Մարտ 13, 2024 18:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն ֊ 13.03.2024

Ամերիկյան հայտնի լրատվամիջոցներից մեկը գրել է. Իրանի արտաքին քաղաքականության ակնառու հաջողության մեծ մասը գալիս է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեյի ռազմավարական ինտելեկտից:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի դիվանագետը զգուշացնում է ահաբեկիչների սպանության մասին

 

Ամերիկյան հայտնի լրատվամիջոցներից մեկը, ուսումնասիրելով Մերձավոր Արեւելքում բարդ աշխարհաքաղաքական շախմատը, ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականության ուշագրավ հաջողության մեծ մասը գալիս է Այաթոլլահ

Խամենեյի եւ նրա գլխավոր խորհրդականների ռազմավարական ինտելեկտից:

Իրանի գերագույն առաջնորդը տարօրինակ կարողություն ունի միավորելու ռազմականությունն ու պահպանողականությունը:

Իրան օրաթերթ

Աղքատները` 2024 թվականի ԱՄՆ ընտրարշավի որոշում կայացնողներն են

 

Չնայած դեմոկրատական կուսակցությունում Ջո Բայդենի եւ Հանրապետական խմբակցությունում Դոնալդ Թրամփի օգտին ընթացող ընտրարշավին, ԱՄՆ նախագահական ընտրություններն անցնում են նուրբ իրավիճակի միջով, քանի որ աղքատների մեծամասնությունը հիասթափված են 2024 թվականի ընտրություններից, ինչի պատճառով նրանց մասնակցության հավանականությունը ընտրություններին, ամեն օր պակսում է:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Հետամնացի աշխարհը

 

Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի մի աշխարհի, որտեղ իշխանությունը կփոխարինի ազատական իդեալներին, եւ Արեւմուտքը պետք է նոր կանոններ ձեւակերպի՝ համագործակցելով այնպիսի կառավարությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը եւ միջին տերությունները, որոնք օգնել են իր համաշխարհային կարգուկանոնին պահպանել միջազգային կայունությունը: Սա գրվել է National Interest֊ի կողմից իր վերջին զեկույցում:

Գազայում տեղի ունեցած պատերազմը ոչ միայն սարսափելի կորուստ էր պաղեստինցիների համար, այլեւ մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Միացյալ Նահանգներն այլեւս չի տիրապետում համաշխարհային իրավիճակին:

Էթելաաթ օրաթերթ

ԿՀՎ. «Համասը շարունակվելու է, իսկ Նեթանյահուն հեռանում է»

 

Եբրայական լեզվով լույս տեսնող «Մաարիվ» թերթը հայտնում է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից հրապարակված հետախուզական զեկույցում շեշտվում է, որ Համասի շարժումը շարունակվելու է, իսկ Գազայի պատերազմը մոտ ապագայում չի ավարտվելու, մինչդեռ Բենյամին Նեթանյահուի իշխանության գոյատեւումը վտանգված է:

Tert.am

Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, դրանք 29,800-ից դուրս են․ Գնել Սանոսյան

 

Դելիմիտացիա ու դեմարկացիա երևույթը նրա համար է, որպեսզի հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այսկողմ Հայաստանն է, այնկողմ՝ Ադրբեջանը։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այսինքն հասկանան այն իրավական հիմքը, որով կգծվի այդ գիծը»,- ասաց նա։

Սանոսյանի խոսքով պետք է առաջնորդվել երկու կողմի համար նախընտրելի քարտեզով։

«Այդ քարտեզով կլինի և՛ կաբինետային, և՛ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները»,- նշեց նախարարը։

Խոսելով Տավուշում ենթակառուցվածքների փոփոխության մասին, Սանոսյանը ասաց․

«Այդ տարածքներում կան տեղեր, որոնք սահմանագծին շատ մոտ են, որոշ տեղերում գուցե պարզվի, որ հատում են սահմանը։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում միգուցե վերակառուցելու հարց առաջանա»։

Լրագրողի հարցին՝ ըստ ՀՀ-ի վարչատարածքային բաժանման՝ Տավուշի 4 գյուղերը ՀՀ-ին են  պատկանո՞ւմ,  նախարարը պատասխանեց․

«Ոչ, խոսքը 29,800 քկմ-ի մասին չէ, վարչապետը 4 ժամ խոսել է դրա մասին։ Ասուլիսի ժամանակ ամեն ինչ շատ պարզ ասվել է․ կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք կվերցնեն ինչ-որ քարտեզ՝ որպես իրավական հիմք ու կառաջնորդվեն դրանով»։

Tert.am

Մոսկվան լսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Փաշինյանի հայտարարությունները. իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ են շփումներ. Կրեմլ

 

Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ին նրա անդամակցության հետ կապված. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Անշուշտ, լսել ենք Փաշինյանի հայտարարությունները (Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին): Ակնհայտ է, որ շատ աշխատանք կա անելու մեր հայ գործընկերների հետ և՛ ՀԱԿՊ-ի, և՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Մենք կպարզաբանենք և կխոսենք վարչապետի արած հայտարարություններին համահունչ», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ երեկվա ասւոլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից:

Tert.am

Եվրախորհրդարանում քվեարկության դրվող բանաձևով առաջարկվում է դիտարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածության հնարավորությունը

 

Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվել ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։

Փաստաթուղթը, որը հեղինակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ներկայացվում է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։

Բանաձևի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորները մասնավորապես առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ բանաձևի նախագծում։

Պատգամավորները կոչ են անում Եվրոպական դաշինքի գործադիր իշխանություններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց միջև շփումների, սեկտորային ինտեգրման ոլորտներում։

Բանաձևի քվեարկությունը նախատեսված է աշխատանքային օրվա ավարտին։

News.am

Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին՝ եթե չտանք, կլինի պատերազմ. Արթուր Խաչատրյանը՝ 4 գյուղերի մասին

 

Ինչպես Ադրբեջանի բոլոր պահանջների առջեւ, 4 գյուղերի պահանջի առջեւ եւս Փաշինյանն ընկրնելու է: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Կան ադրբեջանական անկլավներ, որոնց մասին քպ-ական պատգամավորները խոսում էին դեռեւս 2021-ին: Հետո Հայաստանում ծանրամարտի առաջնության ժամանակ քարտեզներ էին Երեւանում կախել, որտեղ Հայաստանի քարտեզն էր անցքերով: Հիմա էլ պարզ ասում են՝ անելու ենք: Ադրբեջանը պահանջում է, իրենք անելու են: Փաշինյանի երեկվա հայտարարությունից 2-3 օր առաջ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գրասենյակը ասել է, որ առանց այլեւայլությունների Հայաստանը անհապաղ պետք է այդ տարածքներն ազատի: Ազատելու մասին պարզ ասել էր նաեւ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որ 4 գյուղերի հետ կապված մենք խնդիր չունենք, մնացած գյուղերի հարցը կլուծվի սահմանազատման գործընթացում: Բնական հարց է առաջանում, եթե ամբողջ տարածքում են ուզում սահմանազատում անցկացնել, դե թող ամբողջ հարցը կոմպլեքս լուծվի սահմանազատման, սահմանագծման գործընթացում»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը շտապում այս 4 գյուղերի հարցում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Դրանք ամենառազմավարական նշանակություն ունեցող հատվածներից մեկն են: Եթե նայենք, թե ադրբեջանական մխրճումները ՀՀ տարածք որտեղից են եղել, դրանք եղել են նոր ձեւավորված սահմանից: Հիմա եթե Ադրբեջանը առանց ջանք գործադրելու գրավի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արեւելքը խոցելի է լինելու, եւ Ադրբեջանի բանակցային հզորությունը շատ ավելի մեծ է լինելու: Ցանկացած բան կարող են պահանջել, եթե ՀՀ իշխանությունները փորձեն հակառակվել, այնտեղից կարող է լինել հերթական մխրճումը:

Սկզբից էս 4-ը կուզեն, հետո ուրիշ գյուղեր կուզեն, հետո կասեն՝ սահմանազատված չի սահմանը, ով ասաց, որ կոնկրետ այս բարձունքը պատկանում է Հայաստանին: Նույն պատճառաբանությունը կբերեն, որը բերեցին Ջերմուկի հատվածում շուրջ 150 քկմ տարածք օկուպացնելու ժամանակ»:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ եթե այդ 4 գյուղերը հանձնվեն, Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական թիրախում. «Բոլոր տեղի ունեցած մխրճումները ռազմավարական նշանակություն ունեցող կետերում են տեղի ունեցել: Դրանք բարձունքներ են, որոնք վերահսկում են ճանապարհները, եւ որտեղից հեշտ է Հայաստանը  մեջտեղից կիսել:

Փաշինյանը ժողովրդի հետ խոսում է պարզ շանտաժի լեզվով՝ եթե սա չտանք, կլինի նոր պատերազմ, ժողովուրդ դու դա ուզո՞ւմ ես: Իրենք, ճիշտ է, 4 հոգու սպանեցին, եթե մենք հիմա մի բան անանեք, կարող էթ վաղը 40 հոգու սպանեն: Եթե մենք մեր իրավունքների համար պայքարենք, կարող է Երեւանն էլ կորցնենք»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

News.am

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունները

 

Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք կա, իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ են շփումներ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

«Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Ակնհայտորեն, իհարկե, հիմա շատ աշխատանք կա անելու։ Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։

Հարցը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը վերահղել է ՀԱՊԿ-ին և պարզաբանել, որ Կրեմլը չի ​​կարող խոսել կազմակերպության անունից։ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- եզրափակել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։

News.am

Քննարկումներ են, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել․ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ․Մելքոնյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ Ադրբեջանի կողմից պահանջվող այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ Հայաստանը տալո՞ւ է Ադրբեջանին գյուղերը, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Նա ասաց՝ ինչը մեր տարածքի մեջ է՝ մերն է, ինչը մեր տարածքի մեջ չէ, ապա մերը չէ»։

Ճշտող հարցին՝ եթե այդ գյուղերը մեր տարածքում չեն, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում դրանք, պատգամավորն ասաց․

«Քննարկում են, շատ եք վռազում։ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է։ Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, որ այդ 4 գյուղերը պետք է Հայաստանը տա մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ Մելքոնյանն ասաց․ «Ինքը շատ բան ա ասում։ Ամեն ասածը հո չե՞ն անում»։

Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան մայրուղին ինչո՞ւ Հայաստանը տվեց, Մելքոնյանն ասաց. «Ռուսներն են տվել։ Այդ սահմանին իրենց ռուսների հետ էին կանգնած։ Եթե լավ հիշում ես, այդ տարածքու ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ պահում էր այդ սահմանը։ Մի օր էլ փակեց ու հանձնեց Ադրբեջանին, ոնց Լաչինի միջանցքը»։

 

Պիտակ