Մամուլի տեսություն 09-09-2016
«Իրաքում պատերազմը պաշտպանելու հարցում սխալ եմ եղել»,-ասել է Հիլարի Քլինթոնը:
Համշահրի
Քլինթոն.« Իրաքում պատերազմը պաշտպանելու հարցում սխալ եմ եղել»
ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ինքը և իր հանրապետական մրցակիցը պաշտպանել էին Իրաքում պատերազմը ,բայց մի հարց կա և դա այն է,որ այսօր հանրապետականների թեկնածուն հերքում է ,որ ինքը կողմ է եղել Իրաքում պատերազմելու որոշմանը»:
«Հաֆինգթոն փոստ» թերթը գրել է.«NBC հեռուստաալիքի « Զինված ուժերի գլխավոր հրամանատար» անվամբ ծրագրի ընթացքում Քլինթոնը խոստովանել է, որ Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական արշավ սկսելու որոշումը սխալ էր,և ԱՄՆ-ն հարձակվելով Իրաքի վրա մեծ սխալ թույլ տվեց»:
«Ես կարծում եմ, որ Իրաքում պատերազմ սկսելու որոշումը սխալ էր, և ես արդեն ասել եմ, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին այդ լիազորությունները պատվիրակելու համար տված իմ ձայնն` իմ սխալն է եղել»,- ասել է Քլինթոնը:
Նա հավելել է.«Ի տարբերություն Թրամփին ես իմ սխալն ընդունում ու խոստովանում եմ, մինչդեռ Թրամփն հավակնում թե սկզբից դեմ է եղել Իրաքում պատերազմ սկսելու որոշմանը»:
«Իմ հակառակորդը Իրաքի պատերազմի կողմնակից էր: Նա ասում է, թե դա այդպես չէ, սակայն դուք կարող եք ստուգել դա»,ասել Քլինթոնը:
Թրամփն ասել է,- «Ես Իրաքի պատերազմին դեմ էի, քանի որ ասում էի, որ այն լիովին անկայունացնելու էր Միջին Արևելքում իրադրությունը»:
Սակայն 2002 թվականին հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե արդյո՞ք նա կողմ էր ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուն, պատասխանն այլ է եղել:
Թրամփն ասել է,- «Կարծում եմ այո: Կցանկանայի, որ առաջին անգամ դա ճիշտ արված լիներ»:
Ընդսմին նույն հանդիպմանը Դոնալդ Թրամփը կրկին անգամ հերքել է Իրաքում պատերազմ սկսելու որոշմանն աջակցելու փաստը:
---
«Հայկական ժամանակ»
ՀՀ նոր գլխավոր դատախազ է նշանակվելու Արթուր Դավթյանը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ՀՀ նոր գլխավոր դատախազը լինելու է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Վերջինս, հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրն էլ, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։ Փոխարենը պաշտոնակատար նշանակվեց գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը։
Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է խմբակցությունների հետ։ Խորհրդարանը Գեւորգ Կոստանյանի հրաժարականն ընդունելուց հետո կկազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։
Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժոդովը՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ»:
---
Tert.am
Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում 229 ահաբեկչություն է կանխվել. թուրք պաշտոնյա
Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում կանխվել է շուրջ 229 նոր ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետի օգնական Նուրեթթին Ջանիկլին, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ջանիկլիի խոսքով՝ հուլիսի 15-ից մինչ այսօր Թուրքիայի ոստիկանության և հետախուզական ծառայության կատարած աշխատանքների շրջանակում Թուրքիայի մի շարք քաղաքներում վնասազերծվել է տարբեր վայրերում տեղադրված 155 պայթուցիկ սարք, 39 պայթուցիկով լցված մեքենա և 19 մահապարտ ահաբեկիչ:
Պաշտոնյան նշել է, որ իրենց ոստիկանական ուժերի թիրախը շարունակում են հանդիսանալ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» և «Իսլամական պետություն» խմբավորումների զինյալները, ինչպես նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցները:
ՔԲԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: