Մամուլի տեսություն 03-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33307-Մամուլի_տեսություն_03_09_2016
Հարավային Կորեայի նախագահն ասել է.«Եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային ծրագրից, Սեուլը միջազգային հանրության հետ միասին պատրաստ է աջակցել այդ քայլին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2016 16:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-09-2016

Հարավային Կորեայի նախագահն ասել է.«Եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային ծրագրից, Սեուլը միջազգային հանրության հետ միասին պատրաստ է աջակցել այդ քայլին»:

 

 Ղոդս

Հարավային Կորեան Ռուսաստանին կոչ է արել ճնշում գործադրել Փխենյանի նկատմամբ

Հարավային Կորեայի նախագահը Ռուսաստանին և միջազգային հանրության մյուս դերակատարներին կոչ է արել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր միջուկային ծրագրից հրաժարեցնելու  համար:

Ճապոնիայի և ՌԴ-ի նախագահների մասնակցությամբ կայացած  «Հեռավոր Արևելքի տնտեսությունը» թեմայով նիստում Հարավային Կորեայի նախագահ՝ Պակ Կին Հեն  ասել է.« «Եթե այժմ մենք չկարողանանք խոչընդոտել միջուկային զենքի մշակմանը, ոչ հեռու ապագայում հյուսիսկորեական միջուկային սպառնալիքը իրականություն կդառնա: Որպեսզի Փխենյանը   միջուկային ծրագրից հրաժարվելու որոշում կայացնի, կարևոր է նրան միասնական ուղերձ հղել», - ասել է Պակ Կին Հեն:

Հարավային Կորեայի նախագահի խոսքերով՝ եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի իր միջուկային ծրագրից, Սեուլը միջազգային հանրության հետ միասին պատրաստ է աջակցել այդ քայլին:

Հյուսիսային Կորեան անընդհատ կատարելագործում է իր միջուկային և հրթիռային ներուժը` երկու շաբաթը մեկ բալիստիկ հրթիռներ արձակելով: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն, հավելելով ,որ միջուկային փորձարկումից հետո Հյուսիսային Կորեան արդեն  19 բալիստիկ հրթիռ է արձակել:

Ռուսական մի թերթին տված հարցազրույցում , Հարավային Կորեայի նախագահ՝ Պակ Կին Հեն   հավելել է.«Եթե վերանան Հյուսիսային Կորեայի սպառնալիքները , այլևս TAAD տեսակի հրթիռային արդիական համակարգ տեղակայելու կարիք չի լինի: Հիմնական խնդիրը  Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքներն ու միջուկային ծրագիրն են:

Հարավային Կորեայի նախագահի այդ արտահայտությունները կատարվում են Ռուսաստանին  համոզելու որ TAAD տեսակի հրթիռային պաշտպանական  համակարգը Մոսկվայի դեմ չէ:

Ռուսաստանը և Չինաստանը իրենց անհամաձայնությունն  են հայտնել հարավային Կորեայում Ամերիկյան TAAD տեսակի հրթիռային համակարգի տեղակայման կապակցությամբ և այն սպառնալիք են համարել  տարածաշրջանի համար:

ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը նախազգուշացնող հայտարարություններով  է  հանդես եկել : Նա աշխարհի երկրներին կոչ է արել կանխել Փխենյանի դեմ ցանկացած քայլը ,որը կարող է հանգեցնել լարվածությունների սրմանը:

Պուտինը հավելել է.«Մոսկվան ցանկանում է Հյուսիսային Կորեան վերադառնալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային բանակցությունների սեղանի շուրջ: Նա Փխենյանին կոչ է արել հետևել ՄԱԿ-ի ընդունած բանաձևերին:

 

 

News.am

El Periodico. Բրազիլիան թաղում է հավասարության երազանքը

 

Շատերը կարծում են, որ չորեքշաբթի օրը Բրազիլիայի Սենատի ընդունած որոշումը ոչ միայն Դիլմա Ռուսեֆի «քաղաքական մահն» է նշանակում, ինչպես բնութագրել է նրա փաստաբան Խոսե Էդուարդո Կարդոզոն, այլեւ  նախկին նախագահ Լվիս Ինասիո դա Սիլվայի առաջարկած զարգացման մոդելի կործանումը, հայտնում է El Periodico-ն:

«Հավանաբար Դիլման Բրազիլիայի այն եզակի քաղաքական գործիչներից է, որը հանուն սեփական հարստացման չի գողացել, բայց նրան դատում են նրանք, ովքեր դա արել են թավշյա հեղաշրջման միջոցով»,- երկու ամիս առաջ ասել էր ձախերի գուրու Նոամ Չոմսկին: Ռուսեֆը չկարողացավ կամ չցանկացավ խաղալ Բրազիլիայի քաղաքական խաղը:

Տեխնոկրատական ոգուն հավատարիմ եւ հեռու Ազգային կոնգրեսի խավար միջանցքների իրարանցումից՝ նախագահ Ռուսեֆը, որը երիտասարդ տարիներին «Հեղափոխական զինված ավանգարդի» հաշիվների պատասխանատու էր, փակվել էր իր մայրաքաղաքային աշխատասենյակում՝ զարգացման մեխանիզմը գործի գցելու համար: Եթե նրա նախորդն ու կնքահայրը գործարկեց Bolsa Familia («Ընտանեկան դրամապանակ») սոցիալական ծրագիրը, որը 2003 թվականից աղքատության ճիրաններից փրկեց 35 մլն մարդու, ապա Ռուսեֆը ձեռքը վերցրեց հաշվիչը, որպեսզի 2009 թվականին մեկնարկի Mi vida, Mi casa («Իմ կյանքը, Իմ տունը») ծրագիրը, որը նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին 4,6 մլն բնակարան էր տալու Բրազիլիայի ամենակարիքավոր ընտանիքներին:

Բայց ոչ միայն դա, Ռուսեֆը ցանկանում էր նավթային կիսապետական Petrobras  ընկերությունը վերածել Բրազիլիայում փոփոխությունների շարժիչի՝ այսպես կոչված, «Ռոյալթիի մասին» օրենքի միջոցով, որը պարտավորեցնելու էր նավթային ճյուղի շահույթի 75 տոկոսը ներդնել կրթության, իսկ 25 տոկոսը առողջապահության ոլորտում: Դա վիթխարի գումար էր՝ 31 մլն եվրո առաջին տասնամյակի ընթացքում եւ լրացուցիչ 99.839 եվրո մինչեւ 2045 թվականը, որ մեկընդմիշտ ետեւում կթողներ Լատինական Ամերիկայի ամենաթույլ կրթական համակարգը: Հնարավոր է՝ մոլորակի մեծ բիզնեսի՝ Petrobras-ի հետ խաղի մեջ մտնելու վճռականության հետեւանքն էր կոռուպցիոն սկանդալը, որ սադրեց բրազիլական ճգնաժամը: