Արաբիայի ապակողմնորոշման քաղաքականությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հակազդել է սաուդացի մուֆթիի վիրավորական հայտարարությանը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ պատասխանել է սաուդացիների գլխավոր մուֆթի Աբդոլազիզ Ալե Շեյխի անարգալից արտահայտություններին:
Սաուդացիների գլխավոր մուֆթի Աբդոլազիզ Ալե Շեյխը երեքշաբթի օրը հայտարարել էր, թե իրանցիները մուսուլման չեն:
Զարիֆն ընդգծել է. «Իրականության մեջ որևէ ընդհանուր եզր գոյություն չունի իրանցիների և մուսուլմանների մեծամասնության դավանած իսլամի և վահաբական մուֆթիների և ահաբեկչության հիմնադիր սաուդացիների քարոզած ցեղապաշտական ծայրահեղականության միջև»:
Սա ի տես այն բանի, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գաղափարներն ակունք են առնում վահաբականության աղանդի և Արաբիայի մուֆթիների գաղափարներից և Մոհամմեդի անխառն իսլամին հակասող ֆիթվաներից, որոնք աշխարհում խաթարում են իսլամի դիմագիծը և Սիրիայում, Իրաքում, Եմենում ու իսլամական այլ երկրներում հրի ու սրի են քաշել հազարավոր մուսուլմանների:
Սաուդացիների լեզվագարությունը ոչ միայն հատել է անտրամաբանության սահմանները, այլև խելագարության նշաններ է ցուցադրում, ինչն ակնհայտ է ոչ միայն նրանց խոսքում այլ նաև քալերում:
Սաուդացիներն այս կեղտոտ խաղում օգտվում են երեք լծակներից: Առաջին լծակը Հաջջն է, որն իրենց անարժանությամբ ու անխոհեմությամբ վերածեցին անպատասխնատվության դաշտի և Աստծո տան ուխտավորներին սպանելով, մարդկության ապահով ապաստարանը վերածեցին ուխտավորների կառափնարանի: Այսօր նրանք ապակողմնորոշող քաղաքականություն որդեգրելով ցականում են այնպես ձևացնել, որ եթե անցած տարվա Հաջջի ուխտագնացության ընթացքում ավելի քան 7000 ուխտավորներ, այդ թվում 464 իրանցներ Ղորբան տոնին Ալե Սաուդի անձեռներցության պատճառով դաժանաբար ու ծարավ շուրթերով զոհվեցին, դա Իրանի մեղքով է, որը ցանկանում է քաղաքականացնել Հաջջը:
Քաղաքական այս խաղում սաուդացիների երկրորդ լծակը զինվորական ռազմավարության օգտագործումն է, որի ականատեսն ենք Եմենում: Սաուդացիներն իրենց ռազմամոլությունն արդարացնում են Եմենի ապագա ճակատագրի և այդ երկրում ժողովրդավարության մտահոգությամբ և այնպես են ձևացնում, թե ցանկանում են Եմենը փրկել ճգնաժամից, մինչդեռ ֆոսֆորային ռումբերով ու արգելված զենքերով մահվան երախն են ուղարկում Եմենի ժողովրդին և Եմենի դեմ պատերազմի կոալիցիա են ձևավորել:
Ճգնաժամ հարուցելու գործում սաուդացիների համար լծակ են ծառայում նաև նավթից գոյացած գումարները, որն այսօր հենց իրենց սխալ հաշվարկների ու անարժանության պատճառով և նավթի համաշխարհային գների անկմամբ, ձեռքից գնացել է և նրանք ավելի քան հարյուր միլիարդ դոլար բյուջեի դեֆիցիտ ունեն:
Նման պայմաններում Արաբիան դիմագրավում է նաև մեկ այլ ճգնաժամ և դա Հաջջի կառավարման հարցում իսլամական երկրների անվստահությունն է: Դա մեծ հարված է, որը չի կարող հանդուրժել Ալե Սաուդը և այդ պատճառով խիստ ջանք է գործադրում քաղաքական սկանդալների միջոցով մոռացության տալ բուն հարցը:
Անկասկած Մինայի ողբերգության պատասխանատվությունն ուղղված է այն իշխանավորների կողմը, ովքեր ոչ միայն ցավ չեն հայտնել Աստծո տան հազարավոր հյուրերի սպանվելու կապակցությամբ, այլև ուղղակի կամ անուղղակի կերպով տարածաշրջանի մուսուլման ժողովուրդներին իրենց քաղաքական խաղերի զոհն են դարձնում: