Քուվեյթը՝ տարբեր հայացք Իրանի հետ հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31138-Քուվեյթը_տարբեր_հայացք_Իրանի_հետ_հարաբերություններին
Քուվեյթի խորհրդարանի նախագահն ԻԻՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման ցանկություն է հայտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2016 08:07 Asia/Tehran
  • Քուվեյթը՝ տարբեր հայացք Իրանի հետ հարաբերություններին

Քուվեյթի խորհրդարանի նախագահն ԻԻՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման ցանկություն է հայտնել:

Արաբիայի կողմից ղեկվարվող իրանաֆոբիայի մթնոլորտում սա այլ հնչեղություն ունեցող լուր է: Հատկանշական է, որ ավելի վաղ նման արտահայտություններ են կատարել նաև Իրանի հարևան մյուս արաբ երկրների  պաշտոնատարները:

Քուվեյթի խորհրդարանի նախագահ Մարզուղ Ալի Ալ-Ղանեմը հինգշբաթի օրը Կատարում հրատարակվող «Ալ-Շարղ» օրաթերթի հետ հարցազրույցում  նշել է, որ Իրանը և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները գործընկրերներ են: Նա ընդգծել է Իրանի հետ Քուվեյթի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնման համար հող պատրաստելու անհրաժեշտությունը:

Մարզուղ Ալի Ալ-Ղանեմն անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներում Իրանի կարևոր դերակատարությանը, հավելել է. «Քուվեյթն ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները ողջունում են տարածաշրջանում կայունության ու անդորրի ամրապնդումը և Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունները»:

Քուվեյթի խորհրդարանի նախագահը նաև անդրադարձել է Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու և նրան սատարելու անհրաժեշտությանը: Նա նշել է. «Պաղեստինի հարցը պետք է լինի ուշադրության կենտրոնում, որպես արաբական երկրների խղճի չափազանց կարևոր առանցքը»:

Քուվեյթի խորհրդարանի նախագահը Սիրիայի ճգնաժամի խաղաղ և քաղաքական միջոցով կարգավորման մասին ասել է. «Քուվեյթը ցանկանում է Սիրիայում բախումների դադարեցումն ու երկխոսության միջոցով այդ երկրի ճգնաժամի կարգավորումը»:

Այս արտահայտություններն անարձագանք չեն մնացել Իրանի կողմից:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Քուվեյթի խորհրդարանի դրական կողմնորոշման մասին ասել է. «Իրանը հիմք ընդունելով իր կայուն, անփոփոխ և սկզբունաքային քաղաքականությունը, մշտապես ընդգծել է հարևան երկրներում կայունության, անդորրի ու  առաջաիմության իրագործումը և ողջունում է  ցանկացած գործնական քայլ:

Չի կարելի կասկածել այն հարցում, որ Պարսից ծոի մերձակա բոլոր երկրներն ունեն ընդհանուր շահեր ու ճակատագիր: Սակայն միայն նման տեսակետներին հավատալը բավարար չէ: Կարևորը պառակտիչ քաղաքականություններից և թայֆայական մտածելակերպից հրաժարվելն է, ինչից այս օրերին տառապում է Արաբիան:

Այսօր Արաբիայի քաղաքականության էությունը պարզ է դարձել տարածաշրջանի շատ երկրների համար: Արաբիան նոր դաշնակիցներ է որոնում, որոնք պիտի հաստատեն իր ռազմամոլական քաղաքականություններն, այդ թվում Եմենի դեմ պատերազմն ու այդ երկրում նրա ոճրագործությունների մեղսակիցը դառնան: Սակայն Արաբիայի հետ համընթացությունից տարբեր երկրների շահածը մինչ այսօր եղել է Իրանի դեմ Սադդամի պարտադրած պատերազմի ժամանակ Սադդամի ռեժիմի հանդեպ Արաբիայի ու Քուվեյթի ցուցաբերած հովանավորության դառը փորձը, երբ Քուվեյթը բռնազավթվեց Սադդամի ռեժիմի կողմից: Այսօր էլ Արաբիան նոր երանգով տարածաշրջանում հետևում է Սադդամի խելագար քաղաքականությանը, որի թիկունքում կանգնած է Իսրայելը` իսլամ ժողովրդի ընդհանուր թշնամին:

Այսօր Պարսից ծոցում Իրանի հետ հարևան երկրները գուցե չեն բարձրաձայնում Արաբիայի հետ հակառակության մասին, սակայն Արաբիայի անտրամաբանական արարքների կապակցությամբ նրանց մտահոգությունն  ակնհայտ է: Քուվեյթի խորհրդարանի նախագահի արտահայտությունները կարելի է գնահատել կայունություն ու անդորր հաստատելու , ինչպես նաև Իրանի հետ բարիդրացիական կապեր ունենալու ցանկության շրջանակում:

Դա ի տես այն բանի, որ նման հայտարարություններ Արաբիայի իշխանությունների կողմից կարող են ընկալվել որպես տարածաշրջանում ռազմավարական գործընկերների հանդեպ հայացքներում սաուդացիների կարմիր գծի հատում: