Մեկնաբանություն - Հեղափոխության առաջնորդի հայեցակետը՝ Գազան աշխարհի առաջնահերթ խնդիրն է
(last modified Thu, 02 May 2024 14:42:38 GMT )
Մայիս 02, 2024 18:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հեղափոխության առաջնորդի հայեցակետը՝ Գազան աշխարհի առաջնահերթ խնդիրն է

Երեկ Իրանում Ուսուցչի օրվա կապակցությամբ, հազարավոր ուսուցիչների և մտավորականների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին նշել է, որ  Գազան համաշխարհային հանրության առաջնահերթ խնդիրն է։

Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունից անցել է 7 ամիս։

Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների ոճրագործություններից բացի, տեղի ունեցավ ցեղասպանություն, առաջացան ավերածություններ և Գազայի հարցը ճանաչվեց աշխարհում, սիոնիստների հանցագործությունների մասին ժողովրդի տեղեկացվածության մակարդակը բարձրացավ , և բացահայտվեց արևմտյան մեդիա կայսրության կեղծ քարոզչությունը։

Այս առնչությամբ հեղափոխության առաջնորդն ասաց. -Այսօր Գազայի հարցը աշխարհի առաջնահերթ խնդիրն է, այսինքն՝ միջազգային մակարդակով... Տեսեք թե ինչ է կատարվում  ԱՄՆ-ի  համալսարաններում, Ավստրալիայում, եվրոպական տարբեր երկրներում, այսինքն ժողովուրդները  զգայուն են Գազայի հարցի նկատմամբ, դա աշխարհի գերխնդիրն է։

Համաշխարհային հասարակական կարծիքի ուշադրությունը Գազայի խնդրի նկատմամբ այնքան մեծ է, որ սիոնիստներն ու նրանց աջակիցները, հատկապես ԱՄՆ-ն, ինչ էլ որ անում են, չեն կարող կասեցնել ժողովրդի զանգվածային ցույցերը համաշխարհային մակարդակով։ Այս անկարողությունը եւս մեկ անհաջողություն է  նրանց համար։

Գերագույն առաջնորդն ասել է. «Սիոնիստներն ու նրանց ամերիկացի ու եվրոպացի աջակիցները ամեն ինչ անում են՝ Գազայի հարցը համաշխարհային հասարակական կարծիքի օրակարգից հանելու համար, բայց չեն կարողանում»:

Երրորդ կետն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես Սիոնիստական ​​ռեժիմին ճանաչել է որպես հանցավոր ռեժիմ և ԱՄՆ-ին  ​​անվանել է սիոնիստական  ռեժիմի​​հանցագործությունների գլխավոր աջակից։

Իրանի ժողովուրդը 45 տարի շարունակ վանկարկում է մահ Իսրայելին և մահ Ամերիկային։ Իրանի Իսլամական Հանրապետության հակառակորդներն ու թշնամիները մշտապես քննադատել ու դատապարտել են իրանական համակարգի ու ժողովրդի այս դիրքորոշումը։

Այժմ Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների հանցագործությունը և Ամերիկայի  կողմից այս ցեղասպանությանն ու ոճրագործությանը ցուցաբերվող աջակցությունը ապացուցեցին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման իրավացիությունը: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ նաև ասել է. «Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է Սիոնիստական ​​ռեժիմի պահվածքը։ Վեց ամսվա ընթացքում երեսուն հազար մարդ է սպանվել, որոնցից առնվազն կեսը կանայք և երեխաներ են։ Քիչ բան չէ, որ այս կատաղած շունը սպանում է պաղեստինցի երեխաներին, ծերերին և կանանց:  Այս բոլորը ևս  ապացուցեց  թե  ինչու են տասնյակ տարիներ Իսլամական Հանրապետությունում ասում մահ Սիոնիստական ​​ռեժիմին։ Այս արդար դիրքորոշումն ապացուցվեց։ 
Մյուս կարևոր խնդիրն այն է, որ ամերիկացի ուսանողների  ցույցերը և  վերջիններիս նկատմամբ ոստիկանության դաժանությունը կասկածի տակ դրեցին ամերիկյան մարդու իրավունքների հավակնությունները: Պարզ դարձավ, որ մարդու իրավունքների մասին պնդումները վերաբերում են միայն այլ երկրներին՝ նրանց ներքին գործերին միջամտելու նպատակով։
Հեղափոխության առաջնորդը մատնանշել է. -Ամերիկյան համալսարանների ուսանողները չեն քանդել, ոչնչացման կարգախոսներ չեն վանկարկել, ոչ ոքի չեն սպանել, ոչ մի տեղ չեն հրկիզել, ոչ մի ապակի չեն ջարդել,բայց նրանց նկատմամբ այդպիսի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում։ Ամերիկացիների այս պահվածքը ցույց տվեց նաև Իսլամական Հանրապետության դիրքորոշման իրավացիությունը Ամերիկայի հանդեպ հոռետեսության հարցում։ Բոլորին ապացուցեց, որ ԱՄՆ-ն ​​հանցագործությունների մեղսակից է։

Նրանք կարող է մեկ-մեկ իբր թե  կարեկցանքի և նման այլ խոսքեր ասել, բայց  դա սուտ է, իրականությանը չի համապատասխանում։ Այն, ինչ մարդը նկատում է գործնականում,դա ցույց է տալիս, որ այդ մեծ հանցագործության և աններելի մեղքի մեջ ԱՄՆ-ն  Սիոնիստական ռեժիմին աջակցում է; Նրանք հանցագործության մեղսակիցներ են։