Զարիֆի Թուրքիա կատարած կարճատև բայց արդյունավետ այցը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i30229-Զարիֆի_Թուրքիա_կատարած_կարճատև_բայց_արդյունավետ_այցը
Իրանի ԱԳ նախարարն ավարտել է Թուրքիա կատարած իր մեկօրյա այցը, որը կարճատև բայց արդյունավետ էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2016 15:23 Asia/Tehran
  • Զարիֆի Թուրքիա կատարած կարճատև բայց արդյունավետ այցը

Իրանի ԱԳ նախարարն ավարտել է Թուրքիա կատարած իր մեկօրյա այցը, որը կարճատև բայց արդյունավետ էր:

Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուրքիա ժամանելուց հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին ասել է.«Իրանը հեղաշրջման առաջին իսկ ժամերին դատապարտեց հեղաշրջման կազմակերպիչներին, քանզի մենք համոզված ենք,որ մեր տարածաշրջանում հեղաշրջումը ոչ մի տեղ չունի և ժողովրդի պահանջները հնարավոր չէ ռազմական մի խմբի քայլով ճնշել»:

Իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումներում  Զարիֆը բանակցել է տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Մևլութ Չավուշօղլուն դրվատելով Թուրքիայի կառավարությանը հովանավորելու Թեհրանի դիրքորոշումն ասել է.«Այն ժամանակ երբ հստակ պատկերացում չկար իրավիճակի վերաբերյալ, Իրանի ԱԳ նախարարը բազմիցս հեռախոսային կապ հաստատելով իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին»:

Այս նկատառումներով և այժմյան պայմաններում, շատ դիտորդների ու վերլուծաբաններ   Զարիֆի Անկարա կատարած այցը գնահատել են Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ նիստի շրջանակներում: Դիտորդների կարծիքով այս երկրները տարածաշրջանի կարևոր դերակատարներ են և նրանց  համագործակցությունն անհրաժեշտություն է: Ուստի նույնիսկ եթե տարաձայնություններ էլ կան,ապա դրանք պետք է երկխոսության միջոցով կարգավորել:

Տարածաշրջանի իրադարձությունների շրջանակում պետք է ասել,որ ներկայումս ամեն ինչ գտնվում է տարածաշրջանի խառնաշփոթ իրավիճակի հակակշռի տակ: Բոլոր հայացքներն  կենտրոնացած են  Սիրիայի և Իրաքի իրադարձությունների և ահաբեկչական խմբերին դիմակայելու վրա:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշելով ,որ  Իրան-Թուրքիա համագործակցությունների ամրապնդումն ուղղված է Սիրիայում կայուն խաղաղության հաստատմանն ասել է.«Թեհրանը և Անկարան համակարծիք են  Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ և երկու երկրի բանակցությունների շարունակումը դրական դեր կարող է ունենալ Սիրիայում կայուն հրադադար հաստատելու գործում»:

 Ի դեպ անցած շաբաթ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ նախագահ Հասան Ռոհանի հեռախոսազրույցից հետո, Ռուսաստանի լրատվական աղբյուրներ տեղեկացրել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով Թուրքիայի , Իրանի ու Ռուսաստանի հնարավոր համագործակցության մասին: ՌԴ փոխարտգործնախարար՝ Միխայիլ Բոգդանովը տարածաշրջանի վերջին իրադարձությունների և Սիրիայի ճգնաժամի քննարկման նպատակով  օգոստոսի 15-ին կայցելի Թեհրան:

Ներկայումս տարածաշրջանային ջանքերում Սիրիայի հարցն առաջնային տեղ է զբաղեցնում:

Իրանը միշտ ընդգծել է Սիրիայում կայունության հաստատման անհրաժեշտությունը: Բայց այն ինչ այսօր փոխվել է ,դա այն է,որ բոլորը, նույնիսկ ԱՄՆ-ն արդեն գիտեն, որ ահաբեկչությունը սպառնալիք է բոլորի համար: Ուստի պետք է պայքարել բոլոր ահաբեկիչների, այդ թվում ԻԼԻՊ-ի ու «Ալ Նուսրա ճակատ»-ի դեմ: Թուրքիան ևս համոզված է ,որ պետք է ընդլայնել համագործակցություններն այս բնագավառում: Իհարկե անցյալի փորձերից հետո, Թուրքիայի դիրքորոշման փոխվելը կանխատեսելի էր:

Այսօր Սիրիայում ու Միջին Արևելքում արմատական իրադարձությունների ականատես ենք: Իհարկե դեռ բոլոր հանգույցները չեն լուծվել և պետք է տեսնել, թե ինչպես են լինելու սաուդացիների ավերիչ տեղաշարժերը և տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ նրանց հակազդեցությունը: