Իրանի ու Հնդկաստանի զուգամերձության քաղաքականությունը ծառայում է ահաբեկչության դեմ իրական պայքարին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32210-Իրանի_ու_Հնդկաստանի_զուգամերձության_քաղաքականությունը_ծառայում_է_ահաբեկչության_դեմ_իրական_պայքարին
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Նոր Դելիում Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ խորհրդակցել է ահաբեկչության վտանգի և այդ երևույթի դեմ պայքարի շուրջ համատեղ համագործակցության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 08:24 Asia/Tehran
  • Իրանի ու Հնդկաստանի զուգամերձության քաղաքականությունը ծառայում է ահաբեկչության դեմ իրական պայքարին

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Նոր Դելիում Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ խորհրդակցել է ահաբեկչության վտանգի և այդ երևույթի դեմ պայքարի շուրջ համատեղ համագործակցության կապակցությամբ:

Ալի Շամխանին ուրբաթ օրը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Որպես տարածաշրջանային երկու ուժեր Իրանի ու Հնդկաստանի կառուցողական կողմնորոշումներն ու անկախ դիրքը, տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման և թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարի նպատակով համատեղ համագործակցության  ենթահող են պատրաստել»:

Շամխանին քննադատել է ի նպաստ թաքֆիրական գաղափարների ու ԻԼԻՊ-ի տարածաշրջանի որոշ երկրների քայլերն, ընդգծելով. «Իրանի ու Հնդկաստանի մշակութային համագործակցությունը կարող է վերացնել թաքֆիրական խմբերի Հնդկաստանի մուսուլմանների համայնք ներթափանցելու հնարավորությունը»:

Իրանն ու Հնդկաստանն Ասիայի արևմտյան և հարավային տարածաշրջաններում երկու հզոր ուժեր և ակտիվ ու ազդեցիկ դերակատարներ են: Երկու երկրները նաև գերազանց դիրք են զբաղեցնում Չմիավորման շարժման մեջ:

Որպես համաշխարհային ասպարեզում պատասխանատվություն կրող երկու երկրնե,  Իրանի ու Հնդկաստանի պատմական ու կառուցողական հարաբերություններն այլ երկրի համար սպառնալիք չեն համարվել և կայունության, անվտանգության ու տարածաշրջանային զարգացման ընդլայնումից բացի այլ նպատակ չեն հետապնդում:

Նկատի առնելով այս կողմնորոշումը, Ալի Շամխանիի Հնդկաստան կատարած երկօրյա ուղևորությունը գնահատվում է հատկապես ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդման շրջագծում:

Իրանն ու Հնդկաստանն ահաբեկչությունը համարում են օբեյկտիվ սպառնալիք և համաշխարհային այս բարդության կարգվորումը հետապնդում են հավաքական, համատեղ ու կառուցողական հաագործակցության շրջանակներում: Թեհրանն ու Նոր Դելին տնտեսական համատեղ համագործակցությունից բացի անվտանգության ոլորտում նույնպես համատեղ բազմաթիվ պոտենցիալներ ունեն:

Իրանն իր ազգային անվտանգության սկզբունքների ու դոկտրինայի համաձայն, անվտանգության հետ կապված հարաբերություններում հիմք է ընդունում համաշխարհային ասպարեզում հատկապես անկախ երկրների հետ համագործակցությունը: Տարածաշրջանային զարգացումների հանդեպ քաղաքական ընդհանուր հայացքի ներքո անվտանգության ոլորտում ընդհանուր պոտենցիալների օգտագործումը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ազդեցիկ կողմնորոշում է համարվում:

Այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի որևէ կոալիցայի մաս չկազմելու Նոր Դելիի տրամաբանական ու ճիշտ կողմնորոշումը ահաբեկչության դեմ իրական ու լուրջ պայքարի ուղղությամբ Իրանի ու Հնդկաստանի միջև համագործակցության ամրապնդման հող է նախապատրաստում:

Հարևանների և տարածաշրջանի երկրների, այդ թվում Հնդկաստանի հետ կառուցողական համագործակցության ուղղությամբ անվտանգության ընդհանուր պոտենցիալներն օգտագործելու Իրանի համապարփակ կողմնորոշումը վկայում է, որ Իրանը լրջորեն է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարի հարցում և իր բոլոր հնարավորություններն օգտագործում է այդ ուղղությամբ:

Սիրիայում ահաբեկչության դեմ իրական պայքարի ուղղությամբ ընդհանուր պոտենցիալների օգտագործմամբ Իրանի ու Ռուսաստանի անվտանգության ու ռազմական ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Բաքու կատարած ուղևորությունը և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ նիստի մասնակցելը վկայում են տարածաշրջանի խնդիրների, հատկապես ահաբեկչության մարտահրավերի կարգավորման ուղղությամբ Իրանի համապարփակ քաղաքականության մասին:

Անվտանգության ու ռազմական ոլորտում ընդհանուր պոտենցիալներից օգտվելու Իրանի ազդեցիկ ու դրական քաղաքականությունը հետապնդվում է երկրների կառուցողական կողմնորոշման և ահաբեկչության վտանգի հանդեպ ընդհանուր հայացքի լույսի ներքո և այս շրջագծում Իրանի կողքին Ռուսաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև այլ երկրների, այդ թվում Իրաքի ու Սիրիայի տեսակետները հզոր ուժ են համարվում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: