Մամուլի տեսություն  08-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33958-Մամուլի_տեսություն_08_09_2016
Լուսնային հիջրեթի 1437 թ.-ի Հաջջի ուխտագնացության օրերն են: Այս օրերը հիշեցնում են անցած տարի Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգությունը , որի ընթացքում զոհվեցին հազարավոր ուխտավորներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2016 16:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  08-09-2016

Լուսնային հիջրեթի 1437 թ.-ի Հաջջի ուխտագնացության օրերն են: Այս օրերը հիշեցնում են անցած տարի Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգությունը , որի ընթացքում զոհվեցին հազարավոր ուխտավորներ:

 Ղոդս

 Սիոնիստների ակտիվ դերը Հաջջի արարողության ընթացքում

Սիրիայի մեդիա կենտրոնի տնօրենն ասել է .«Եթե պետք լինի Մինայի ողբերգության հարցով  Իրանը նույնիսկ մինչև  10 տարի հանդես կգան Սաուդյան Արաբիան թափանցիկության պահանջով:«Իսլամական մյուս երկրների պահած լռությունը Սաուդյան Արաբիայի ընչաքաղցության ու սպառնալիքի քաղաքականության արդյունքն է»,հավելել է նա։

Սիրիայի «Դալ» մեդիա կենտրոնի տնօրեն՝ Ֆեյսալ Աբդուլսաթթարն ասել է.«Լուսնային հիջրեթի 1437 թ.-ի Հաջջի ուխտագնացության օրերն են: Այս օրերը հիշեցնում են անցած տարի Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգությունը , որի ընթացքում զոհվեցին հազարավոր ուխտավորներ»:

Նա ուխտավորների՝ GPS սարքավորումով թևնոց կրելը անարգանք և ուխտավորներին ոչ-վայել քայլ որակելով ասել է.«Այդ թևնոցները, որ իսրայելական ընկերության արտադրություն են, որքանո՞վ են կարող կանխել Մինայի նման դեպքերը:Մեր կարծիքով սա ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Բրիտանիայի լրտեսական գործակալությունների ծրագիրն է և սաուդացիները անհատներին հայտնաբերելու և հանրահավաքները կազմակերպելու համար դիմել են սիոնիստներին»:

Աբոլսաթթարը հավելել է.-«Հաջջի ուխտագնացության կառավարման հարցը և Սաուդյան Արաբիայի դերակատարությունը կասկածի տեղիք է տվել մուսուլմանների մոտ ,այն էլ այն դեպքում ,երբ այս կարևոր հարցի նկատմամբ  իսլամական երկրների ու նրանց կրոնագետների մեծ մասը անբացատրելի լռություն են պահպանել: Նա ընդգծել է.«Հաջջի ուխտագնացության կառավարման հարցը միայն Սաուդյան Արաբիային չի վերաբերում, քանզի այս արարողության համար պատասխանատու են բոլոր մուսուլմանները և երբ պարզվել է այս հարցում Սաուդյան Արաբիայի անարժանությունը , Իսլամական բոլոր երկրները պարտականություն ունեն ներգրավվել Աստծո տան ուխտավորների անվտանգության ապահովման գործում, որպեսզի թույլ չտան ,որ Սաուդյան ռեժիմը իր իշխանության տակ առնի Սրբավայրերը: Ռեժիմ,որը ի զորու չէ կանխել Մինայի նման ցավալի  ողբերգությունները:

Աբդոլսաթթարը Մինայի ողբերգության նկատմամբ իսլամական մյուս երկրների պահած լռության պատճառի մասին ասել է.«Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է սպառնալիքի ու ընչաքաղցության վրա և այդ դեպքից հետո Սաուդյան Արաբիան այն երկրներին, որոնց ուխտավորները զոհվել էին Մինայի դեպքի ընթացքում ֆինանսական աջակցություն ցուցաբերեց: Ռիադը չկարողացավ նման քայլերով  խաբել Իրանին: Իրանցիները պահանջել են պարզել Մինայի ողբերգության բոլոր կողմերը և չեն թողել մոռացության մատնվի այս ողբերգությունը»:

---

News.am

Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ:

Նա իր խոսքում, մասնավորապես նշել է. «Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Չնայած ամենօրյա աշխատանքով եւ սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռեւս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:

Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ եւ նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին եւ շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա եւ նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014-ի ապրիլի 13-ից: Նա այդ պաշտոնում փոխարինել էր Տիգրան Սարգսյանին, ով ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն է:

Մամուլի տեղեկությունների համաձայն, վարչապետի պաշտոնի համար քննարկվում է Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Ավելի ուշ Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնը ռազմավարության եւ զարգացման հարցերով:

---

News.am

Օբամայի այցն Ասիա. նախագահը կորցրել է հստակ ուղերձը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն վարժվել է, որ իր արտասահմանյան այցերը ստվերվում են ահաբեկչություններով կամ ոստիկանության հրաձգությամբ: Սակայն հենց հիմա եւ, հավանաբար, առաջին անգամ նրա այցը փչացրել է վատ վարքագիծը: Այս մասին The New York Times-ում գրում է Մարկ Լենդլերը:

«Նախագահի կարգավիճակում Ասիա վերջին այցի ընթացքում Օբաման պատրաստվում էր վերջակետ դնել Լաոսում ռազմական ժամանակների ժառանգությանը եւ հաստատել տարածաշրջանի ուղղությամբ ԱՄՆ շրջադարձը: Նախագահի այս շրջագայությունը, ինչպես մյուսները, մանրակրկիտ պլանավորված էր՝ ձեռքբերումների ցուցադրման հաշվարկով. կլիմայի փոփոխությունների ոլորտում Չինաստանի հետ համագործակցություն եւ Չինաստանի հարեւանների հետ ԱՄՆ եռանդուն փոխգործակցություն», նշված է հոդվածում:

Սակայն անկանոն չորս օրվա ընթացքում նախագահը կորցրեց հստակ ուղերձը, որ նրա առաջնորդող խումբը բեմադրել էր: Չինաստանում տեղի ունեցավ ժամանման քաոսային արարողություն, որի ընթացքում օդանավին չմոտեցված սանդուղքը հանկարծ «ճզմեց» գլոբալ տաքացման թեման: Այնուհետեւ Օբաման ստիպված էր հրաժարվել հանդիպել Ֆիլիպինների նոր առաջնորդին՝ անձնական հարթություն տեղափոխած նրա անտանելի բռնկման պատճառով. դաշնակից երկիր, որն ԱՄՆ-ին պետք կգա տարածաշրջանում ազդեցության համար Չինաստանի հետ ապագա մցակցությունում:

«Երեքշաբթի օրը Սպիտակ տունը փորձեց Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ հանդիպումը չեղարկելու բացասական հետեւանքները սահմանափակել: Օբաման այն իր օրակարգից հանեց՝ լսելով, որ Դուտերտեն իր մասին լկտի քննադատությամբ է ելույթ ունեցել՝ սպառնալով այն կրկնել Օբամայի ներկայությամբ, եթե նա համարձակվի բարձրացնել իր երկրում վերջին ապօրինի սպանությունների հարցը», պարզաբանում է Լենդլերը:

«Իր ժառանգության ողորկմանը ձգտող նախագահի համար այցն, այնուամենայնիվ, մի քանի ճակատներում առաջընթացի հանգեցրեց, հատկապես կլիմայական փոփոխությունների ասպարեզում: Սակայն պատահած անախորժությունները ցուցադրում են, թե ինչպես կարող են վատ պլանավորումը եւ անգամ սովորական անհաջողակությունը արտասահմանում վնասել նախագահի ձեռքբերումները: Առավել վատթարն այն է, որ Դուտերտեի հետ վեճը կապված է ԱՄՆ համար իսկական վտանգի հետ՝ նկատի ունենալով այն նուրբ դերակատարումը, որ Ֆիլիպիններն ունի որպես ԱՄՆ պաշտոնական դաշնակից, որը Պեկինի հետ ավելի վտանգավոր հակամարտության մեջ է ներքաշվել՝ Հարավ-Չինական ծովի նկատմամբ նրա հավակնությունների պատճառով: Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ այդ հանդիպման չեղարկումը նվազագույն չափով էր կապված Օբամայի վիրավորվածության հետ, այն մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ լրատվամիջոցները դրան որպես ներկայացման կվերաբերվեին»,- նշված է հոդվածում: