Խաղաղության հաստատումը հնարավոր է միայն համաշխարհային ջանքերի շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33118-Խաղաղության_հաստատումը_հնարավոր_է_միայն_համաշխարհային_ջանքերի_շնորհիվ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն, կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ավելի քան 50 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ խաղաղության մշակույթին նվիրված բարձրագույն ժողովում ունեցած ելույթում ասել է. «ՄԱԿ-ի հիմնադրումից անցել է յոթ տասնամյակ և խաղաղությունն ու մշակույթը պիտի համարվեն այս միջազգային կառույցի անդամներին միավորող գլխավոր գործոնները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2016 13:06 Asia/Tehran
  • Խաղաղության հաստատումը հնարավոր է միայն  համաշխարհային ջանքերի շնորհիվ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն, կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ավելի քան 50 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ խաղաղության մշակույթին նվիրված բարձրագույն ժողովում ունեցած ելույթում ասել է. «ՄԱԿ-ի հիմնադրումից անցել է յոթ տասնամյակ և խաղաղությունն ու մշակույթը պիտի համարվեն այս միջազգային կառույցի անդամներին միավորող գլխավոր գործոնները»:

Խոշռուն նշել է, որ խաղաղություն հաստատելու ձգտումը պիտի գերադասվի այլ շահերից:  «Այսօր աշխարհն  ունի դեպի խաղաղություն առաջնորդող ճանապարհի բարեփոխման կարիք: Անհրաժեշտ է արամատպես փոփոխել հնացած, սովորական դարձած ու կրկնված մեթոդները, որպեսզի ձևավորվի առավել արդար, բարոյական ու ժողովրդվար աշխարհ, քանզի կայուն խաղաղությունը պայմանավորված է արդարությամբ»:

Որպես համաշխարհային անվտանգության ու խաղաղության մունետիկ միջազգային միակ կառույց՝ ՄԱԿ-ի հիմնադրումից 71 տարի անց, աշխարհն անապահով է և անդորրի ու  անվտանգության ստվերի ներքո, առկա են այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպես` պատերազմները, միջուկային զենքերի պահեստավորումը և ահաբեկչական խմբերը:

ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածում նշված են կազմակերպության նպատակները. Ա) Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են խաղաղության դեմ ուղղված սպառնալիքների կանխման ու վերացման համար խաղաղ միջոցներով և արդարության ու միջազգային իրավունքի վրա հիմնված հավաքական ազդեցիկ քայլեր, Բ) Ընդգծվում է իրավահավասարության և ժողովուրդների անկախության սկզբունքի հիման վրա ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություների ընդլայնման անհրաժեշտությունը,  Գ) Պայմաններ ստեղծել տնտեսական, հասարակական, մշակութային կամ հումանիտար բնագավառներում միջազգային հարցերի կարգավորմանն ուղղված միջազգային համագործակցության համար և բոլորին մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու կոչ անել:

Կայուն խաղաղության իրագործման շրջանակները պարզ լեզվով ներկայացված են ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածում, սակայն համաշխարհային հանձնառության բացակայության, այլ շահերի գերադասության, մշակութային ու ռազմական տարբեր բնագավառներում գերիշխող հոգեվիճակի տիրապետության և ամենակարևորը՝ բարոյական նորմերի անտեսման պատճառովմ ՄԱԿ-ն իր նպատակների գործադրման ճանապարհին լուրջ մարտահրավերների է դիմագրավում:

Խաղաղության նկատմամբ մշակութային ու բարոյական հայացք ունենալը կարող է սատարել ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի իրագործմանը և նման պայմաններում կարելի է լավատես լինել կայուն անվտանգության ու խաղաղության հեռանկարի հանդեպ:

ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածն ընդգծում է սպառնալիքների վերացման համար հավաքական ազդեցիկ քայլի անհրաժեշտությունը: Սակայն որոշ համաշխարհային ուժեր, այդ թվում ԱՄՆ-ն, ձգտում են գերիշխանության և իրենց շահերի իրագործման համար դիմում են ցանկացած միջոցի: Ահաբեկչությունը միջոց ծառայեցնելը և Ասիայի արևմուտքի ու նաև այլ տարածաշրջաններում ահաբեկչական տարբեր խմբերի տարածումն այս քաղաքականության հետևանքներն են:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը անդրադառնալով այդ քաղաքականությանը հավելել է. «Աշխարհում արդար խաղաղության հաստատումը պայմանավորված է համաշխարհային մեթոդների, գործողությունների ու հանձնառության հիմնական բարեփոխմամբ»:

Աշխարհում իրական  անվտանգության ու խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է, որ գերտերությունները վերանայեն իրենց քաղաքականությունները, որովհետև քաբնի դեռ միջուկային զենք ունեցող երկրները որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում խաղաղությանն սպառնացող այս զենքերի ոչնչացման ուղղությամբ և բռնատիրական ընթացք որդեգրելով չեն հարգում այլ ժողովուրդների իրավունքները, աշխարհում չի կարող արդար խաղաղություն հաստատվել: