Զարիֆի այցը Թուրքիա տարածաշրջանի իրադարձություններում նոր հորիզոն է բացելու
Ուրբաթ օգոստոսի 12-ին ԻԻՀ ԱԳ նախարար՝ Մոհամմեդ ջավադ Զարիֆը Թուրքիա է այցելել՝ այդ երկրի բարձրաստիճան պետայրերի հետ հանդիպում-զրույց ունենալու և տարածաշրջանային իրադարձությունների շուրջ մտքերի փոխանակում կատարելու նպատակով:
Նախարար Զարիֆն իրանցի առաջին պետայրն է, որ հուլիսի 15-ին Թուրքիայի հեղաշրջման փորձից հետո, այդ երկիր է այցելում:Իրանը որպես Թուրքիայի հարևան և ռազմավարական գործընկեր երկիր, հեղաշրջման առաջին ժամերին դատապարտեց այդ քայլը: Այդ օրերին Իրանի ԱԳ նախարարը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ: Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձից հետո այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին սատարելու Իրանի դիրքորոշումն վկայում է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների , նաև տարածաշրջանում անապահովության գործոնների նկատմամբ նրանց ընդհանուր տեսակետների մասին: Իրանը և Թուրքիան որպես հարևան երկրներ, տարածաշրջանում եզակի դիրք են զբաղեցնում, որոնց կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու է նաև տարածաշրջանի անվտանգությունը: Իրանի և Թուրքիայի ժողովուրդների կրոնական ու մշակութային ընդհանրություններն առավել քան երբևե մոտեցրել են երկու երկրին: Երկու երկրի միջև քաղաքական , տնտեսական ու ժողովրդական խորը կապերն ավելի են ամրապնդվել և նույնիսկ տարածաշրջանային հարցերում առկա տարաձայությունները չեն կարողացել վնասել երկու հարևան երկրների հարաբերություններին: Արտաքին քաղաքականության դաշտում հարևան երկրների համար առաջնահերթ համարելու դիրքորոշումն, արմատներ է ձգել Թեհրան-Անկարա հարաբերություններում: Այս շրջանակում, Թուրքիայի անհաջող հեղաշրջման հենց սկզբից Իրանի պետայրերը բարեկամական դիրքորոշում են ունեցել Անկարայի նկատմամբ և սատարել են այդ երկրի ղեկավարներին:
Իրանը որպես պատասխանատու երկիր, ինչպես իր, այնպես էլ հարևան և մուսուլման երկրների կայունության ու անվտանգության ուղղությամբ ջանքեր է գործադրում: Այս պատասխանատվության զգացումն ավելի զգալի է դառնում Իրանի ԱԳ նախարարի Անկարա կատարած պաշտոնական այցով: Ունենալով բարեկամական հարաբերություններ և տարածաշրջանային մարտահրավերների հարցում համատեղ մտահոգություններ, Իրանը և Թուրքիան կարևոր դեր ունեն տարածաշրջանի կայունության և Սիրիայի Սիրիայի ճգնաժամի կարգավորման նման հարցերում: Ահաբեկիչների դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունից ելնելով, տարածաշրջանի երկրները ՝ հատկապես Իրանը և Թուրքիան, միասին են քայլելու ահաբեկիչների դեմ պայքարում և խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջան վերադարձնելու ուղղությամբ:
Թուրքիայի արտաքին քաղաքականության դաշտում տեղի ունեցած փոփոխությունը դրական հեռանկար է ուրվագծում տարածաշրջանի համար: Թուրքիայի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Ռուսաստան կատարած այցը և Պուտինի հետ նրա հանդիպումը, փոխելու է տարածաշրջանի իրադարձությունների ուղղվածությունը: Թուրքիայի վարչապետ՝ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է , որ իր երկիրն այսուհետ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված ավելի սերտ համագործակցություն է ունենալու տարածաշրջանի երկրների հետ , իսկ այս ոլորտում առաջնահերթ է համարվում Սիրիայի ճգնաժամը: Յիլդիրիմի խոսքերից կարելի է ենթադրել, որ տարածաշրջանում դրական ու նոր իրադարձություններ են տեղի ունենալու: ԻԻՀ ԱԳ նախարարի Անկարա կատարած այցը նաև այս շրջանակում կարելի է գնահատել : Քանի որ Էրդողանի ասածով, Թուրքիան վճռակամ է Իրանի և Ռուսաստանի համագործակցությամբ, ավելի լուրջ քայլեր անել՝ տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ և կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջան վերադարձնելու նպատակով: