«Մեծ քսանյակի» գագաթնաժողովն ընդգծում է լարվածությունների թոհուբոհին համաշխարհային տնտեսության բարելավման անհրաժեշտությունը
G20-ի գագաթնաժողովը հյուրընկալող Չինաստանի նախագահը գագաթնաժողովի բացման ելույթում ընդգծել է.«G20-ի անդամ երկրները պետք է ավելի համապարփակ քաղաքականություններ մշակեն տնտեսության բաժնում և ակտիվ աշխատանք տանեն այս բնագավառում համագործակությունների ամրապնդման ուղղությամբ»:
Սի Ծինփինը հույս է հայտնել ,որ Հանչժոու քաղաքում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովը կնպաստի աշխարհում տնտեսության աճին:
Չինաստանի նախագահը, որպես աշխարհի երկրորդ տնտեսության տեր երկրի առաջնորդ ասել է.«Հուսով եմ,որ այս գագաթնաժողովը կնպաստի կայուն ու հավասարակշռված տնտեսության աճի իրականացմանը»:
Փորձագետների կարծիքով այժմյան պայմաններում այս նստաշրջանի կարևորությունը կայանում է նրանում, որ տնտեսական գերտերությունները ներկա են գագաթնաժողովում և ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, սա առաջին միջազգային նիստն է :
Մեծ քսանյակի գագաթնաժողովը կայանում է այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դիմագրավում է բազում խնդիրներ ու ճգնաժամեր:
Բազմաթիվ երկրներում տիրում է տնտեսական լճացում, ավելացել է գործազուրկների թիվը , ազգային արժույթը անկում է ապրում և ֆինանսական շուկաները գտնվում են անմխիթար իրավիճակում:
Սա այն դեպքում ,երբ բնակչության թիվն ավելացել է, որոշ երկրներում չկան կայուն քաղաքական համակարգեր, կապիտալների ու ռեսուրսների բաժանման հարցում անարդարություն է տիրում ,աղքատության մակարդակը բարձրացել է և մյուս կողմից էլ բնակլիմայական փոփոխությունների հարցը :
Եվրոպայում սրվել են քաղաքական լարվածությունները և խորացել են տարբեր հարցերի ,այդ թվում, փախստականների , ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու և ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի բանակցությունների շարունակման շուրջ տարաձայնությունները:
Պատերազմը, բռնությունը, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը և ժողովրդավարության բացակայությունը , Զիկայի նման վարակիչ հիվանդությունների տարածումը ստվեր են նետել աշխարհի վրա:
G20-ի գագաթնաժողովից ակնկալվում է մի ելք գտնել տնտեսական լճացումից փրկվելու համար,տնտեսական ոլորտում համադրված քաղաքականություն մշակել, տնտեսական բարեփոխումներ իրականացնել, կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ազատականացնել առևտուրը սակայն մինչ այժմ այդ կապակցությամբ ոչ մի վերջնական փաստաթուղթ չի պատրաստվել:
Փորձագետների խոսքերով աշխարհի տնտեսական վիճակը շարունակում է մնալ լարված, և տնտեսական ճգնաժամի կարգավորման համար ոչ մի երաշխավորող լուծում չկա, բայց առնվազն կարելի է ասել ,որ ռեսուրսների արդար բաժանման հարցում գերտերությունների միջև պետք է լինի ներդաշնակություն : Նաև պետք է չմիջամտել երկրների ներքին գործերին ու հաստատել քաղաքական կայունություն , ինչը կարող է ավելի խաղաղ մթնոլորտ ստեղծել աշխարհի տնտեսության իրավիճակի բարելավման համար: