ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում վավերացվել է օրինագիծ `ուղղված Սաուդյան Արաբիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34126-ԱՄՆ_ի_Ներկայացուցիչների_պալատում_վավերացվել_է_օրինագիծ_ուղղված_Սաուդյան_Արաբիայի_դեմ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ուրբաթ օրը վավերացրել է մի օրինագիծ, որը 11-սեպտեմբեյան հարձակումներից տուժածներին ու զոհերի հարազատներին թույլատրում է հայց ներկայացնել արտասահմանյան այն պետությունների դեմ, որոնք կասկածվում են ԱՄՆ-ի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները հովանավորելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2016 08:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում վավերացվել է  օրինագիծ `ուղղված Սաուդյան Արաբիայի դեմ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ուրբաթ օրը վավերացրել է մի օրինագիծ, որը 11-սեպտեմբեյան հարձակումներից տուժածներին ու զոհերի հարազատներին թույլատրում է հայց ներկայացնել արտասահմանյան այն պետությունների դեմ, որոնք կասկածվում են ԱՄՆ-ի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները հովանավորելու մեջ:

 Սաուդյան Արաբիան խիստ քննադատության է ենթարկել «Արդարության օրենք` ուղղված ահաբեկչության հովանավորների դեմ» կամ «Ջասթա» անունով հայտնի այս օրենքը, որը բաց քվեարկության ժամանակ միաձայն վավերացվել էր  չորս ամիս առաջ` ԱՄՆ Կոնգրեսում:

2001 թվականի  սեպտեմբերի 11-ի հարձակումներին մասնակցած 19 օդահեններից 15-ը Արաբիայի քաղաքացիներ էին: Սպիտակ տունն ուրբաթ օրը հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման վետո կդնի այն որոշման վրա, որը դեպքի զոհերի հարազատներին կթույլատրի բողոքի հայց ներկայացնել Արաբիայի կառավարության դեմ:

Ներկայացուցիչների պալատում «Ջասթա»-ի վավերացումը ևս մեկ  քայլ, որը կօգնի  2001 թվականի  սեպտեմբեի 11-ի դեպքերի զոհերի հարազատներին` Արաբիայի դեմ ուղղված հայցի բավարարման գործում:  Բնականաբար, օրինագիծն ունի կողմնակիցներ և քննադատներ:  Կողմնակիցներն ընդգծում են 11-սեպտեմբերյան դեպքերից տուժածների և զոհերի հարազատների իրավունքների վերականգնման և  հարձակումների հեղինակներին ինչ-որ կերպով օժանդակած պետություններին ֆինանսական պատժի ենթարկելու անհրաժեշտությունը: Քննադատները համոզված են, որ դա բացասաբար է ազդելու Վաշինգտոնի ու Ռիադի հարաբերությունների վրա և կարող է հանգեցնել ամերիկյան մեծ ընկերությունների կամ քաղաքացիների դեմ պատասխան օրենքների վավերացման: Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը մտահոգ է այն հանգամանքից, որ օրինագծի վավերացմամբ ոտնահարվում է պետությունների անձեռնմխելիության միջազգային սկզբունքը և այդ երկրի դատական համակարգը խոցելի է  դառնում:

Արաբիան հերքում է 2001 թվականին Համաշխարհային առևտրի կեբտրոնի աշտարակների և Պենտագոնի շենքի դեմ հարձակումներին իր մասնակցությունը: Այդուհանդերձ վերոնշյալ դեպքերին Արաբիայի մասնակցության վերաբերյալ գաղտնի զեկույցի բացահայտումից հետո պարզվեց, որ չնայած ԱՄՆ-ն ձգտում է Արաբիային ներկայացնել որպես Միջին Արևելքի ու Պարսից ծոցի տարածաշրջանում իր դաշնակիցը, սակայն Ռիադը, հովանավորելով դեպքի հեղինակներին, հարված է հասցրել ԱՄՆ-ին: Բնականաբար նման պայմաններում ԱՄՆ-ի հասարակական կարծիքը պահանջում է վերանայել Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունները: Զուգահեռ ներկայացվել է նաև Սաուդյան Արաբիաի կառավարության դեմ օրինական քայլեր ձեռնարկելու հարցը: Իհարկե այս փաստը խիստ դժգոհություն է  առաջացրել Արաբիայում:   Ռիադը սպառնացել է, որ կդիմի փոխադարձ քայլերի: Ավելի վաղ, Սաուդյան Արաբիան սպառնացել էր, որ եթե օրինագիծը վավերացվի, Ռիադն ԱՄՆ-ից դուրս կբերի իր ակտիվները և  վաճառքի կհանի իր պարտատոմսերը: Այդ սպառնալիքի իրագործման դեպքում, ԱՄՆ-ի տնտեսությունը խոշոր վնասներ կկրի:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարության հայտարարության համաձայն, մինչև 2016 թվականի մարտի ավարտը, Սաուդյան Արաբիան իր տրամադրության տակ է ունեցել ԱՄՆ-ի գանձապահության 117 միլիարդ դոլար արժողութամբ պարտատոմսերը: Մի կողմից նկատի առնելով ԱՄՆ-ի նախագահական մոտալուտ ընտրությունները, այս օրենքը չստորագրելը կարող է բացասական ազդեցություն գործել ամերիկացի քվեարկողների վրա` ի վնաս դեմոկրատականների թեկնածուի: Միևնույն ժամանակ, դրա ստորագրումը կզայրացնի Արաբիային, որը կարող է փոխադարձ քայլի դիմելով, վաճառքի հանել ԱՄՆ-ի պարտատոմսերը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները լուրջ չեն վերաբերվում Ռիադի սպառնալիքներին: