Արևմուտքում մարդու իրավունքների ոտնահարումը, Իրանի հարցերով նոր զեկուցողի նշանակումը
Իրանում մարդու իրավունքների իրավիճակը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը նոր զեկուցող է նշանակել:
Իրանի հարցրով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդն ասել է, որ 2016թ. նոյեմբերին իր պատասխանատվությունը հանձնում է Ասեմե Ջահանգիրին:
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Իրանի հարցերով ՄԱԿ-ի կողմից մարդու իրավունքների նոր հատուկ զեկոցող նշանակվելը անընդունելի և անհիմն քայլ է և ակունք է առնում մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում որոշ երկրների երկստանդարտ մոտեցումներից»:
Ակնհայտ է, որ Իրանը հավատարիմ է մարդու իրավունքների ոլորտում սահմանված օրենքներին ու շարունակաբար ընդարձակ համագործակցություն է ունեցել այդ ոլորտում ծառայող միջազգային կազմակերպությունների հետ:
ՄԱԿ-ի այսպես կոչված հատուկ զեկուցաբերի կողմից Իրանի դեմ հրապարակած անհիմն զեկույցները փաստորեն հետապնդում են Իրանում մարդու իրավունքներից ողբալի իրավիճակ ներկայացնելու նպատակը:
Ինչպես է, որ մարդու իրավունքների հարցով միջազգային կազմակերպությունները չեն հակազդում մուսուլմանների կրոնական համոզումների դեմ կատարվող ոտնձգություններին ու նույնիսկ հովանավորում են այդ քայլերը: Սակայն թմրանյութերի մաքսաննենգներին, մարդասպաններին, ահաբեկիչներին, անբարոյականություն տարածողներին և առհասարակ հասարակությունը կործանողներին մահապատժի ենթարկելը մարդու իրավունքների խախտում է համարվում: Թմրադեղերի ամենամեծ արտադրող Աֆղանստանի հետ հարևանությունը պարտադրում է կտրուկ միջոցների դիմել՝ սպառնալիքները չեզոքացնելու համար:
Սա այն դեպքում, երբ միջազգային կազմակերպությունների այդ թվում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կարևորվում է թմրադեղերի մաքսանենգման դեմ պայքարի անհրաժեշտությունը:
Ելնելով բարոյական ու մարդկային սկզբունքներից Իրանն իր պարտականությունն է համարում պայքարել այդ կարգի հանցագործների դեմ, մինչդեռ թմրադեղերի գլխավոր մեկնակետը ամերիկյան ու եվրոպական երկրներն են: Ահաբեկչության դեմ պայքարելու և թմրադեղերի մասքսանենգումը վերջնականպես արմատախիլ անելու պատրվակով ԱՄՆ-ն հարձակվեց Աֆղանստանի վրա: Զոհվեցին մեծ թվով անմեղ մարդիկ: Պարզ է, որ Իրանում մարդու իարվունքների խախտման մասին անհիմն հայտարարությունը, աշխարում Իրանի դմիագիծը աղավաղված ներկայացնելու միջոց է:
Մարդու իրավունքների մակարդակի բարձրացումը անկասկած կառուցողական դիրքորոշում է և Իրանը բազմիցս ապացուցել է, որ այդ ոլորտում գոյություն ունեցող իրական մտահոգությունները փարատելու համար շահագործում է իր պոտենցիալները:
Ակնհայտ է, որ մարդու իրավունքների խնդիրը միջազգային նշանակություն ունի, սակայն այժմյան աշխարհում, մարդկային իրավունքների իրականությունը՝ այդ թվում՝ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի կողմից՝ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի նվիրած զենքերով Գազայում ու Եմենում անմեղ մարդկանց սպանությունը, մթագնել է ԱՄՆ-ի ու մարդու իրավունքների հավակնորդ երկրների անցյալը:
Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող ծավալուն հավանավորությունները, ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների ոտնահարումը, ԱՄՆ-ից վերցրել է մարդու իրավունքների հարցում արդար ձևանալու առիթը: Այժմ աշխարհը պիտի դատի նրանց և ասի թե որ երկրները կարիք ունեն մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողների: