Մեկնաբանություն - Իրանում զբոսաշրջության ոլորտն աճում է
(last modified Wed, 01 May 2024 14:15:58 GMT )
Մայիս 01, 2024 17:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանում զբոսաշրջության ոլորտն աճում է

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հայտնել է 2023 թվականին Իրանի զբոսաշրջության արդյունաբերության 21 տոկոսանոց աճի մասին՝ հայտարարելով, որ Իրանում Թուրքիայի զբոսաշրջիկները երկրորդ տեղում են իրաքցիներից հետո։

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհրդի զեկույցի համաձայն, կորոնավիրուսի համաճարակի նվազումից հետո վերջին երեք տարում Իրանի զբոսաշրջության արդյունաբերությունն աճել է համապատասխանաբար 40, 39 և 21 տոկոսով, և կանխատեսվում է, որ 2024թ․ Իրանի զբոսաշրջության արդյունաբերությունը կաճի 12,1 տոկոսով։

Օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավում են Իրանի պատմական և զբոսաշրջային վայրերը

 

Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը բարձր է գնահատել զբոսաշրջության ոլորտի աճը խթանող Իրանի կառավարության միջոցառումները և հայտարարել, որ Իրաքի և Թուրքիայի քաղաքացիներից հետո, որոնք կազմում են Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների համապատասխանաբար 37 և 11 տոկոսը, հաջորդ հորիզոնականներում են Ադրբեջանի, Պակիստանի և Լիբանանի զբոսաշրջիկները։

Պատմական հուշարձանները՝ Իրանի փառքի և հնագույն պատմության խորհրդանիշ

 

Մեկ միլիոն պատմամշակութային հուշարձանների և հազարավոր ազգային գործերի առկայությունը և 23 համաշխարհային ստեղծագործությունների գրանցումը Իրանը դարձրել են աշխարհում զբոսաշրջության առաջատար 10 երկրներից մեկը։

 Իրանի հատուկ ուշադրությունը զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ որպես եկամտի երրորդ աղբյուր աշխարհում, և զբոսաշրջային դիվանագիտության ամրապնդումը,  մշակութային ընդհանրությունների ու հարևանության առավելությունների կողքին, վերջին տարիներին պատճառ են դարձել, որ տարածաշրջանի երկրներից հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ ժամանեն Իրան։

Սա այն դեպքում, երբ զբոսաշրջության ոլորտի եկամուտները կազմում են Իրանի ընդհանուր եկամուտների 4,7%-ը, և ավելի քան 1,6 մլն մարդ գործունեություն է ծավալում այս ոլորտում։ Անցած տարի Իրանը վաստակել է ավելի քան մեկ միլիարդ դոլարի եկամուտ՝ ներգրավելով շուրջ 1,2 միլիոն առողջապահական զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, հատկապես տարածաշրջանից։

Տարածաշրջանի զբոսաշրջիկները ողջունում են Իրանի էժան բժշկական ծառայություններ

 

Առողջապահական զբոսաշրջության նպատակով Իրան ժամանած ամենաշատ այցելությունները կատարել են Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Օմանի, Բահրեյնի, Հայաստանի, Տաջիկստանի և Պարսից ծոցի հարավային ափերի երկրների քաղաքացիները։ Իրականում Իրան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի  20%-ը ճանապարհորդում է հիվանդությունների բուժման և առողջության համար, և ակնկալվում է, որ իշխանությունների ջանքերով առաջիկա տարիներին Իրանի առողջապահական զբոսաշրջության ոլորտն ավելի մեծ աճ կունենա։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զոհրաբ Պոլոլիկաշվիլին այս կապակցությամբ ասում է, որ Իսլամական Հանրապետությունը շատ լավ կարողություններ ունի զբոսաշրջության, հատկապես առողջապահական տուրիզմի ոլորտում, և Իրանի կառավարության գործողությունները տասնյակ երկրների հետ վիզաների չեղարկման հարցում շատ կարևոր քայլ են Իրանի զբոսաշրջության զարգացման գործում։

Իրանի բարձր տեմպերով առաջընթացը բժշկական կենտրոնների գիտելիքի և զարգացման ուղղությամբ, առաջադեմ սպասարկման սարքավորումներով դրանց վերազինումը և այլ երկրների համեմատությամբ բժշկական ծառայությունների արժեքի առումով Իրանի մրցունակությունը ևս կարող են որպես Իրանի առողջապահության ոլորտի նկատմամբ տարածաշրջանի երկրների, հատկապես առողջապահական գծով զբոսաշրջիկների բարեհաճության հիմնական պատճառները համարվել: Հետևաբար Իրանում բժշկության միջազգային չափանիշներն ու բարձր որակը գրավել են այլ երկրների ուշադրությունը, և բժշկական զբոսաշրջությունը կարող է գրավիչ հարթակ լինել առողջապահական զբոսաշրջության ոլորտում, քանի որ այս ոլորտը կարևոր և մրցունակ է, և կարող է բարելավել Իրանի դիրքերը տարածաշրջանում և աշխարհում՝ այն դարձնելով տարածաշրջանի առողջապահական զբոսաշրջության բևեռ: