Նարդարանում ոչնչացվել է շիա կրոնականների մի հաստատություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i30895-Նարդարանում_ոչնչացվել_է_շիա_կրոնականների_մի_հաստատություն
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը տեղեկացրել է Նարդարանում «Ռահիմա խանում աղոթավայրի կրոնական համայնք» կոչվող «Բիբի Ռահիմայի» հոգեբարձուների խորհրդի լուծարման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2016 08:29 Asia/Tehran
  • Նարդարանում ոչնչացվել է շիա կրոնականների մի հաստատություն

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը տեղեկացրել է Նարդարանում «Ռահիմա խանում աղոթավայրի կրոնական համայնք» կոչվող «Բիբի Ռահիմայի» հոգեբարձուների խորհրդի լուծարման մասին:

Ադրբեջանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, չեղարկվել է 1993 թվականի հոկտեմբերին հաստատված կրոնական այդ հավաքականության գործունեության արտոնագիրը: Աղոթավայրը շիա մուսուլմանների 8-րդ առաջնորդ՝ Իմամ Ռեզայի ջրոք՝ Ռահիմա խանումի գերեզմանն է, որ Մաամունի և ՀարունԱլ-Ռաշիդի օրոք  ապաստանել է այդ շրջանում և վախճանվել է Նարդարանում: Փորձագետները կրոնական հաստատության գործունեության դադարեցումը գնահատում են Ադրբեջանում շիա բնակիչների թիվը սահմանափակելու քաղաքականության շրջագծում: Շիա ակտիվիստների դեմ Բաքվի իշխանությունների պայքարը սկսվել է 2003 թվականից՝ Ալիևի նախագահության մեկնարկով: Ադրբեջանում շիա կրոնական ակտիվիստների դեմ պայքարի հետևանքով, Թուրքիայի նուրչիներն ու վահաբականության մերժված և հակաիսլամական աղանդավորները գլուխ են բարձրացրել: Իրականում շիա քարոզչության բացակայության հետևանքով, շեղված աղանդավոր խմբերն առիթ են ունեցել սխալ քարոզչություն տարածել երկրի բնակչության մոտ: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանի տասը միլիոն բնակչությունից ավելի քան 98 տոկոսը մուսուլման ՝ իսկ ավելի քան 86 տոկոսը 12 իմամներին դավանող շիաներ են: Այնուամենայնիվ շուրջ մեկ տասնամյակ շիաները կարծիք հայտնելու և քարոզելու քիչ առիթ են ունեցել: Այդ գործընթացի ավելի լուրջ բնույթ է ստացել անցյալ տարի նոյեմբերի 26-ին ՝ Նարդարանի դեպքից հետո: Փասորեն, Բաքվի կառավարությունն օրակարգում է դրել շիաներին առնչվող կայքերի փակումը: Ադրբեջանի սահմաններում շիա հոսանքների գործունեության դադարեցումը համարվում է հարավային Կովկասի այդ երկրում շիաների գործունեությանը հասցված անդառնալի հարված: Այդ կենտրոնները պարտականություն ունեին Ադրբեջանի ժողովրդին ներկայացնել իրական Իսլամը: Վերջերս Ադրբեջանի կրոնական գործերով պետական կոմիտեի նախագահ՝ Մուբարեզ Ղուրբանլին հանդես է եկել երկրի  պետայրերի կողմից կրոնական ազատությունները պաշտպանելու հայտարարությունը պաշտպանող խոսքերով՝ փորձելով արդարացնել Բաքվի իշխանությունների հակաշիաական քաղաքականությունները: Ադրբեջանում նման դեպքերը տեղի են ունենում այնպիսի հանգամանքներում, երբ վահաբականներին ու նորչիներին կից և նրանց վերահսկողության տակ աշխատող լրատվամիջոցները, այդ թվում «Սելֆ-խաբար» վահաբական կայքը և «Խազար Թի.Վի»-ն , նաև Իսրայելի ռեժիմից կախված «Էյ.Թի»Վի».-ն , որը մշտապես հրեական հաղորդումներ է եթեր տալիս, Ադրբեջանում ազատորեն շիաների դեմ քարոզչական աշխատանք են տանում: