Թրամփն, Օբաման և ԻԼԻՊ-ի ստեղծումը
ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուն այդ երկրի նախագահ Բարաք Օբամային ներկայացրել է որպես ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հիմնադիր:
Դոնալդ Թրամփն ասել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը հարգում է ԱՄՆ նախագահին, ինչը նշանակում է, որ Օբաման այդ խմբի հիմնադիրն է: Թրամփը քննադատել է նաև իր դեմոկրատական մրցակից Հիլարի Քլինթոնին, հավելելով, որ նա Օբամայի հետ համագործակցել է ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում:
Թրամփի արտահայտություններն ահաբեկչության ու անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի նախագահին ուղղված ամենախիստ քննադատություններն են: Ավելի վաղ Հանրապետական կուսակցության այլ պաշտոնատարներ և քաղաքական ու անվտանգության ոլորտի գործիչներ, քննադատել էին Բարաք Օբամայի կառավարության վարած քաղաքականությունները` ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձևավորման ի, ինչպես նաև Միջին Արևելքում ծայրահեղական ու բռնարարքների ձգտող խմբերին այդ երկրի թաքուն ու բացահայտ օժանդակությունների կապակցությամբ : Այդուհանդերձ մինչ այսօր ԱՄՆ-ում որևէ մեկը այդ երկրի երկու գլխավոր կուսակցությունների թեկնածուի դիրքից ԱՄՆ նախագահին չի մեղադրել այնպիսի մի խմբի ձևավորման մեջ, որը սպանում է այդ երկրի զորայիններին ու խաղաղ քաղաքացիներին: Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբն այս արտահայտությունները վիրավորանք է համարել, իսկ հանրապետական որոշ գործիչներ նման արտահայտությունները դեմ են համարել երկրի անվտանգությանը:
Իհարկե ԱՄՆ կառավարությունը երբևէ չի թաքցրել ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական խմբերի ձևավորման հարցում իր թույլ տված սխալը: Օրինակ ԱՄՆ-ի անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարներից մեկը շուրջ մեկ տարի առաջ հաստատեց, որ այդ երկիրը թերացել է ԻԼԻՊ-ի կողմից Իրաքի երկրորդ մեծ քաղաք՝ Մոսուլի գրավումը կանխելու հարցում: Բբազմաթիվ զեկույցներ կան այն մասին, որ Սիրիայի կառավարության այսպես կոչված չափավորական ընդդիմությանը, ինչպես նաև Իրաքում նման խմբերին ԱՄՆ-ի սննդամթերային ու սպառազինական օժանդակությունները ուղղակի կերպով և կամ միջնորդի միջոցով տրամադրվում են ԻԼԻՊ-ին: Դա ի տես այն բանի, որ ԻԼԻՊ-ը պաշտպանող տարածաշրջանային որոշ պետություններ, այդ թվում Արաբիան, Կատարն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, վայելում են ԱՄՆ-ի լիարժեք հովանավորությունը: Հետևաբար ԻԼԻՊ-ի երևան գալու հարցում ԱՄՆ-ի մտածված կամ չմտածված դերակատարությունը աշխարհի հանրային կարծիքի ու նաև ԱՄՆ-ի քաղաքացիներից շատերի համար ապացուցված է: Այդուհանդերձ ԱՄՆ-ի նախագահն ու զինված ուժերի գլխավոր հրամանատարը, նախկին պետքարտուղարի հետ միասին, նախագահական ընտրությունների թեկնածուի կողմից մեղադրվում են ժամանակակից պատմության ահաբեկչական ամենաարյունարբու խմբի ձևավորմանը մասնակից լինելու մեջ: Սա նախագահական ընտրություններում կարող է ազդել դեմոկրատականների հավաքած ձայների քանակի վրա, բայց միևնույն ժամանակ կարող է ապացույց համարվել ԻԼԻՊ խմբի ստեղծման գործին ԱՄՆ-ի միջամտության մասին: Խումբ, որը կոտորածի, ցեղասպանության ու ավերածության հարցում որևէ սահման չի ճանաչում:
Այս հարցը նաև խաթարելու է ԱՄՆ-ի դիմագիծը, որը հայտարարում է, թե ահաբեկչության դեմ պայքարում գլխավորում է միջազգային հասարակայնությանը: