Մամուլի տեսություն  30-08-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32722-Մամուլի_տեսություն_30_08_2016
Թուրքիայի զորքերի Սիրիայի տարածք մտնելով և Ջերաբլուս քաղաքը թուրքական զորքերի կողմից գրավվելով, Սիրիայի իրադարձությունները թևակոխել  են նոր փուլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 15:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  30-08-2016

Թուրքիայի զորքերի Սիրիայի տարածք մտնելով և Ջերաբլուս քաղաքը թուրքական զորքերի կողմից գրավվելով, Սիրիայի իրադարձությունները թևակոխել  են նոր փուլ:

 

Շարղ

Սիրիայի ճգնաժամը թևակոխել է նոր փուլ

Թուրքիայի զորքերի Սիրիայի տարածք մտնելով և Ջերաբլուս քաղաքը թուրքական զորքերի կողմից գրավվելով, Սիրիայի իրադարձությունները թևակոխել  են նոր փուլ, ինչի արդյունքում  փոխվել են բոլոր նախկին հաշվարկները: Սիրիայի իրադարձությունները հենց սկզբից գնահատվել են տարածաշրջանային ու միջազգային հակամարտության շրջանակում , ընդորում բոլոր դերակատարները ելնելով իրենց շահերից  ու նպատակներից հանդես գալիս  տարբեր առանցքների շուրջ: Այսօր այն ինչ անցնում է այս ճգնաժամի քաղաքա-ռազմական ասպարեզում, ընդհանուր կանոնի  շրջանակում է և ոչ մի ուժ չի կարող Սիրիայի շախմատի խաղում անկախորեն  քայլ կատարել: Այս երկրի ներքին ասպարեզում ևս կան չորս մրցակից ուժեր, որ ամենամեծ առճակատումը կարելի է ասել ընթանում է «Դամասկոսի կառավարության ու  Բաշշար Ասադի հովանավորների» և «Զինված ուժերի ու իսլամական արմատական ահաբեկչության» միջև, իսկ երրորդ մասը կիսաօրինական ընդդիմության և դեմոկրատական քաղաքական կուսակցությունների շրջանակում ըմբռնելով ահաբեկչական տարբեր խմբավորումների ինքնությունը և խուսափելով երկրի ավերածություններից, ճգնաժամի քաղաքական լուծման կողմնակից են և ինչ-որ չափով մոտեցել են կառավարության: Բայց չորրորդ ուժի դիրքը Ռոժավայի քրդական ուժերի շրջանակում է: Այդ ուժի դիրքը այժմյան դրությամբ անորոշ ու մեծածախս է: Իսկ արտաքին ասպարեզում Սիրիայի ճգնաժամում ակտիվ դերակատարների հակասական շահերի բերումով իրավիճակը չափազանց բարդ ու փոփոխական է :

Արտաքին ասպարեզում հենց սկզբից երկու մեծ ճակատներից մեկը ձևավորվեց «Սիրիա-Իրան-Ռուսաստան», իսկ մյուսը «Վաշինգտոն-Բրյուսել-Պահպանողական արաբներ-Թուրքիա» առանցքների շուրջ:Այն դեպքում,երբ ուժերի դասավորումները կայունացել էր Սիրիայի ներքին քաղաքական դաշտում, արտաքին քաղաքական դաշտում ճգնաժամը նոր իրադարձությունների պատճառով մեծ փոփոխություն է կրել և տարածաշրջանային ու միջազգային շահերը ենթարկվել են որակական ու քանակական տատանումների: Այդ ճակատների փոխվելու հետևանքով նաև հիմնական փոփոխության են ենթարկվել հավասարությունները ,ինչն եթե այդ ուժերի կողմից ճիշտ չընկալվի   կարող է  նրանք ծանր գին վճարեն:   

Ռոժավա տարածքի ղեկավարները չեն կարողացել ճիշտ ընկալել նոր իրադարձությունները: Ցավոք նրանք մեծ հաշիվ էին բացել ԱՄՆ-ի հետ կապված, մինչդեռ  Վաշինգտոնը ինչքան էլ  որ տարաձայնություն ունենա Անկարայի հետ, երբեք տարածաշրջանում իր ամենախոշոր դաշնակցին և ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակի տեր երկրին չի զոհի հանուն Ռոժավայի ձախամետ քրդերի հետ ունեցած տակտիկական հարաբերությունների:

---

News.am

Իրավիճակը նավթի շուկայում. ինչպիսի՞ կանխատեսումներ կան

 

Նավթի ֆյուչերսային գների ամենժամյա տատանումները հրահրում են հիմնականում «սենսացիոն» նորությունները: Օրինակ՝ օրերս լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Եմենից գնդակոծել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները: Բորսան այս նորությանն անմիջապես արձագանքեց գների կարճաժամկետ ցատկով: Բայց հետո անկում սկսվեց՝ այս անգամ Իրաքում նավթի արդյունահանման աճի, նաեւ ԱՄՆ դոլարի ամրապնդման վերաբերյալ նորությունների պատճառով:

Ինչպես հայտնի է, նավթարդյունահանող մի շարք երկրներ փորձում են զսպել համաշխարհային գների անկումը (նույնիսկ գների աճ խթանել) արդյունահանման սահմանափակման մասին պայմանավորվածության համաձայն: Իրանը սկզբունքորեն «դեմ չէ» այդ պայմանավորվածությանը, սակայն պահանջում է նախքան իր դեմ սահմանված պատժամիջոցները ձեռք բերած ծավալների վերականգնում: Հայտնի է նաեւ, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի (հում նավթի արտահանման ծավալում աշխարհում առաջատարն է) միջեւ լուրջ տարաձայնությունները չեն սահմանափակվում տնտեսության ոլորտով: Հետեւաբար, այդպիսի պայմանավորվածության հասնելու հավանականությունը կարելի է նվազագույն համարել:

Որոշ փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նույնիսկ հաշվարկային տոկոսադրույքի հնարավոր բարձրացումը նավթի համաշխարհային գների վրա չնչին ազդեցություն կունենա: Այդուհանդերձ, այդպես կլինի, թե ոչ՝ կպարզվի առաջիկայում:

Նշենք, որ Դաշնային պահուստային համակարգի սեպտեմբերյան նիստի նախաշեմին աշխարհի մյուս առաջատար արտարժույթների համեմատությամբ ԱՄՆ դոլարն ամրապնդվում է: Դրան մեծապես նպաստել է տոկոսադրույքի բարձրացման հնարավորության մասին  Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենի վերջին բավական մշուշոտ հայտարարությունը:

Այս հարցերը հսկայական նշանակություն ունեն Եվրասիական տնտեսական միության մեր գործընկեր Ռուսաստանի համար: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Ռուսաստանի արտահանման ընդհանուր ծավալում նավթի տեսակարար կշիռը կազմել է 25,4 տոկոս: Նման մասնաբաժինն ինքնին վկայում է արտահանման կառուցվածքի անհամամասնությունների մասին: Մինչդեռ այն կարող էր շատ ավելին լինել, եթե վերջին տարիներին նավթը չէժանանար:

Հիշեցնենք, որ 2014 թվականին արտասահմանյան հեռավոր երկրների համար ռուսական նավթի արտահանման գինը կազմել է մեկ բարելի դիմաց 94 դոլարից ավելի: Ռուսական նավթի արտահանման մեջ այդ երկրների մասնաբաժինը կազմել է գրեթե 90 տոկոս: Մնացած մասն արտահանվել է ԱՊՀ երկրներ՝ մեկ բարելի դիմաց 47 դոլար գնով: Այժմ գների միջեւ կրկնապատիկ հարաբերակցությունը կրճատվել է մինչեւ 1,4 անգամից պակաս (ըստ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալների):

Սմբատ Գրիգորյան

---
Armedia.am

Ճապոնիան 30 մլրդ դոլար կներդնի Աֆրիկայում

 

Երեք տարիների ընթացքում Ճապոնիան 30 մլրդ դոլարի ներդրումներ կիրականացնի Աֆրիկայում՝ բարձրորակ ենթակառուցվածքային օբյեկտների շինարարության համար, հաղորդում է regnum.ru կայքը: Նման որոշում կայացվել է Նայրոբիում անցկացվող Աֆրիկայի զարգացման հարցով Տոկիոյի միջազգային համաժողովի (TICAD) արդյունքներով:

Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբէն և աֆրիկյան պետությունների ղեկավարները ձեռք են բերել պայմանավորվածություն աֆրիկյան ենթակառուցվածնքների զարգացման խթանման կապակցությամբ:

TICAD համաժողովն անց է կացվել օգոստոսի 27-28-ին: Այն առաջին անգամ էր անցկացվում Ճապոնիայի սահմաններից դուրս: