Թուրքիայի ոտնձգությունը Սիրիայում. Դամասկոսը ՄԱԿ-ի օգնության է դիմել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32626-Թուրքիայի_ոտնձգությունը_Սիրիայում._Դամասկոսը_ՄԱԿ_ի_օգնության_է_դիմել
Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ից խնդրել է ճնշում գործադրելնԹուրքիայի վրա՝ իր բանակայիններին Սիրիայից հեռացնելու և Սիրիայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 09:47 Asia/Tehran
  • Թուրքիայի ոտնձգությունը Սիրիայում. Դամասկոսը ՄԱԿ-ի օգնության է դիմել

Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ից խնդրել է ճնշում գործադրելնԹուրքիայի վրա՝ իր բանակայիններին Սիրիայից հեռացնելու և Սիրիայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու համար:

ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի ղեկավարներին հղած երկու առանձին նամակներում Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքային ամբողջականության խախտումը և այս երկրում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունը պատերազմական և մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է համարվում:

Թուրքիայի ռազմացամաքային և ավիացիոն ուժերի աջակցությամբ, «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման աշխարհազորայինները ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից մաքրել են Հալեպ նահանգի Ջերաբլուս քաղաքի հարավում արևմուտքում գտնվող 18 գյուղեր:

Թուրքիան այն պայմաններում է խախտում իր հարևան պետության տարածքային ամբողջականությունը, երբ այդ երկրում իր բանակայինների ներկայության մասին ոչ մի համաձայնագիր չի ստորագրել և սիրիացի պաշտոնատարները ևս նման դիմում չեն ներկայացրել Թուրքիայի կառավարությանը:

Վերջին տարիների ընթացքում, Սիրիայում ճգնաժամը սկսվելուց հետո, Թուրքիան հարևանների հետ լարվածությունների նվազեցման քաղաքականության փոխարեն, Միջին Արևելքում միջամտողական, լարվածություն առաջացնող չկշռադատված քաղաքականություն է վարել:

Թուրքիայի ղեկավարների արկածախնդրությունը չի համապատասխանում տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու և ահաբեկչության դեմ պայքարի մասին հնչեցրած կարգախոսներին և Անկարայի արտաքին քաղաքականությունը մթնոլորտն ավելի է լարել Միջին Արևելքի լարված տարածաշրջանում:

Առանց Սիրիայի կառավարության թույլտվության, այդ երկրում թուրք բանակայինների տեղաշարժերը միջազգային օրենքներին և բարիդրացիական սկզբունքներին հակասող ոտնձգություն է համարվում:

Ցանկացած երկրում ռազմական գործողություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն է պահանջում: Սակայն առանց Անվտանգության խորհրդի թույլտվության, ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիա ձևավորելու ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբամայի քայլին հետևելով, շարունակվում են այսպիսի նորարարությունը, որոնք վտանգավոր են միջազգային անվտանգության ու խաղաղության համար:

ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով,  չի կարելի խախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անտեսել այդ երկրի ինքնիշխանությունը:

Ամեն դեպքում, արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի իրարամերժ և ոչ թափանցիկ քայլերը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների, այդ թվում ԻԼԻՊ-ի հետ Թուրքիայի գաղտնի ու բացահայտ կապերը, լուրջ կասկածներ են առաջացրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունների կապակցությամբ:

Նկատի առնելով Թուրքիայի անօրինական և միջամտողական քայլերը, Սիրիայի կառավարությունն իր իրավունքը համարվող պատասխան քայլի դիմելու փոխարեն, օրինական ճանապարհներով, ՄԱԿ-ից և Անվտանգության խորհրդից խնդրել է հետամուտ լինել Թուրքիայի անընդունելի այդ քայլին: