Ապրիլ 15, 2024 17:46 Asia/Tehran

Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությանը Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը և ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերի և թեւավոր ու բալիստիկ հրթիռների արձակմամբ օկուպացված տարածքների ուղղությամբ իրականացված բարդ ռազմական գործողությունը, միանշանակ կանդրադառնա տարածաշրջանային և միջազգային զարգացումների վրա։

Կիրակի առավոտյան իրականացած «Ճշմարիտ խոստում» գործողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, օրինական պաշտպանության սկզբունքի շրջանակում, ի պատասխան Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսության վրա Իսրայելի ռեժիմի ավիահարձակման, որի հետևանքով նահատակվել են Իրանի ռազմական խորհրդականներ ու հրամանատարներ, այդ թվում բրիգադային գեներալ Մոհամմեդ Ռեզա Զահեդին, բրիգադային գեներալ Մոհամմեդ Հադի Հաջի Ռահիմին և նրանց ուղեկցող հինգ սպաները։

Իսրայել կոչվող 1948 թվականին օկուպացված տարածքների դեմ Իրանի հրթիռային և աանօդաչուների հարձակման ավարտից հետո, տարածաշրջանը նոր փուլ է թևակոխել, քանի որ փոխվեցին սիոնիստների և նրանց գլխավոր հովանավոր ՝ ԱՄՆ-ի պատկերացումները, իմպերիալիզմի դեմ դիմադրության ճակատի դրոշակակիր՝ ԻԻՀ մասին։ Եվ հիմա սիոնիստների համար պարզ է դարձել, որ եթե շարունակեն ահաբեկչական գործողությունները և թիրախավորեն Իրանի շահերը, ավելի կոշտ պատասխանի կարժանանան։

Այդ առնչությամբ, ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած սպառնալիք ցանկացած երկրից կստանա ԻԻՀ պատասխանն այդ սպառնալիքի աղբյուր հանդիսացող երկրի դեմ։

Մեկ այլ կարևոր հանգամանքն այն է, որ այդ հարձակմամբ, ապացուցվեց Սիոնիստական ռեժիմի ռազմական թուլությունը հատկապես հրթիռային և ԱԹՍ ոլորտներում Իրանի հարձակողական կարողության դիմաց։ 

«Ճշմարիտ խոստում» գործողության ընթացքում առավել քան երբևե բացահայտվեց Սիոնիստական ռեժիմի Երկաթե գմբեթի թուլությունը․ Այս գործողության ընթացքում իրանական արտադրության հրթիռների ու անօդաչուների կեսն անցնելով պաշտպանական համակարգերից, հարվածել են թիրախին և ոչնչացրել։

Այդ առնչությամբ, կիրակի երեկոյան, ամերիկացի ավագ մի պաշտոնյա ABC News գործակալությանն ասել է․- Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգով անցած առնվազն 9 իրանական հրթիռներ խոցել և վնասել են 2 ավիաբազա. Նրա խոսքով՝ առնվազն հինգ բալիստիկ հրթիռ է հարվածել Իսրայելի Նավաթիմ ավիաբազային եւ խոցել C-130 տրանսպորտային ինքնաթիռը։

Հետևաբար Իրանի զինված ուժերը հաջողությամբ ճեղքեցին Իսրայելի ռեժիմի պաշտպանական սահմանները և բացահայտեցին այս ռեժիմի փխրուն դեմքը, որն իր համար կեղծ ու անպարտելի կերպար էր կերտել տարածաշրջանում և աշխարհում։
Այդ իսկ պատճառով Իրանի եզակի հաջողությունն այս ռազմական գործողության մեջ և Սիոնիստական ​​ռեժիմի և նրա կողմնակիցների անկարողության բացահայտումը դրա հետ կապված կարող են նոր տարրեր մտցնել տարածաշրջանի զարգացումների և դիմադրության ճակատի հաղթանակների գործընթացում։

Այս մասին Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Բանի Սաբատին ասել է․- Մենք դուրս ենք եկել կոնֆլիկտից, և թվում է, թե հավասար վիճակում ենք, բայց իրականում այդպես չէ, Իրանի հաղթանակն ու հաջողությունն ավելի մեծ է։

Արաբ վերլուծաբան և գրող Մուհամմեդ Մուխթար Ալ-Շանքիթին նույնպես Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային գործողությունների հետևանքների մասին ասել է.- Իրանի ռազմական գործողությունների ռազմավարական արժեքը երկարաժամկետ հեռանկարում չի նվազի, քանի որ այդ գործողությունը խորը հոգեբանական ազդեցություն կունենա սիոնիստների և այս ռեժիմի պաշտոնյաների վրա: