱՍ-ի հավանության: ՀԱՄԱՍ-ի գաղափարախոսությունը կմնա, և Իրանը կշարունակի աջակցել նրան ցանկացած քաղաքական ձևով, որը ՀԱՄԱՍ-ն ընդունի:

 

Վաթանե Էմրուզ

Տարանջատում ֆաշիստների մեջ

Սիոնիստների գլխավոր ռաբբին սպառնացել է, որ եթե հարեդի հրեաների համար զինվորական ծառայությունը պարտադիր դառնա, նրանք բոլորը գաղթելու են Իսրայելից: Սա օկուպացված Պաղեստինի սեֆարդի հրեաների գլխավոր ռաբբի Իսահակ Յոսեֆի սպառնալիքն է՝ ի պատասխան Թալմուդյան դպրոցի հետևորդների զինվորական ծառայությունից ազատումը չեղարկելու կոչերին։ Նա ավելի վաղ պարտադիր էր հայտարարել պաղեստինցիների սպանությունը։

 

Ջաւան օրաթերթ

2024 թվականի Օսկարի հաղթողները: Օպենհայմերը հավախեց օսկարները

Հայտնի են դարձել «Օսկար 2024»թվականի հաղթողները, իսկ 96-րդ շրջանի մրցանակների ամենամեծ բաժինը զբաղեցրել է «Օպենհայմեր» ֆիլմը՝ 7 մրցանակով և «Խեղճուկրակները»՝ 4 մրցանակով։ Ջոնաթան Գլեյզերի «Հետաքրքրությունների գոտի» արժանացել է «Օսկարի» լավագույն միջազգային կինոմրցանակի՝ որպես առաջին բրիտանացի, իսկ լավագույն գեղարվեստական ​​վավերագրական մրցանակը ստացել է Ուկրաինայի «20 օր Մարիուպոլում» ֆիլմը։

 

tert.am

Առկա է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ. ո՞ր դրույթներն են փոփոխման ենթակա

Գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արդարադատւթյան նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։

Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե հանձնաժողովը մայր օրենքի որ դրույթներն է քննարկում փոփոխել, սակայն նշում են, որ հաստատված նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն, Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին, մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին, Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»։

Նշվում է, որ հայեցակարգը նախատեսում է նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը կարծրացնելուն և այլ կարգավորումներին վերաբերող փոփոխություններ, որոնք արդեն հաստատվել են նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից:

Արդարադատության նախարարությունից նաև հայտնել են, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։ Թե ուրիշ ինչ մասնագետներ են ներառված մասնագիտական հանձնաժողովի կազմում՝ գերատեսչությունից չեն հստակեցնում։

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր ընտրվել հայտարարված մրցույթի արդյունքում` 2023թ –ի փետրվարի 3-ին։ Ավելի ուշ Հակոբյանը դարձել էր հանձնաժողովի աշխատանքները համակարգողը։

Հիշեցնենք` ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։

 

tert.am

Հնդկաստանը ռազմավարական արտահանումների նպատակով օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան. IADN

Հնդկաստանը ռազմավարական նշանակության արտահանումներն իրականացնելու նպատակով օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան:Այս մասին X-ում գրել է IADN-ը` Հնդկաստանի պաշտպանական և ռազմավարական նորությունների և վերլուծությունների կայքերից մեկը:Նշվում է, որ HAL & CONCOR-ն այս նպատակով ստեղծել է HALCON համատեղ աշխատանքային խումբը:«Սա կուժեղացնի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան», - ասված է հրապարակման մեջ:

 

news.am

Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Անդրկովկասում Աֆրիկայում անհաջողության ֆոնին. Զախարովա

Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև այնտեղ խաղաղապահ դեր  կատարել է Ռուսաստանը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, որ, իր կարծիքով, Հարավային Կովկասում Փարիզի ակտիվության աճը «մի տեսակ փոխհատուցում է Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման»։

Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի փորձերը ներառում են խաղաղապահ ջանքեր։

«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ, մեր երկիրն էր, որ ստանձնեց և կատարեց ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում որպես միջնորդ: Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։

 

news.am

Բաքուն խախտում է Արցախի պաշտոնյաների իրավունքները․ նրանք ստիպված իրենց գաղափարին դեմ տեսակետ են արտահայտելու․ Սահակյան

Բացառում եմ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության տված հարցազրույցներում ազատ կամարտահայտությունը, նրանք գտնվում են կյանքի իրական և անմիջական սպառնալիքների ներքո և հասկանալի է՝ հարկադրված են մասնակցում հարցազրույցների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Այստեղ շատ կարևոր է պարզաբանել այն հարցը, թե արդյո՞ք ազատ կամարտահայտությամբ և  իրենց ցանկություններով  են նշված անձինք հարցազրույցներ են տալիս: Եթե ցանկությունը և նախաձեռնությունը դուրս չի գալիս այս պաշտոնյաներից, ապա գործ ունենք իրավունքների բազմաթիվ խախտումների հետ: Հասկանալի է, որ նրանք, դժվար թե, Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու ընթացքում, մեծ մղումներ, ցանկություններ և երազանքներ ունենային հարցազրույցներ տալու: Ես բացառում եմ ազատ կամարտահայտությունը, նրանք բոլորը գտնվում են կյանքի իրական և անմիջական սպառնալիքների ներքո և հասկանալի է՝ հարկադրված մասնակցում հարցազրույցների»,- նշեց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մարդու իրավունքների տեսանկյունից գործ ունենք հարկադրանքի  հետ, ինչը կարող է ունենալ նաև հոգեբանական դրսևորումներ․ «Երբ չկա սեփական ցանկությունը, բայց օգտագործում են անձի պատկերը, ձայնը, շարժուձևը, միջամտում են նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, դա խախտում է: Եվ երրորդը՝ այս պաշտոնյաները հարկադրված տալիս են ձևակերպումներ, որոնք համահունչ չեն նրանց մտքին, խղճին և տեսակետներին, այդ թվում, քաղաքական: Գոնե գործունեության տեսանկյունից, մենք գիտենք, որ նրանք գործել են ի շահ Արցախի ինքնորոշման ճանաչման և վստահ եմ, որ հարցազրույցներում հնչելու են այլ տեսակետեր: Այստեղ մենք նաև խոսքի ազատության իրավունքի խախտումների հետ ենք բախվում, քանի որ իրենց համոզմունքին և գաղափարախոսությանը դեմ տեսակետներ են հարկադրված արտահայտելու»։

Նա շեշտեց, որ նրանց կամքը սահմանափակված է, և հարկադրանքի միջոցով նրանք մասնակցություն են ունենում այդ հարցազրույցներին․ «Այստեղ հստակ խոսքի ազատության իրավունքի խախտում կա: Երբ անձը չի ցանկանում որևէ տեսակետ արտահայտել, բայց նրան պարտադրում են, ապա անխուսափելիորեն, խոսքի ազատության իրավունքի և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումներ կան, բայց ամենաէականն այն է, որ այս խախտումները հետևանք են անմարդկային վերաբերմունքի, հարկադրանքի, ճնշումների, որոնք կարող են ունենալ հոգեբանական դրսևորումներ: Եվ կարող եմ ասել, մեր փորձից ելնելով, որ նման բազմաթիվ փաստաթղթավորված դեպքեր ունենք, երբ օրինակ հարցազրույցից առաջ անձի վրա վառելիք են լցրել և լուցկին ձեռքում պահած սպառնացել են, որ կայրեն, եթե նշված խոսքերը անձը չարտաբերի: Եվ նման միջոցների դիմել են անմեղ առևանգնված քաղաքացիական անձանց, զինվորականների, ռազմագերիների, նույնիսկ խոցելի խմբերում գտնվող անձանց նկատմամբ»։

Պիտակ