Սիրիան անդրադարձել է հրադադարի նոր համաձայնագրին
Սիրիայի իշխանությունները իրենց համաձայնությունն են հայտնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությանը:
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնության հետ Սիրիայի իշխանությունների համաձայնության շնոհիվ, Հալեպ քաղաքում բախումների ավարտվելու հավանականությունը մեծացել է:
Ժնևում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերիի բանակցությունների ընթացքում կայացած համաձայնության առանցքում եղել է Սիրիայում բախումներին վերջ տալու և հումանիտար օժանդակություններ Հալեպ առաքելու հարցը: Այս համաձայնությունը ուժի կմտնի երկուշաբթի վաղ առավոտյան:
Հրադադարը հանգեցնում է ռազմական բախումների մեղմացմանն ու խաղաղության հաստատմանը: Աշխարհի մեծ թվով երկրներ ողջունել են Սիրիայի հրադարարի մասին համաձայնությունը: Եվ Սիրիայի իշխանությունը որը նույնպես ձգտում է այդ երկրի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, բնականաբար տվել է իր համաձայնությունը:
Հատկանշական է, որ Սիրիայի իշխանությունների ընդդիմադիրները դեռ հստակ ու պաշտոնական դիրքորոշում չեն ընդունել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի կապակցությամբ, իսկ որոշ խմբեր էլ հրադարաի համար առաջադրել են նախապայմաններ:
Սիրիայում հրադադարի նոր համաձայնության մեջ առկա են թերություններ ու հակասություններ, որոնք բխում են այդ երկրի ճգնաժամի հանդեպ արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի քաղաքականությունից և կարող են բացասական ազդեցություն գործել հրադադաի հաստատման գործընթացի վրա:
Ահաբեկչությունը լավ ու վատ տեսակի բաժանելը և ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի բանակի համար սահմանափակություններ ստեղծելը կարող են բացասական հետևանքներ ունենալ և հակակշռի տակ առնել այդ երկրում հրադադարի հավանական ձեռքբերումները:
Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ ԱՄՆ-ի նախկին քաղաքականությունն ապացուցել է, որ այսպես կոչված հրադադարի հաստատման ուղղությամբ ԱՄՆ-ի խորամանկ քայլերն այնքան էլ չեն համապատասխանում հրադադարի իրական հասկացությանը և դա ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերին առիթ է տալիս Սիրիայում շարունակել իրենց ոճրագործությունները:
Սիրիայում հրադադարը համընկավ ահաբեկիչների պարտությունների և Հալեպի տարածքում Սիրիայի բանակի ու ժողովրդական ուժերի հաղթանակների հետ: Այդ պատճառով քաղաքական որոշ շրջանակներ, հրադադար հաստատելու ԱՄՆ-ի որոշումը համարում են որպես ջանք` Սիրիայում ահաբեկիչների լիարժեք պարտությունը կանխելու համար:
Չնայած Սիրիայի ճգնաժամում հրադադարի հաստատման հետ կապված նման կասկածներին, այդ երկրի իշխանությունները մշտապես ձգտել են հրադադարի հաստատմանը և ճգնաժամի կարգավորման համար քաղաքական լուծումներ գտնելուն: