Մամուլի տեսություն 11-08-2016 
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i29950-Մամուլի_տեսություն_11_08_2016
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը  ԱՄՆ-ին  կոչ է արել արտահանձնել Անկարայի ընդդիմադիր՝ Ֆեթուլահ Գյուլենին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2016 12:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-08-2016 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը  ԱՄՆ-ին  կոչ է արել արտահանձնել Անկարայի ընդդիմադիր՝ Ֆեթուլահ Գյուլենին:

 

Համշահրի

ԱՄՆ-ն  պետք է ընտրություն կատարի Թուրքիայի և Գյուլենի միջև. Էրդողան

 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը  ԱՄՆ-ին  կոչ է արել արտահանձնել Անկարայի ընդդիմադիր՝ Ֆեթուլլահ Գյուլենին:

Օգոստոսի 10-ին ելույթ ունենալով Անկարայում իր կողմնակիցների առջև, Էրդողանը հայտարարել է.«Վաշինգտոնը վաղ թե  ուշ  պետք է ընտրություն կատարի Անկարայի և  Ֆեթուլլահ Գյուլենի միջև, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ։Հեղաշրջում որը հանգեցրեց ԱՄՆ-ի, ու ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների մթագնմանը: Գյուլենը գտնվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Էրդողանը նաև նշել է,որ Թուրքիան 85 փաթեթ փաստաթղթեր է ուղարկել Ֆեթուլլահ Գյուլենի մեղավորությունն ապացուցելու և նրա արտահանձնումը պահանջելու համար:

Նշյալ փաստաթղթերը ուղարկվել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն, իսկ վերջինս դրանք ուսումնասիրում է: Փաստաթղթերում նշվում է, թե ինչպես է Գյուլենը թուրքական պետական համակարգում կառույցներ ստեղծել: Բացի դրանից պարզաբանվում է, թե ով է կանգնած Թուրքիայի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի hետևում:

Վաշինգտոնը մինչ այժմ հրաժարվել է Գյուլենին հանձնել Թուրքիային ասելով որ դա պահանջում է բավարար փաստեր՝ կապված Թուրքիայում ձախողած հեղաշրջման կազմակերպմանը դեր ունենալու հետ:

Ֆեթուլլահ Գյուլենը չի ընդունում Թուրքիայում հեղաշրջման փորձին իր ներգրավվածության մասին Անկարայի հայտարարությունը:

«Ռազմական միջամտությունը երբեք դրական քայլ չեմ համարել, և միշտ դեմ եմ եղել ժողովրդավարությանը ուժով հասնելուն: Չեմ վախենում, թե ինձ կարտահանձնեն Թուրքիային: Եթե որոշեն` թող այդպես լինի»,-հայտարարել է ԱՄՆ-ում ապրող Գյուլենը:

Նրա խոսքով ներկայիս իրավիճակը ձեռնտու է Էրդողանին: «Թուրքիայում ստեղծված ներկայիս իրավիճակը ձեռնտու է նախագահ Էրդողանին: Հեղաշրջման փորձը նրան լայն հնարավորություններ է տալիս ճնշելու իր քննադատներին: Մինչ այս պահը Էրդողանը ձերբակալում էր մարդկանց եւ առգրավում նրանց գույքը. հիմա դա շատ ավելին կլինի :Նա այդպիսով փորձում է ավելի ամրապնդել իր դիրքն այդ երկրում»,ասել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել  է  300 և վիրավորվել հազար  մարդ:

 

---

 

Tert.am

Կրեմլում կրկին քննարկել են «ղարաբաղյան թնջուկի» հանգուցալուծման որոնման հարցը. «Կոմերսանտի» անդրադարձը
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հոդվածագիր Իվան Սաֆրոնովն անդրադարձել է օգոստոսի 10-ին Կրեմլում ՌԴ և ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Օրեր առաջ էլ այս թեման Պուտինը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ըստ հոդվածագրի, ծրագրվում էր վաղուց, իսկ Պուտինի՝ Ադրբեջան այցից հետո դարձավ անխուսափելի։ Ալիևի հետ ԼՂ խնդիրը քննարկելուց հետո, ըստ թերթի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի, այդ հարցը հայկական կողմի հետ չքննարկելը Ռուսաստանի համար, որպես միջնորդ երկրի, «քաղաքական առումով» սխալ կլիներ։     

«Շատ ու շատ կարևոր է, որպեսզի կյանքի կոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք պատրաստ ենք դրան»,- հայտնել է ՀՀ նախագահը Պուտինին։ Այնուհետ բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով, իսկ Պուտինին միացել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։


Հոդվածագիրը հիշեցնում է, որ հակամարտությունը սրվել է լույս ապրիլի 2-ին։ Հիշեցնենք, որ հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Ապրիլի 5-ին ռուսական կողմի միջնորդությամբ հաստատվել է հրադադար։ 

 
Իվան Սաֆրոնովը հիշեցնում է Սերժ Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, դա բացառված է»։ Իսկ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել էր, որ հակամարտության կարգավորման համար «անհրաժեշտ է ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները»։


Բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հարևան երկրների միջև լարվածության նվազման հարցում։ «Մենք կշարունակենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների ժամանակ ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծման որոնման հարցում»։


ՌԴ պետական կառույցներում թերթի աղբյուրը կարծում է, որ այսօրվա դրությամբ Երևանի և Բաքվի միջև, չնայած նախագահների սուր հայտարարություններին, հարաբերական հրադադար է հաստատված։ «Միայն նման պայմաններում և միջնորդների ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հնարավոր կլինի քանդել այդ թնջուկը, սակայն հասկանալի է, որ դա տեղի չի ունենա միանգամից»։ Նա նշել է, որ այժմ մշակվում է Սարգսյան- Ալիև հանդիպման հարցը։

---

 

Թուրքիայում հեղաշրջման իրականացման դեպքում գեներալ Օզթյուրքը պետք է ղեկավարեր երկիրը. Hurriyet

 

Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչները գործողությունների բարեհաջող ավարտի դեպքում պլանավորել էին երկրի նախագահ նշանակել ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքին, գրում է Hurriyet-ը` հղում անելով հետաքննության տվյալներին:

Թերթը նշում է, որ ապստամբների պլանները տապալվել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի միջամտության պատճառով:

Հետաքննությունը նաև պարզել է, որ Հուլուսի Աքարը հեղաշրջման կայացման դեպքում կարող էր շարունակել իր պարտականությունների իրականացումը, իսկ նրա տեղակալի պաշտոնում պլանավորվում էր նշանակել գեներալ Մեյմեթ Դիշլիին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի  ունեցած ռազմական հեղաշրջման չստացված փորձի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող  ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: