ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուղևորվել է Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հինգշաբթի օրը մեկնել է Թուրքիա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը Անկարայում հանդիպում ու զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ: Սա հուլիսի 15-ին չստացված հեղաշրջումից հետո ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնատարի առաջին այցն է համարվում Թուրքիա:
Շտոլտենբերգը Թուրքիայում Էրդողանից բացի հադիպում ու զրույց է ունենալու վարչապետ Բինալի Յըլդըրըմի, պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքի, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և բանակի միացյալ շտաբի պետ զորավար Խոլուսի Աքարի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ուղևորությունն Անկարա համարվում է այդ երկրում չստացված հեղաշրջումից հետո ՆԱՏՕ-ի բարձրաստիճան մի պաշտոնատարի այդ երկիր կատարած առաջին այցը: Այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսում իր արտասահմանյան գործողությունը: ԵՄ-ի ու դրա հետ կապված նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի կապակցությամբ արևմտյան քաղաքական ու ռազմական այս երկու կառույցների թույլ դիրքորոշման պատճառով մթագնեցին և Անկարա-Բրյուսել հարաբերությոններոմ լարվածություններ ծագեցին: Այս կապակցությամբ թուրք բարձրաստիճան պաշտոնատարները քննադատել են այդ իրադարձության կապակցությամբ արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի թույլ և ուշացած արձագանքը և նույնիսկ ուղղակի կամ կողմնակի կերպով ակնարկում են այդ հեղաշրջման գործին արևմտյան որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի դերակատարությանը: Թուրք որոշ պաշտոնատարներ նշել են, որ հնարավոր չէ ՆԱՏՕ-ի պաշտոնատարները տեղյակ եղած չլինեին հեղաշրջման համար Գյուլենի խմբին կապված բանակի գեներալների որոշման մասին: Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի հարավային թևի գլխավոր անդամ երկիր, արևմուտքին մեղադրում է այդ երկրի կապակցությամբ երկակի մոտեցում ցուցաբերելու հարցում և դա ի տես այն բանի, որ Թուրքիայի դիտանկյունից ՆԱՏՕ-ն պիտի հստակ կերպով պաշտպաներ այդ երկրի ընտրյալ ու ժողովրդավարական կառավարությունը: Թուրքիայում իրավիճակի կարգավորմամբ և իրավիճակը Թուրքիայի կառավարության միջոցով վերահսկվելով եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն ոչ այնքան ուժեղ պաշտպանեցին Թուրքիայի իշխանություններին: Իրականում 2016 թվական հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կարևոր զարգացումների պատճառ դարձավ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Դա առաջին հերթին վերադառնում է չստացված հեղաշրջման կապակցությամբ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սառն ու պասիվ կողմնորոշման նկատմամբ Թուրքիայի իշխանությունների հնչեցրած քննադատությանը և ապա հեղաշրջման պարագլուխների հանդեպ Անկարայի իշխանության վերաբերմունքի հանդեպ եվրոպացի ու ամերիկացի ղեկավարների ու պաշտոնատարների հնչեցրած մտահոգություններին: Այս հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մոտ և այդ շրջագծում հեղաշրջման հեղինակների ու նրանց հովանավորների նկատմամբ մարդու իրավունքների չափանիշները, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու շրջագծում Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունները հարգվելու անհրաժեշտության մասին բազմաթիվ կոչեր են հնչեցվել, հատկապես որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են մահապատիժն այդ երկրում վերականգնելու մտադրության մասին:
Այս շրջանակում վերջին երկու շաբաթների ընթացքում Անկարա են այցելել եվրոպացի ու արևմտյան պաշտոնյաներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Թուրքիա կատարած ուղևորությունը պետք է գնահատել այդ երկրի հետ արևմուտքի հարաբերությունների կարգավորման շրջագծում: Դա ի տես այն բանի, որ չնայած ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների համեմատական կարգավորմանը, ԵՄ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունները պահպանվում են: