Մարտ 15, 2024 16:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 15.03.2024

«Ուկրաինայի մասին Մեդովևի վիճահարույց հայտարարություններից» մինչև «Իսրայելի բողոքի ցույցեր»-ը այսօրվա իրանական մամուլում:

Շարղ օրաթերթ

Մեդվեդև. Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մաս

ՌԴ Անվտանգության խորհրդի տեշակալն ասել է. «Ես առաջարկում եմ Ուկրաինային ընդունել պարտությունը և հանձնվել անվերապահորեն»։

Մեդվեդևը հավելել է. «Ուկրաինայի պարտությունը հայտարարելուց և ժամանակավոր խորհրդարան ստեղծելուց հետո Կիևը պետք է ընդունի, որ իր տարածքը պետք է դառնա Ռուսաստանի կազմում»։ Նա նշել է. «Ուկրաինայի կողմից բանակցելու կամք չկա, և խաղաղության համար անհրաժեշտ է «ռուսական բանաձեւ»։ Կիևը պետք է փոխհատուցում վճարի Մոսկվային»:

 

Համշահրի օրաթերթ

Հարյուրավոր սիոնիստներ բողոքել են ծայրահեղական ​​հրեաներին պատերազմին մասնակցելուց ազատելու դեմ

Հարյուրավոր սիոնիստներ հավաքվել են Երուսաղեմում Սիոնիստական ​​ռեժիմի Գերագույն դատարանի մոտ և բողոքել են ծայրահեղական ​​հրեաներին պատերազմին մասնակցելուց ազատելու դեմ։ Այս դատարանը քննում է սիոնիստների ներկայացրած հայցերն ընդդեմ ծայրահեղական ​​հրեաների պատերազմին մասնակցելուց ազատման հարցում։

 

Իրան օրաթերթփ

Առաքելություն՝ Իսրայելցիների շունչը կասեցնելը Ալ-Աղսա փոթորկից հետո

Գազայի վրա հարձակվելու նախագիծը հորձանուտ է դարձել իսրայելցիների համար, քանի որ ՀԱՄԱՍ-ի թաքնված դեմքը գտնելու նրանց փորձերը միշտել ձախողել են: 

Իսրայելի անվտանգության ապարատը նրան համարում է «Ալ-Ղեսամ» գումարտակի ամենափնտրվող մարդը: 58-ամյա հրամանատար, ով ասում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսա փոթորիկ»-ի գործողության գլխավոր նախագծողն է։

Մոհամմադ ալ-Զեյֆը, Ղոդսի օկուպացիոն ռեժիմի դեմ գործողությունների նախագծման և իրականացման գործում՝  շնորհիվ իր օպերատիվ ինժեներական հետախուզության կարողականությանբ համարվում է որպես Ղեսամ հրթիռների 3 հիմնական նախագծողներից մեկը: Իսրայելը նաև նրան համարում է 1996 թվականից ի վեր իսրայելցիների դեմ պաղեստինյան մահապարտների հարձակումների նախագծողներից մեկը։

 

Էթեմադ օրաթերթ

Մակրոն. Թրամփը չի լինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկածներ է հայտնել Դոնալդ Թրամփի երկրորդ անգամվա համար Սպիտակ տուն վերադառնալու հնարավորության վերաբերյալ։

«France 2» և «TF1» հեռուստաալիքներին տված հարցազրույցում, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփը կարող է միջնորդել Ուկրաինայում խաղաղ բանակցությունները, նա ասել է, որ Թրամփը չի ընտրվի ընտրություններում։

 

tert.am

Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահը հեգնել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան այսօր մեկնարկած նախագահական ընտրություններով հաղթանակի կապակցությամբ: ԵՄ պաշտոնյան համապատասխան գրառումն արել է X սոցիալական ցանցի միկրոբլոգում:

«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն», - գրել է Միշելը:ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվել։Ընտրությունների նախօրեին Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, կոչ է արել մասնակցել ընտրություններին` արտահայտելով իրենց քաղաքացիական և հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկելով իրենց թեկնածուի և Ռուսաստանի հաջող ապագայի օգտին։

 

tert.am

Չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի. Մակրոնը կրկին «չի բացառել» ֆրանսիացի զինվnրականներին Ուկրաինա ուղարկելը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել TF1 և France 2 հեռուստաալիքներին, որում ֆրանսիացիներին բացատրել է արևմտյան երկրներից Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու հավանականության մասին իր վերջին հայտարարությունները։«Մենք նպատակ ունենք՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե ամեն ինչ վատանա, դրա պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», - ասել է Մակրոնը։Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ծավալվում է պատերազմ, որը գոյաբանական նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար։«Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում։ Բայց պետք է հստակ ասենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի: Ֆրանսիացիների կյանքը կփոխվի, Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի», - հավելել է Մակրոնը:Նա կրկնել է իր այն ձևակերպումը, որ «չի բացառում» ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելը, սակայն նշել է, որ այս պահին այդ մասին խոսք չկա, և ամեն դեպքում նրանք չեն մասնակցի ոչ մի հարձակողական գործողության։

 

news.am

Եթե չկորցնեին երեք ու կես տարի՝ չէին կորցնի Արցախը. Արշակ Կարապետյան

Մենք կորցրեցինք երեք ու կես տարի, ինչը բավարար էր, որ մեր անվտանգությունը մենք վերականգնեինք և նույնիսկ զարգացնեինք, բայց ոչինչ չարվեց՝ ոչինչ: Այդ մասին ասաց  ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Մենք» հեղինակային  հաղորդաշարին տված հարցազրույցում:

«2021թվականին,  երբ նշանակվեցի ՊՆ նախարար, մենք պայմանավորվեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և ռուսական տարբեր ակադեմիաներից Հայաստան եկան 40 բարձրաստիճան գենեալներ, սպաներ,  ռազմական ոլորտի պրոֆեսորներ: Նրանք բանիմաց, փորձառու սպաներ, գեներալներ էին: Նրանք  մեզ մոտ աշխատեցին 1,5 ամիս ու ստեղծեցին մի փաստաթուղթ, որը քննարկեցինք, ընդունեցիք, և այն պետք է իրագործեինք: Փաստաթուղթը խոսում էր մեր ապագա անվտանգության համակարգի մասին:  Դրանից հետո, երբ հանդիպեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և  նրան շնորհակալություն հայտնեցի այդ աջակցության համար, ասացի, որ դրանով ձեր աշխատանքը չի ավարտվում, հիմա էլ խնդրում եմ ուղարկեք մասնագետներ, որպեսզի փաստաթուղթը կարողանանք իրագործել: Մենք ունեինք մոտ 80 սպաների ցուցակ, որոնք  պետք է գային ՀՀ ու 3 տարի աշխատեին Հայկական բանակում, որպեսզի կարողանայինք մեր բանակը զարգացնել», -նշել է Կարապետյանը:

Գեներալը տեղեկացրեց, որ հիշատակված փաստաթղթում նշվում էր նաև այն  զենքերի  ու զինատեսակների մասին, որոնք պետք է մատակարարվեին  հայկական  բանակին, իսկ դրանց ապահովման մի մասն իր վրա  էր վերցրել ռուսական կողմը:

. «Եթե այդ ամենը մենք իրագործեինք, դժվար թե կորցնեինք Արցախը, դժվար թե մենք այսօր վախով նայեինք սահմանից այն կողմ»,- համոզմունք հայտնեց Կարապետյանը:

Դառնալով իր՝ ՊՆ նախարար եղած շրջանին, Կարապետյանն ասաց. «Ես Փաշինյանին ասել եմ՝ ինձ պետք է 3 տարի խաղաղություն, դա ասել եմ նաև Արայիկ Հարությունյանին՝ Արցախ  կատարած այցիս ժամանակ: Ինձ համար մեկ բան հստակ էր՝ մենք պե՛տք է պաշտպանեինք Հայաստանն  ու Արցախը»:

Ի պատասխան դիտարկմանը, թե 2021-ին իրեն չի թույլատրվել կրակելու  հրաման տալ հայ զինվորին և մեր երկրից դուրս շպրտել թշնամուն, Կարապետյանն ասաց.  «Կհիշենք՝ թշնամու ներխուժման ժամանակ տեղի ունեցած այդ ձեռնամարտերը, այն ժամանակ ես ԳՇ պետի առաջին տեղակալ էի ու հրաման տալու իրավունք չունեի: Զարմացած էի, որ չկրակելու հրաման էր տված, դրա համար ձեռքով էին կռվում մեր զինվորները: Երբ դարձա ՊՆ նախարար,  իմ առաջին հրամանը եղավ  հետևյալը, եթե մեկ սանտիմետր անցան՝ մեկ անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ կրակ բացեք»:

 

news.am

Թուրք նախարարը «Զանգեզուրի գծի բացման» համար աջակցություն է պահանջում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «համընդհանուր աջակցություն է ակնկալում Զանգեզուրի գծի բացմանը»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին նա ասել է Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ վերջին 4 տարիների ընթացքում եղել են միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր։ «Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և համաշխարհային նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի գծի բացման համար»,- ասել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ սա ՀՀ Սյունիքի մարզում արտատարածքային միջանցքի հերթական հայտն է։

Պիտակ