Շարունակվում են ԼՂ-ի հակամարտության շուրջ խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i30175-Շարունակվում_են_ԼՂ_ի_հակամարտության_շուրջ_խորհրդակցությունները
ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2016 08:47 Asia/Tehran
  • Շարունակվում են ԼՂ-ի հակամարտության շուրջ խորհրդակցությունները

ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները շարունակվում են:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարք Այրոն ուրբաթ օրը ԼՂ-ի հարցով հեռախոսային զրույց են ունեցել:

Փորձագետները  ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները կարևոր են համարում հակամարտության կողմերի և տարածաշրջանի այլ երկրների համար: Չնայած Մոսկվայում Բաքվի ու Երևանի ղեկավարների կուլիսյան համաձայնության շուրջ տարածված շշուկներին, թվում է, որ Երևանյան որոշ զարգացումներն ինչ-որ կերպով համարվում են այդ իրադարձության բացասական արձագանքը: Երևանի ոստիկանության կենտրոնում պատանդառության դեպքը և Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում   բողոքի հանրահավաքները պիտի Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի ու Երևանի իշխանությունների վերջին համաձայնության դեմ ուղղված բողոք համարել: Նույնությամբ շարունակվող այս հանրահավաքները կարող են խոչընդոտել խաղաղության ներկա բանակցությունները:

Հիշեցնենք, որ սրանից առաջ երկու անգամ նման բողոքները խանգարել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: 1997 թվականին ՀՀ ժամանակի նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի դեմ  վարչապետ Ռոբերտ Քոչարյանի բողոքները հանգեցրին նախագահի հրաժարականին: Ասվում է, թե այդ տարի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն ու Հայաստանի նախագահը կանգնած են եղել խաղաղության համաձայնագրի ստորագրման սեմին: Սակայն ժամանակի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը կառավարության ու բանակի շարքերում դժգոհությունների միջոցով կասեցրել է համաձայնության գործադրումը:

Ներկա պայմաններում Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը մեծ նշանակություն ունի: Հատկապես որ պատմությունը կարող է կրկնվել: Պիտի ասել, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ զրուցել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցությունների նպատակով մեկնել է Մոսկվա: Այս ուղևորության ընթացքում քննարկվեց Ռուսաստանից երկու երկրի սպառազինության գնումների հարցը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հանդիպումներում կրկնել է իր երկրի նախկին դիրքորոշումը: Պուտինի ընդգծմամբ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին ու Հայաստանին և այդ ուղղությամբ որևէ մտահոգություն չունի:

Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած իր վերջին ուղևորության ընթացքում հայտարարեց. «Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է»:

Իրականում Հայաստանի ներքին զարգացումները սերտորեն առնչվում են ԼՂ-ի խաղաղության բանակցությունների գործընթացին և կարող են կրկին անգամ ազդել դրա վրա: