Հայացք դեպի արևելք կողմնորոշումը՝ Չինաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33412-Հայացք_դեպի_արևելք_կողմնորոշումը_Չինաստանի_ու_Թուրքիայի_արտաքին_քաղաքականության_առաջնահերթությունը
Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ, Չինաստանի և Թուրքիայի նախագահներ՝ Սի Ծինփինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը համաձայնության են եկել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ընդլայնել երկկողմ հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2016 15:53 Asia/Tehran
  • Հայացք դեպի արևելք կողմնորոշումը՝ Չինաստանի ու Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը

Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ, Չինաստանի և Թուրքիայի նախագահներ՝ Սի Ծինփինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը համաձայնության են եկել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ընդլայնել երկկողմ հարաբերությունները:

Հանչժոուում ընթացող Մեծ քսանյակի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Չինաստան այցելած Էրդողանը այսօր հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների, այդ թվում Սիրիայում տիրող ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի շուրջ:

Ավելի վաղ, Պեկինի ու Անկարայի միջև տարաձայնության թեմա էր հանդիսանում ույղուր թուրքերի անունն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու հարցը և թրքախոս ույղուրների հետ Չինաստանի կառավարության վերաբերմունքը:

Անատոլիայից մինչև Կովկաս, Միջին Ասիա և մինչև Չինաստանի հյուսիս-արևելյան շրջանները իրեն թրքախոս հասարակությունների առաջնորդը համարող Թուրքիան, Չինաստանի տեսակետից գտնվում է Սինցզյանի տարածքում ույղուր թուրքերին հովանավորողների շարքում: Հատկանշական է, որ Պեկինի համար նաև անընդունելի է եղել ՔԲԿ-ի նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմնորոշումը: 

Ներկայումս միջազգային զարգացումների և Եվրամիության երկրների ու Թուրքիայի միջև տիրող լարվածությունների, ինչպես նաև Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում առաջացած մարտահրավերի պատճառով, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ է դարձել հայացք դեպի արևելք կողմնորոշումը, ինչը ընդառաջվել է Չինաստանի կողմից:

Ավելի վաղ, Թուրքիան ու Չինաստանը համագործակցում էին խաղաղանպատակ միջուկային ոլորտում:

Չնայած խաղաղ նպատակներով Անկարա-Պեկին միջուկային համագործակցությունը վերաբերում է 2012 թվականին, սակայն այդ համաձայնությունը գործնական բնույթ է ստացել Թուրքիայի նախագահի Չինաստան կատարած վերջին այցի արդյունքում:

Իրողությունն այն է, որ ներկայումս Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը, իսկ ֆրանսա-ճապոնական մի կոնսորցիում ևս կառուցում է այդ երկրի երկրորդ ատոմակայանը:

Անկարա-Պեկին վերջին համաձայնությամբ, Չինաստանը ևս հետաքրքրված է այդ երկրում կառուցել երրորդ ատոմակայանը:

Քաղաքական դիտորդները դեպի արևելք Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության հարցում շրջադարձային են համարում այդ երկրում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումը և դրա մասնակիցների հանդեպ Անկարայի կառավարության ցուցաբերած վերաբերմունքի նկատմամբ Արևմուտքի քննադատությունները: Ուստի որոշ քաղաքական շրջանակներ այն համոզման են, որ Արևմուտքի հետ Անկարայի հարաբերությունների սառելը հանգեցնելու է էներգիայի ոլորտում Թուրքիայի անկախությանը և Ռուսաստանի ու Չինաստանի հետ միջուկային համագործակցությանը:

Որոշ քաղաքական դիտորդներ ևս համոզված են, որ Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումը և Սիրիայի իրադարձություններն են փոփոխության ենթարկել Սիրիայի նկատմամբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:

Չնայած տարակուսանքներ կան Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական փոփոխության կապակցությամբ, սակայն մինչ օրս այդ փոփոխությունը շահավետ է եղել Չինաստանի համար: Թուրքիայի հետ միջուկային համագործակցության շուրջ համաձայնությունը և Թուրքիայում ազատորեն գործունեություն ծավալող ույղուրներին դիմադրելու հարցում Անկարայի համաձայնության շահումը, հույժ նշանակալի հարցեր են Պեկինի համար, անգամ եթե Արևմուտքից երես թեքելու և Արևելքի հետ համագործակցելու Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը ժամանակավոր լինի: