Մամուլի տեսություն 28-08-2016
Լաթաքիայում «Հմեյմիմ» ռազմաբազան ,որտեղ տեղակայված են Ռուսաստանի ուժերն ու կործանիչները և Հորդանանում ամերիկյան ռազմաբազան,որտեղ են գտնվում ԱՄՆ-ի զինծառայողները լուրջ համագործակցություն են ծավալելու:
Համշահրի
Ժնևում Սիրիայի հարցով Լավրով-Քերի հանդիպումը տևել է մոտ 12 ժամ
«Համշահրի» թերթը գրում է,-ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովը փակ դռների հետևում 12 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել են,որ կարողացել են որոշակիության հասնել այն հարցում, թե ինչպես վերսկսել հրադադարը Սիրիայում, սակայն դեռ խոսք չի գնում ամփոփ համաձայնագրի մասին, հայտնել են նրանք ասելով,որ պետք է հետագա քայլեր մշակեն։
Մարաթոնյան բանակցություններից հետո, Քերին և Լավրովը մասնակցել են համատեղ մամլո ասուլիսի։
«Առաջիկա օրերին Ժնևում փորձագետները կաշխատեն Սիրիայում հրադադարի ռեժիմի վերականգնմանն ուղղված համաձայնագրի ավարտի վրա», ասել է Քերին։
Լավրով-Քերի հանդիպումը կայացել է Ժնևում և տևել է մոտ 12 ժամ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ Ռուսաստանին է տրամադրել սիրիական խմբավորումների ցուցակ, ովքեր միացել են հրադադարի ռեժիմին ամերիկյան կոալիցիայի միջոցով։
Ինչպես գրում է Համշահրի օրաթերթը, Քերին Լավրովի հետ բանակցությունները «կառուցողական» է գնահատել։
Որոշ դիվանագիտական աղբյուրներ հաղորդել են ,որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել,բայց առայժմ մանրամասների և համաձայնագրի վերջնական տեքստի մասին ոչ մի հայտարարություն չի կատարվել: Նշվում է,որ այս համաձայնության շրջանակում Սիրիայում Վաշինգտոն-Մոսվկա ռազմական համագործակցությունից և կրակի դադարեցման հարցի քննարկումից բացի, որոշում է կայացել Սիրիայի նոր կառավարության ձևավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ»-ը, ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մենք պայմանավորվել ենք հստակ ուղղությունների շուրջ, որոնցով աշխատելու ենք կողմերի հետ. Ռուսաստանը՝ Սիրիայի կառավարության, ԱՄՆ-ը՝ ընդդիմության»:
Առավել դրան , Լաթաքիայում «Հմեյմիմ» ռազմաբազան ,որտեղ տեղակայված են Ռուսաստանի ուժերն ու կործանիչները և Հորդանանի ռազմաբազան,որտեղ են գտնվում ԱՄՆ-ի զինծառայողները լուրջ համագործակցություն են ծավալելու: Լավրովն ասել է.«Մենք համաձայնության ենք եկել ընդլայնել երկու երկրի միջև կապերը: Սա ձեռքբերում է ,որ մենք կարողացել ենք նվազեցնել երկու երկրի միջև առկա թյուրիմացությունների ու անվստահության մակարդակը: Բանակցությունները շարունակվում են ահաբեկիչ և ընդդիմադիր խմբերի բաժանման մասին», -նշել է Լավրովը:
---
Tert.am
Թուրքիան գերմանացիների համար Ինջիրլիկ ավիաբազան բացելու համար պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումից
Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել կապված գերմանացի դիվանագետների նախատեսած Ինջիրլիկ ավիաբազա այց կատարելու հետ, հաղորդում է Der Spiegel-ը:
Հունիսից Անկարան արգելում է գերմանացի խորհրդարանականներին այցելել ռազմաբազա, որտեղ տեղակայված են ԻՊ-ի դեմ օպերացիաներին մասնակցող բունդեսվերի ուժերը:
Ըստ Der Spiegel-ի տեղեկությունների՝ թուրքական կողմը պատրաստ է թույլատրել այցը, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման որոշումից:
«Մենք կարող ենք ապրել այն հանգամանքի հետ, որ բունդեսթագը նման որոշում է կայացրել: Բայց Գերմանիայի կառավարությունը պետք է հասկացնել տա, որ ցեղասպանություն տերմինը իրավական նշանակություն չունի»,- մեկնաբանել է բարձրաստիճան թուրք դիվանագետը:
Ըստ պարբերականի՝ Գերմանիայի ԱԳՆ տենդագին որոշում է փնտրում, որը թույլ կտա բոլոր կողմերին պաhպանել դեմքը:
---
Orer.am
Ավստրիան դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելուն
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը քննադատել է Եվրոպական հանձնաժողովի և նրա ղեկավար Ժան Քլոդ Յունկերի դիրքորոշումը Թուրքիայի հարցի վերաբերյալ, առաջարկել է դադարեցնել այդ երկրի` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները և զբաղվել համագործակցության այլ ձևեր որոնելով:
«Բանակցային գործընթացը, որ տարվում է, որպեսզի Թուրքիան միանա Եվրոպային, ոչինչ չի բերի: Թուրքիան ավելի ու ավելի հեռու է գնում: Եթե ինչ-որ մեկը, ինչպես դա անում է Յունկերը, խոստանում է թուրքերին, որ մենք բանակցություններ կվարենք իրենց հետ, և ասում է, որ Թուրքիան, միևնույնն է, չի միանա, ապա դա արդարացված դիրքորոշում չէ ոչ թուրքերի հանդեպ, ոչ եվրոպացիների»,- հայտարարել է Քերնը:
Կանցլերի կարծիքով` «Բրյուսելում հանձնաժողովի շենքում նստածները, բնականաբար, այլ տեսակետ ունեն, քան տուժած մարդկանց հետ զրուցողները»: Ընդ որում, քաղաքական գործիչը, չնայած երկրների միջև լարված հարաբերություններին, վստահեցնում է, որ, ամեն դեպքում, Թուրքիայի մեջ տեսնում է գործընկեր` քաղաքականության, անվտանգության և տնտեսության ոլորտներում, որին չէր ցանկանա կորցնել:
«Մեզ միայն անհրաժեշտ է համագործակցության նոր տեսակ»,- ասել է կանցլերը: