Մամուլի տեսություն 07-09-2016
Սաուդյան Արաբիան ավելի լավ է վերջ դնի իր անխոհեմ և անտրամաբանական քայլերին և գիտակցի ,որ այսօր Սիոնիստական ռեժիմը մեծ սպառնալիք է համարվում տարածաշրջանի համար և եթե առիթ ունենա անպայման Սաուդյան Արաբիան էլ կբռնազավթի:
Ղոդս
Սաուդյան Արաբիան պետք է վերջ դնի իր անխոհեմ ու անտրամաբանական քայլերին Իսրայելի ռեժիմը եթե կարողանա Արաբիան էլ կբռնազավթի
Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին անդամ՝ Մոհամմեդ Հասան Ասղարին ասում է․-«Սաուդյան Արաբիան ավելի լավ է վերջ դնի իր անխոհեմ և անտրամաբանական քայլերին և գիտակցի ,որ այսօր Սիոնիստական ռեժիմը մեծ սպառնալիք է համարվում տարածաշրջանի համար և եթե առիթ ունենա անպայման Սաուդյան Արաբիան էլ կբռնազավթի»։ Ասղարին «Միզան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով այս հարցին,թե արդյոք Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև պատերազմը վերսկսելու հնարավորություն կա, ասել է․-«Այսօր Իրանի իսլամական հանրապետությունը համոզված է, որ երկրների միջև առաջացող հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով և արդեն անցել են պատերազմների , թշնամության ու ռազմամոլության ժամանակները և ոչ մի երկիր չի կարող պատերազմով հասնել իր նպատակներին»։
«Պատերազմը պատկանում է միջնադարին և միլիտարիստական քաղաքականությունները չեն կարող իրականացնել նպատակները»,ասել է Ասղարին: Նա հստակեցրել է.«Հաշվի առնելով Իրանի իսլամական հանրապետության այսօրվա կարողությունները ,որ ձեռք է բերել հատկապես Սրբազան պաշտպանությունից հետո, մենք կարող ենք հանուն անվտանգության հաստատման, մեր կարողություններն ու հնարավորությունները տրամադրել տարածաշրջանի բոլոր երկրներին և բոլորովին ցանկություն չունենք ու չենք էլ ունենալու պատերազմել որևէ երկրի հետ»:
Նշելով,որ նույնիսկ Իրանի դեմ Իրաքյան պատերազմում իրաքցիները սկսեցին պատերազմը, Ասղարին ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունն սկզբից դեմ է եղել պատերազմին ,բայց եթե որևէ երկիր Իրանի իսլամական հանրապետության դեմ ոտնձգելու մասին մտածի ,պետք է հասկանա,որ կարող է ինքը լինել պատերազմն սկսողը ,բայց պատերազմի ավարտը վստահաբար նրա օգտին չի լինելու և ծանր հարված է ստանալու ԻԻՀ-ի կողմից:
Նա նշեց.«Սաուդյան Արաբիան ո՛չ Իրանի իսլամական հանրապետությանը դիմակայելու կարողություն ունի,ո՛չ էլ անհրաժեշտ ուժ ու հնարավորություն Իրանի դեմ պատերազմելու համար»:
«Մենք բացառում ենք Իրանի ու Սաուդյան Արաբիայի կամ տարածաշրջանի որևէ այլ երկրի միջև պատերազմի ծագումը,քանզի այժմյան պայմաններում դա բացառված է և տրամաբանորեն էլ ընդունելի չէ»,եզրակացրել է Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին անդամ՝ Ասղարին հավելելով՝ Սաուդյան Արաբիան ավելի լավ է վերջ դնի իր անտրամաբանական քայլերին և գիտակցի ,որ այսօր Սիոնիստական ռեժիմը մեծ սպառնալիք է համարվում տարածաշրջանում և եթե առիթ ունենա անպայման կբռնազավթի Սաուդյան Արաբիան:
---
Armedia.am
Անիմաստ է ՀԱՊԿ մասնակցությունը Սիրիայում ցամաքային գործողություններին՝ ասում է Բորդյուժան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան աննպատակահարմար է համարում ռուսական կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրների զինվորականների մասնակցությունը Սիրիայում ցամաքային գործողություններին, ինչի մասին հայտնել է այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցում՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Ես կարծում եմ՝ աննպատակահարմար է այնտեղ ուղարկել Ռուսաստանից ռազմական զորակազմ։ Չեմ կարծում, որ մենք պետք է խառնվենք ցամաքային գործողություններին։ Դրա համար կան Սիրիայի զինված ուժեր։ Մենք նրանց կարող ենք օգնել, ինչը եւ անում ենք, բայց ոչ ավելին»,- ասել է Բորդյուժան՝ նկատի ունենալով Ռուսաստանը։
«Առավել եւս խոսել նրա մասին, որ մենք այժմ պետք է ձեւավորենք հավաքական ուժերի խմբավորում եւ ուղարկել այնտեղ ահաբեկչության դեմ պայքարելու համար՝ ուղղակի անիմաստ է։ Ես կարծում եմ՝ նման հարց չի եղել եւ դժվար թե լինի»,- ավելացրել է Բորդյուժան։
---
News.am
WSJ–ն քննադատել է Բարաք Օբամայի «անատամ» արտաքին քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «անատամ» արտաքին քաղաքականության 8 տարիները Վաշինգթոնը վերածել են համաշխարհային գործընթացների հասարակ դիտորդի, գրում է The Wall Street Journal–ի տեսաբան Ուիլյամ Գելսթոնը։
Նրա կարծիքով անցյալ շաբաթ կայացած «մեծ քսանյակի» հանդիպմանը Չինաստանի իշխանությունները Օբամային եւ նրա ավագ օգնականներին «ակնհայտ անհարգալից» էին վերաբերվում։ Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը շարունակում է հայտարարել Հարավչինական ծովում իր հավակնությունների մասին, որոնք ամերիկյան ՌԾՈւ էպիզոդիկ ցուցադրությունը չկարողացավ զսպել։ Միաժամանակ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մեջ Օբամայի քաղաքական գիծը բախվում է ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ընդդիմությանը, եւ դրա տապալումը ծանր հարված կհասցնի Ամերիկայի վստահությանը։
Սիրիայում շարունակվում է պատերազմը, հրադադարի հասնելու շուրջ Ռուսաստանի հետ պայմանավորվելու փորձերը ոչնչի չեն հանգեցրել, նշում է հոդվածագիրը։
G20 հանդիպման ժամանակ խմբակային լուսանկարը շատ բանի մասին է խոսում, կարծում է հեղինակը։ Նկարի մի ծայրում Պուտինը շփվում է թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ, որն ուշադիր լսում է, մյուս ծայրում Օբաման հետաքրքրասիրությամբ նայում է նրանց, իսկ կենտրոնում վստահ ժպտում է Սի Ձինպինը։ Մինչ Ռուսաստանը, Թուրքիան եւ Չինաստանը ծաղկում են, ԱՄՆ–ը կողմնակի դիտորդ է դարձել, ասվում է հոդվածում։
Եթե Օբաման ենթադրում էր, որ Սիրիայում զարգացող իրադարձությունները ոչ մի հետեւանք չեն ունենա ամերիկյան շահերի վրա, ապա նա չարաչար սխալվում էր, շարունակում է հեղինակը։ Սիրիացի փախստականների հոսքը ապակայունացրել է Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների դիրքերը։ Ամբողջ աշխարհամասում աճում են հակամիգրացիոն տրամադրությունները, ինչը նպաստեց ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին քվեարկելուն եւ Գերմանիայի կանլցեր Անգելա Մերկելի դիրքերի թուլացմանը, նշում է հեղինակը:
---
News.am
Հուլիսին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները 1.6%-ով կրճատվել են
Հունվար-հուլիսին Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 2.2 մլրդ դրամով (կամ 0.3%-ով): Ընդ որում, եկամտի հիմնական աղբյուրի՝ հարկերի եւ տուրքերի մասով, 9.7 մլն դրամի (1.6%) աճ է արձանագրվել:
Ստացվում է, որ պետբյուջեի եկամուտներում հետընթացը կապված է միայն «այլ եկամուտների» եւ պաշտոնական տրանսֆերների կտրուկ կրճատման հետ, համապատասխանաբար, 10.8 մլրդ (27.7%) եւ գրեթե 1.2 մլրդ դրամի չափով (32.0%): Սակայն պատկերը փոքր-ինչ կփոխվի, եթե դիտարկենք հաշվետու ժամանակահատվածի վերջին ամսվա՝ հուլիսի տվյալները:
Ֆինանսների նախարարության տեղեկություններով՝ հուլիսին պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 1.4 մլրդ դրամով (1.6%): Դա հանգեցրեց «այլ եկամուտներից» եւ պաշտոնական տրանսֆերներից անկման հետեւանքների խորացմանը: Արդյունքում, պետբյուջեի եկամուտների ոլորտում ընդհանուր վնասը հուլիսին կազմել է 6.8 մլրդ դրամ:
Խնդիրները պահպանվում են Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մասով: Հուլիսին նշված հարկի մասով անկումը գերազանցել է 4.2 մլրդ դրամի շեմը: ԱԱՀ-ն համարվում է «ամենապարզ եւ արդյունավետ» հարկատեսակը, հատկապես՝ «զարգացող» երկրների համար, որոնց շարքին է դասվում նաեւ մեր երկիրը:
Տարիներ շարունակ ԱԱՀ-ն կայուն կերպով ապահովել է Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտների առյուծի բաժինը: Եվ ահա անցյալ տարվանից (որը նշանավորվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ) դրա հավաքագրման գործում խնդիրներ առաջացան: Պատճառները բազմաթիվ են: Օրինակ՝ հարկային եկամուտներում կարեւոր աղբյուրներից մեկը՝ թեթեւ մարդատար մեքենաների ներկրումը, մի քանի անգամ նվազել է: Այդ գործընթացը շարունակվել է նաեւ ընթացիկ տարում:
Ի դեպ, եթե ֆիզիկական անձինք ԵՏՄ այլ երկրներից մեքենա են ներկրում ո՛չ կոմերցիոն նպատակներով, ապա ազատվում են ԱԱՀ-ի վճարումից: Սակայն Հայաստան մեքենաների գերակշիռ մասը ներկրվում է երրորդ երկրներից, որոնց պարագայում նման արտոնություններ չկան: Այսինքն՝ այստեղ բացասական դեր է խաղացել հենց ներկրվող ավտոմեքենաների թվի կրճատումը:
Հուլիսին տնտեսության մի շարք ոլորտներում հարկային դաշտի կրճատումները շարունակվել են: Այսպես. ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառությունը նվազել է 10.1 մլրդ դրամով (կամ 8.6%-ով), հեռահաղորդակցական ընկերությունների շրջանառությունը՝ 1.9 մլրդ դրամով (12.8%-ով) եւ այլն: Այս գործընթացները հիմնականում կապված են մեր հասարակության մի հատվածի գնողունակության անկման, ինչպես նաեւ արտագաղթի հետ: