Մամուլի տեսություն 15-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i30451-Մամուլի_տեսություն_15_08_2016
Գերմանիան եւ ՌԴ-ն չպետք է երես դարձնեն միմյանցից. Շտայնմայեր
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2016 11:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   15-08-2016

Գերմանիան եւ ՌԴ-ն չպետք է երես դարձնեն միմյանցից. Շտայնմայեր

orer.am

Գերմանիան եւ ՌԴ-ն չպետք է երես դարձնեն միմյանցից. Շտայնմայեր

Գերմանիան եւ Ռուսաստանը պետք Է շարունակեն երկխոսությունը, չնայած պահպանվող տարաձայնություններին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ Եկատերինբուրգում դասախոսություն կարդալով Ուրալյան դաշնային համալսարանում:

«Մենք չենք հաղթահարել ճգնաժամը մեր հարաբերություններում,- ասել Է նա:- Բայց Գերմանիան եւ Ռուսաստանը պետք է երես չդարձնեն միմյանցից, այլ պահպանեն երկխոսությունը»:

Շտայնմայերն առաջիկա տարիներին Ռուսաստանի եւ Եվրամիության քաղաքական մերձեցում է  ակնկալում: 

Նա հավելել է, որ «կարեւոր է խուսափել անվտանգության հարցերում թյուրիմացությունից»: Խոսելով Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառների մասին՝ Շտայնմայերը անդրադարձել է Ղրիմի եւ Ուկրաինայի իրադարձություններին:

Նաեւ Գերմանիայի արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում անսպասելի էր»: Ըստ որում, նախարարի խոսքով՝ Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հալեպում, հատկապես հումանիտար գործողությունների ապահովան հարցում: Նա նաև ասել է, թե Հալեպի շուրջ Ռուսաստանի հետ համագործակցելու հույս ունի: Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավարն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման « կարելի է հասնել սոսկ համատեղ ջանքերով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

---

«Ղոդս» օրաթերթ

35 տարի անց՝ Թեհրանում վերաբացվել է Չիլիի դեսպանատունը

Իրանի ԱԳ նախարարը Չիլի է այցելելու: 35 տարի դադարից հետո, Չիլին վերաբացել է Թեհրանում իր դեսպանատունը և ժամանակավոր հավատարմատար է գործուղել Իրան:

Անցյալ տարի աշնանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովին առընթեր, կայացել է Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և չիլիացի պաշտոնակցի հանդիպումը: Երկու երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարները մտքերի փոխանակում են կատարել Թեհրանում Չիլիի դեսպանատունը վերաբացելու և տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցության զարգացման ճանապարհների շուրջ: Հանդիպմանը Չիլիի ԱԳ նախարարը հայտնել է ԻԻՀ-ի հետ քաղաքական հարաբերությունների զարգացման նպատակով իր երկրի բարձր կամքի , նաև Թեհրանում այդ երկրի դեսպանատունը վերաբացելու որոշման մասին:

Հանդիպումից հետո, նախնական քայլեր են արվել այդ ուղղությամբ, որից հետո Թեհրանում արդեն վերաբացվել է Չիլիի դեսպանատունը:

Իրանական 1359 թվականին՝ Պինոչետի իշխանության գալուց հետո , Չիլիի դեսպանատուն հղած նամակով, Իրանի ժամանակի ԱԳ նախարարը պահանջեց փակել դեսպանատունը , ինչով էլ դադարեցին երկու երկրի միջև հարաբերությունները:

Իրանական 1371 թվականին այդ երկրում նախագահական ընտրություններ կայացան: Այդ ժամանակ, նախագահի առաջին տեղակալ՝ Հասան Հաբիբին նամակով ցանկություն հայտնեց վերաբացել այդ երկրի դեսպանատունը: Այդ նույն տարում Սանտյագոյում իր աշխատանքը վերսկսեց Իրանի դեսպանատունը ՝ միակողմ գործունեություն ծավալելով: Այդ տարում, ֆինանսական հարցերի պատճառով, ԻԻՀ-ը որոշեց փակել մի քանի երկրներում ՝ այդ թվում Չիլիում իր դեսպանատները: Չիլիի կառավարության հանքերի նախարարն այն ժամանակ Թեհրան այցելեց և Իրանի ժամանակի նախագահ ՝ Մոհամմեդ Խաթամիին հանձնեց իր երկրի նախագահի գրավոր ուղերձը: Ներկայումս լատինամերիկյան այդ երկրում Իրանի դեսպանատան պատասխանատուն է Աբոլֆազլ Խազային:

Ինչպես Չիլիում Իրանի դեսպանատան կայքում է նշված, Չիլին հանդիսանում է քաղաքական ու տնտեսական առումով տարածաշրջանի կայուն երկրներից մեկը: Չիլիի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը մեծ միտում ունի: Տնտեսական դաշտում Իրան-Չիլի հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ են նախնադրյալներ, որոնք ժամանակի հարց են և որոշ ժամանակ անց, դրանք արդեն իրականացված են լինելու:

--- 

news.am

The Times. Ռուսաստանը խաղում է ՆԱՏՕի նյարդերի հետ

 

Ղրիմում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն հրթիռային համալիր տեղակայելը, որն անմիջապես հաջորդեց Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաշտեցմանը, նպատակ ունի «խաղալ ՆԱՏՕ–ի նյարդերի հետ», գրում է բրիտանական The Times պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայության աճն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ստիպում է մտածել Կրեմլի  մտադրությունների մասին։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի պաշտոնանկությունը եւս մեկ անսպասելի ժեստ էր, որը շփոթեցրեց ռուսական քաղաքականության փորձագետներին։

Նրանց խոսքով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ–ում ցանկացած տարաձայնություն օգտագործելու է իր օգտին։ Այսպես՝ Թուրքիայում արդեն խոսում են պաշտպանական ոլորտում համագործակցության նոր տարբերակների մասին, եւ ՆԱՏՕ–ն կարծում է, որ ակնարկը վերաբերում է Ռուսաստանին։ Պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ի այն հայտարարությունը, թե Թուրքիայի անդամակցությունը դաշինքին չի վիճարկվում, միայն սաստկացրել է այն զգացողությունը, որ Անկարան հեռանում է Արեւմուտքից, փոխանցում է Gazeta–ն։

 

 

 

 

armradio.am

Թուրքիան սպառնում է ԵՄ- ին, որն ստորացրել է իրեն

 

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Եվրամիությանը մեղադրել է Անկարային ստորացնելու մեջ եւ կրկին սպառնացել փախստականների մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարել, եթե ԵՄ- ն Թուրքիայի հետ պահպանի անցագրային ռեժիմը։

«Թուրք ժողովուրդը վիրավորված է։ Թուրքիային օգնելու փոխարեն մեզ ստորացնում են»,- ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել ԵՄ անդամակցության պայմաններին համապատասխանելու համար։ «Ես ինձ հարցնում եմ, ինչպիսի՞ հանցագործություն ենք մենք կատարել։ Որտեղի՞ց այդ թշնամությունը»»,- ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։

Չավուշօղլուն Եվրամիությանը մինչեւ հոկտեմբեր ժամանակ է տվել, որպեսզի Թուրքիայի նկատմամբ վերացնի անցագրային ռեժիմը։ Հակառակ դեպքում նա խոստացել է շրջափակել փախստականների մասին Թուրքիայի եւ ԵՄ պայմանագիրը։

Պայմանագրով Անկարան եւ Բրյուսելը համաձայնեցրել էին խնդրի լուծման սկզբունքները։ Ըստ այդմ՝ մարտի 20- ին Հունաստան ժամանող բոլոր փախստականները պետք է վերադարձվեն Թուրքիա։ Անկարան համաձայնել էր դրան ֆինանսական օգնության եւ ԵՄ հետ առանց անցագրային ռեժիմի դիմաց։