Նիկոլայ Բորդյուժայի արտահայտությունները՝ տարածաշրջանում արևմուտքի հետապնդած նպատակների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34000-Նիկոլայ_Բորդյուժայի_արտահայտությունները_տարածաշրջանում_արևմուտքի_հետապնդած_նպատակների_վերաբերյալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար՝ Նիկոլայ Բորդյուժան ասել է.«Արևմուտքը և ԱՄՆ նպատակ ունեն ՀԱՊԿ-ի անդամ երկրներին բաժանել ՌԴ-ից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2016 07:11 Asia/Tehran
  • Նիկոլայ Բորդյուժայի արտահայտությունները՝ տարածաշրջանում արևմուտքի հետապնդած նպատակների վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար՝ Նիկոլայ Բորդյուժան ասել է.«Արևմուտքը և ԱՄՆ նպատակ ունեն ՀԱՊԿ-ի անդամ երկրներին բաժանել ՌԴ-ից»:

 

Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Նիկոլայ Բորդյուժան հավելել է.« «Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն դեմ է ՌԴ-ի հետ ՀԱՊԿ-ի անդամ երկրների մերձեցման գործընթացին և արևմտյան երկրները ցանկություն ունեն աշխարհի,այդ թվում ՀԱՊԿ-ի անդամ երկրներին հեռու պահել ՌԴ-ից»:Բորդյուժան իր հայտարարությունը հիմնավորել է ՀԱՊԿ-ի հետ ՆԱՏՕ-ի չհամագործակցելու փաստով: Նա ասել է.«ՆԱՏՕ-ն նախընտրում է ՀԱՊԿ-ի անդամ երկրներն էլ հայտնվեն Սիրիայի իրավիճակում և ոչ մի երկիր չկարողանա դիմակայել նրանց ոտնձգություններին»:

Բորդյուժայի խոսքերով ՀԱՊԿ-ի անդամ երկրների տեղեկատվական պատերազմում գլխավոր խնդիրը նրանց թույլ տնտեսությունն է:

Հարց է ծագում թե Կրեմլը մինչ այժմ ինչ քայլեր է կատարել ՀԱՊԿ-ի անդամ երկրներից ՌԴ-ին հեռու պահելու արևմուտքի պլանը կանխելու համար: ՌԴ-ի քայլերից կարելի է համարել ռուս պաշտոնյաների հատկապես Նիկոլայ Բորդյուժայի տարածաշրջան կատարած ուղևորությունները: Ռուս պաշտոնյաները տարածարջանի երկրներ այցելելով նպատակ ունեն պարզաբանումներ կատարել այդ երկրների ժողովուրդների համար: Աույն թվականի ձմռանը, Մոսկվայում ՀԱՊԿ-ի անդամ երկրների գագաթնաժողովում , ՌԴ-ն փորձեց  կազմակերպության անդամ երկրների միջև համընթացություն  ստեղծել կապված Մոսկվայի տարածաշրջանային ու միջազգային քաղաքականությունների հետ:

Այդ երկրները համերաշխություն հայտնեցին Սիրիայում ահաբեկիչների դեմ ՌԴ ավիաուժերի գործողությունների նկատմամբ, ինչը Մոսկվայի հաջողության մի մասը կարելի է համարել:

Նիստում մասնակիցներն ընդգծեցին ՄԱԿ-ի կանոնագրի և միջազգային իրավական սկզբունքների հիմամբ միջազգային կոալիցիա ստեղծելու անհրաժեշտությունը ,որի նպատակը հայտարարվեց ահաբեկչության դեմ ազդեցիկ պայքարը : Ահաբեկչությունն այժմ որոշակի սահմաններ չունի և դրա ֆինանսական ռեսուրսների սահմանափակումն  էլ բարդացել է:

 ՀԱՊԿ-ի կարողության ամրապնդումը և արագ արձագանքող ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը ՌԴ-ի մյուս ռազմավարություններից են Մոսկվայի գլխավորած ռազմական կառույցի ամրապնդման համար: Կառույց,որում ընդգրկված են Մոսկվայի դաշնակից՝ նախկին Խորհրդային միության հանրապետությունները:

Ի դեպ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս բերումը առթել է Մոսկվայի մտահոգությունը կապված  Աֆղանստանի հարևանության մեջ գտնվող հանրապետություններում Թալիբան և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումների գործունեության ընդլայնման հետևանքով վտանգների հետ:

Ուստի Մոսկվայի ռազմավարություններից մեկը ՌԴ-ի գործընկերների ռազմական ու պաշտպանական կառույցների զորեղացմանը նպաստելն է: Բայց արևմտյան երկրները կոշտ ու փափուկ քաղաքականություն վարելով փորձում են թուլացնել ՌԴ-ի և տարածաշրջանի երկրների միջև դաշինքները: