Մեկնաբանություն- Ռուսաստանի կողմից Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնումը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պայմանավորվածությունների համաձայն՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները սկսել են Հայաստանի ու Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման աշխատանքները։
Ռուսական ընկերության մասնագետները օպերատիվ կերպով սկսել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքում մայիսի 25-26-ը տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով խաթարված Վրաստանի հետ Հայաստանի ներքին և միակ միջազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքները։ Երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։
Ակնհայտ է, որ չնայած օտարերկրացիների ջանքերին, Ռուսաստանի կառավարության պաշտոնական գործողությունը ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերություններն ընդլայնվում են՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։
Փոքր երկիր Վրաստանը, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, կամուրջի դեր է կատարում, և իրականում միացնում է աշխարհի մի քանի կարևոր տնտեսական շրջաններ։ Փաստորեն, Վրաստանն ունի եվրոպական ամենակարճ ճանապարհը դեպի Չինաստան, և «Մետաքսի ճանապարհի» կարևորագույն առևտրային ուղիներից մեկն անցնում է կովկասյան տարածաշրջանով։ Ստեղծված իրավիճակում Մոսկվայի իշխանությունները, գիտակցելով այս փաստը, ակտիվացնելով Հյուսիս-Հարավ միջազգային և ռազմավարական միջանցքը, կրկնակի ջանքեր են գործադրել այս տարածաշրջանի ապագան իրենց վերահսկողության տակ ունենալու համար։
Փաստորեն, «Հյուսիս-Հարավ» միջանցքը Ռուսաստանի համար միակ ճանապարհն է՝ փրկելու իրեն և տարածաշրջանի ժողովուրդներին արևմտյան կառավարությունների արկածախնդիր գործողություններից։ Այս առումով Ռուսաստանին խիստ անհրաժեշտ են տարածաշրջանի երկու փոքր երկրներ՝ Հայաստանն ու Վրաստանը։ Այդ իսկ պատճառով, արևմտյան կառավարությունները փորձում են այս տարածաշրջանում իրենց պահանջներն առաջ մղել անկախ երկրների, հատկապես Ռուսաստանի դեմ՝ սադրելով այս երկու երկրներին։
Հարավկովկասյան երկու երկրներ Հայաստանն ու Վրաստանը կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։
Անցած տարիների ընթացքում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հաջողվեց խոստումներ տալով և ներքին լարվածություն ստեղծելով, Վրաստանում իշխանության բերել այսպես կոչված արևմտյան կողմնորոշում ունեցող և կախյալ ուժերին։
2003 թվականին Միացյալ Նահանգները կարողացավ տապալել Վրաստանի օրինական նախագահ Էդվարդ Շևարդնաձեի կառավարությունը՝ ստեղծելով գունավոր հեղափոխություն, և իշխանության բերելով Միխայիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ կախյալ կառավարությունը։
Հինգ տարի անց՝ 2008 թվականի օգոստոսին, Թբիլիսիի արեւմտյան կողմնորոշումներով կառավարությունը կատարեց իր կարեւորագույն առաքելություններից մեկը։
Սահակաշվիլիի կառավարությունը պատերազմ ստեղծելով Ռուսաստանի դեմ՝ արտաքին սպառնալիքների տակ դրեց Վրաստանի ժողովրդին և այդ երկրի անկախությունը։ Այս գործողության հետևանքով Վրաստանի երկու անկախատենչ նահանգներ պաշտոնապես հայտարարեցին իրենց անկախությունը Թբիլիսիի կենտրոնական իշխանությունից։
Ավելի ուշ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մի հարցազրույցում հայտարարեց. «Ռուսաստանի դեմ պատերազմը սկսեց ԱՄն-ի այն ժամանակվա կառավարության պնդմամբ։ Սակայն Սպիտակ Տան ղեկավարները չկատարեցին Թբիլիսիի կառավարությանն աջակցելու իրենց խոստումները»: