Մեկնաբանություն- Պուտինի վճռական հաղթանակը ՌԴ նախագահական ընտրություններում
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ այս երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,32 տոկոսը ևս վեց տարի ժամկետով ՌԴ նախագահ լինելու համար։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այս ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է ավելի քան 70 տոկոս։
Պետդումայի ներկայիս պատգամավոր «Նոր մարդիկ» կուսակցությունից 40-ամյա Վյաչեսլավ Դավանկովը, Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար 56-ամյա Լեոնիդ Սլուցկին և Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության փոխնախագահ՝ 75-ամյա Նիկոլայ Խարիտոնովը Պուտինի գլխավոր մրցակիցներն էին ընտրություններում, որոնք յուրաքանչյուրը հավաքել է ձայների 3-ից 4 տոկոսը։
2000 թվականին Պուտինը առաջին անգամ և չորս տարով դարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Այնուհետեւ նա կրկին ընտրվել է 2004 թվականին եւ այս պաշտոնը զբաղեցրել մինչեւ 2008 թվականը։ Դրանից հետո նա Ռուսաստանի նախագահն է 2012 թվականից մինչև 2024 թվականը։ Պուտինն իր հաղթանակով այսուհետ եւս 6 տարի կլինի Ռուսաստանի նախագահը։
ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո, Պուտինը լրագրողներին ասաց, որ այս ընտրությունների արդյունքը թույլ կտա ռուս հասարակությանը հզորանալ։ Նա ընդգծել է, որ ընդդիմության մահացած առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների կոչով իր դեմ անցկացված ցույցը ոչ մի ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների վրա։
Պուտինը նաև ասել է, որ Արևմուտքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ժողովրդավարություն չկա, և որ Ռուսաստանում ընտրական համակարգն ավելի թափանցիկ է, քան ԱՄՆ-ում։
Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները պնդում են, որ Վլադիմիր Պուտինի օգտին հայտարարված ձայների թիվը իրական չէ։ Անդրադառնալով արտասահմանում Ռուսաստանի դեսպանատներում մեծ թվով ընտրողների ներկայությանը, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան գրել է.- Նրանք եկան քվեարկելու և օգտվեցին այն հնարավորությունից, որը նրանց ընձեռեց իրենց երկիրը՝ Ռուսաստանը՝ չնայած Արևմուտքի բոլոր սպառնալիքներին։
2024 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը նախընտրական հարցումներով կանխատեսելի էր, սակայն այս հաղթանակը նշանակալի ու կարևոր դարձրեց առաջին հերթին Պուտինի ձայների քանակը։ 2018 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել էր ռուսների ձայների 76%-ը։
Այսպիսով կարծես թե, ձայների այս քանակը Պուտինի համար ռեկորդային է և հանրաքվե է խորհրդանշում։ Այսօր նախորդ ընտրություններից վեց տարի անց, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Ռուսաստանի դեմ արևմտյան լայնածավալ ու աննախադեպ պատժամիջոցների երրորդ տարում, Պուտինի կողմից ձայների ավելի քան 87 տոկոսը շահելը, ցույց է տալիս, որ ոչ միայն Արևմուտքի քարոզչությունը Պուտինի դեմ ապարդյուն է եղել, այլև Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը զգալիորեն աճել է։