Ռուսաստանը մտադիր է Սիրիայում  «Հմեյմիմ»  ռազմաբազայում  տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i30028-Ռուսաստանը_մտադիր_է_Սիրիայում_Հմեյմիմ_ռազմաբազայում_տեղակայել_Օդատիեզերական_ուժերի_մշտական_զորակազմ
 ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ՝ Ֆրանց Կլինցևիչը օգոստոսի 11-ին հայտարարել է,որ Ռուսաստանը մտադիր է «Հմեյմիմ»-ը լիարժեք ռազմաբազա դարձնել Սիրիայում և այնտեղ տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2016 07:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտադիր է Սիրիայում  «Հմեյմիմ»  ռազմաբազայում  տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ

 ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ՝ Ֆրանց Կլինցևիչը օգոստոսի 11-ին հայտարարել է,որ Ռուսաստանը մտադիր է «Հմեյմիմ»-ը լիարժեք ռազմաբազա դարձնել Սիրիայում և այնտեղ տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ:

«Իրավական կարգավիճակի համաձայնեցումից հետո «Հմեյմիմ»-ը կդառնա ռուսական զինված ուժերի բազա, այնտեղ կկառուցվի համապատասխան ենթակառուցվածք, եւ մեր զինծառայողները կապրեն արժանավայել պայմաններում»,- ասել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահը , նշելով, որ ռազմակայանում չի պլանավորվում մշտական տեղակայել միջուկային զենք եւ ռազմավարական ռմբակոծիչներ: 

ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Պետդումայի քննարկմանն է հանձնել Սիրիայի «Հմեյմիմ»  ռազմաբազայում   Ռուսաստանի զինծառայողների երկարատև տեղակայման մասին համաձայնգիրը: ՌԴ զինված ուժերը Սիրիայի Տարտուս ռազմաբազան օգտագործում են Միջերկրականում իրենց ռազմածովային ուժերին աջակցելու համար:

Ռուսաստանը «Հմեյմիմ» ավիաբազայում Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ տեղակայելով ևս մեկ քայլ է վերցրել Սիրիայում իր ռազմական երկարատև ներկայության համար:

Ռուսաստանը անցյալում միայն Տարտուս ծովային բազայից էր օգտվում :

Սիրիայում ևս մեկ բազա իր տրամադրության տակ առնելով Ռուսաստանը ընդլայնում է իր ռազմական ուժը վերսահմանային տարածքներում: Անտարակույս այս հարցը դուր չի գա արևմուտքին հայտնապես ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:  Ռուսները այդ ավիաբազայում մշտական զորակազմ տեղակայելով ավելի մեծ ջանքեր կգործադրեն  Սիրիայում անվտանգություն հաստատելու և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու ուղղությամբ,ինչը  ուժերի հավասարությունը կխախտի հօգուտ Սիրիայի կառավարության ու բանակի: Դա փաստորեն ահաբեկչական խմբավորումների և նրա արևմտյան հովանավորների վնասին կլինի: Ռուսաստանի գլխավոր նպատակն է Միջին Արևելքում որպես Ռուսաստանի տեղակայման միակ խթան՝ Սիրիային պահպանել և նրանից օգտվել որպես պատվանդան Միջին Արևելքի քաղաքական ու ռազմական հավասարությունների վրա ազդելու նպատակով: Հաշվի առնելով Տարտուսի ավիաբազայի կենսական նշանակությունը Ռուսաստանի համար, այս հարցը կարելի է մեկնաբանել: Քանի որ Տարտուսի ծովային բազան արտերկրում ՌԴ-ի միակ ռազմաբազան է, Մոսկվան մտադիր է ամեն գնով պահպանել այն:

Չնայած Սիրիայի նկատմամբ ՌԴ-ի նոր կողմնորոշմանը, Բաշշար Ասադի կառավարության պահպանումը առաջնային նշանակություն ունի Մոսկվայի համար, իսկ թաքֆիրական խմբավորումների ոչնչացումը Մոսկվայի նպատակներից է: Ռուսների խոսքերով՝  Ռուսաստանի մոտ 5000-7000 քաղաքացիներ ներգրավված են Սիրիայում ու Իրաքում գտնվող թաքֆրիական խմբավորումների մեջ ,որոնց վերադարձը վտանգի տակ կառնի Ռուսաստանի անվտանգությունը: Սիրիայի կառավարության հայեցակետով՝ Ռուսաստանի ներկայությունը կնպաստի այդ երկրի կայունությանը: