11 սեպտեմբերյան դեպքերը՝ 15 տարի անց
15 տարի է անցնում 11 սեպտեմբերյան դեպքերից: 15 տարի առաջ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքերը ցնցեցին աշխարհը: Ալ-Ղաիդա խմբավորումը թիրախ դարձրեց ԱՄՆ-ի ռազմական ու տնտեսության սիրտը:
189 տարուց հետո, առաջին անգամ էր, որ ԱՄՆ-ի տարածքը արտաքին թշնամու հարձակման թիրախ դարձավ: Այդ հարձակման ձևը, թիրախ դարձած վայրերը և ֆինանսական ու ֆիզիկական ծանր կորուստները խորապես ազդեցին ԱՄՆ-ի տնտեսության, քաղաքականության ու մշակույթի վրա. Այնպես որ կարելի է այդ երկրի զարգացումները բաժանել 11-սեպտեմբերյան դեպքերին նախորդող և հաջորդող շրջանների:
2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, աշխարհը ներքաշվեց աննախադեպ պատերազմի մեջ և անապահովություն տարածվեց:Հակադարձելով 11-սեպտեմբերյան դեպքերին, ԱՄՆ-ի ժամանակի կառավարությունը «ահաբեկչության դեմ պատերազմ» հայտարարեց և բռնազավթեց Իրաքն ու Աֆղանստանը:
Ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, ԱՄՆ-ը որոշ երկրներում ևս ռազմական սահմանափակ գործողություններ ու միջամտություններ կատարեց: Ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմտյան պետություններն ոտնահարեցին անհատական տվյալների գաղտնիության սահմանը, պատերազմի և մարդու իրավունքները:
Համենայնդեպս, սեպտեմբերի 11-ի դեպքերից 15 տարի անց, ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն ավելի են տարածվել աշխարհում:
Ներկայումս, աշխարհի տարբեր շրջաններում ԻԼԻՊ և «Բոկո հարամ» խմբավորումների ահաբեկիչների քայլերը համեմատելի չեն Ալ-Ղաիդա խմբավորման գործողությունների հետ:
Այդ կտրվածքում, Միջին Արևելքի կեսը ներքաշվել է ահաբեկչության դեմ մղվող պատերազմների մեջ և արևմտամետ պետություններ են ձևավորվել:
Այդ ժամանակահատվածում, ամերիկացիների ու եվրոպացիների կողմից ծախսված գումարը ֆինանսական ճգնաժամ է առաջացրել Արևմուտքում, որը ողջ աշխարհում ճնշել է միլիոնավոր մարդկանց:
«Ահաբեկչության դեմ պատերազմ»-ի ընթացքում ստեղծվեցին Աբուղորայբի և Գվանտանամոյի բանտերը և ԱՄՆ-ի անունն ընդգրկվեց խոշտանգող պետությունների ցուցակում:
Ի դեպ, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ի կառավարությունը պատմության մեջ ամենալայնածավալ լրտեսական գործողություններն իրականացրեց, այն աստիճան, որ անգամ Վաշինգտոնի հետ դաշնակից պետությունների ղեկավարները ևս զերծ չմնացին այդ լրտեսություններից:
Ներկայումս, աշխարհի շատ քիչ շրջաններ են ապահով ահաբեկչական հարձակումների վտանգից, ինչը վկայում է այն մասին, որ 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ահաբեկչության քաղցկեղը վերացնելու ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չարաբաստիկ այդ երևույթի տարածման են հանգեցրել: Հետևաբար կարելի է ասել, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ահաբեկչության դեմ պայքարի այսպես կոչված ձեռքբերումներն ապարդյուն են եղել: