Մամուլի տեսություն  12-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34381-Մամուլի_տեսություն_12_09_2016
Չնայած Ռիադը  մի քանի միլիարդ դոլար պարտք է ներքին ու արտասահմանցի աշխատավորներին ,սակայն տարածաշրջանում շարունակում  է  պատերազմն ընդդեմ մուսուլմանների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2016 13:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  12-09-2016

Չնայած Ռիադը  մի քանի միլիարդ դոլար պարտք է ներքին ու արտասահմանցի աշխատավորներին ,սակայն տարածաշրջանում շարունակում  է  պատերազմն ընդդեմ մուսուլմանների:

 

Համշահրի

The  Independent. Սաուդյան Արաբիան արտասահմանցի  աշխատավորների աշխատավարձերը հատկացնում է պատերազմին

Բրիտանական  The  Independent  թերթը հրապարակել է Սաուդյան Արաբիայում աշխատող արտասահմանցի  աշխատավորների աշխատավարձերի չվճարման մասին մի հոդված, որում ասված  է.« Չնայած Ռիադը  մի քանի միլիարդ դոլար պարտք է ներքին ու արտասահմանցի աշխատավորներին ,սակայն տարածաշրջանում շարունակում  է  պատերազմել ընդդեմ մուսուլմաններին»:

Հոդվածի հեղինակ՝ Ռոբերթ Ֆիսկը նշում է.«Այն օրվանից անցնում է  մեկ տարի,երբ  Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Սալման Բեն Աբդոլազիզն  իր  1000 հոգանոց շքախմբով  հանգիստն անց  էր կացնում  Ֆրանսիայի Կանն քաղաքի մոտ  Ռիվիերայում գտնվող միլիարդներ դոլար արժող իր առանձնատանը: Սակայն այսօր տասնյակ հազար արտասահմանցի աշխատավորներ,որոնք աշխատում են  խոշոր նախագծերի վրա, շատ  չնչին աշխատավարձ են ստանում , կամ ընդհանրապես չեն ստանում:

Թեև այս փաստը Սաուդյան Արաբիայից դուրս քիչ արձագանք է գտել, բայց շինարարական խոշոր ընկերությունները,  և մեծ թվով հնդիկ, պակիստանցի, շրիլանկացի և այլ օտարերկրացի բանվորներ մոտ յոթ ամիս է ,որ իրենց աշխատավարձը չեն ստացել Սաուդյան Արաբիայի կառավարությունից: Նրանք աշխատում են Ռիադի շատ կարևոր նախագծերի վրա:

Հնդկաստանի և Պակիստանի դեսպանատները Սաուդյան Արաբիայի կառավարությանը կոչ են արել վճարել իրենց քաղաքացիների աշխատավարձերը: Բրիտանիայի կառավարությունն ու տնտեսագետները ևս հիշեցնում են ,որ Սաուդյան  իշխանությունները կանգնել են նավթի գնի կտրուկ անկման խնդրի առջև: Նրանք նախընտրում են չխոսել  աշխարհին հուզող ամենամեծ խնդրի մասին ,որն է՝ Եմենում Սաուդյան Արաբիայի շղթայազերծած  խոշոր ու անտեղի պատերազմը: Պատերազմի արդյունքը ի՞նչ եղավ: Փաստորեն աշխարհի նավթի կայուն պաշարների 16 տոկոսի տեր երկիրը հայտնվել է 100 միլիարդ դոլարի դեֆիցիտի առջև և չի կարողանում փակել իր հաշիվները»:

Հոդվածագիրը նշում է.«Պակիստանը , որի  զինվորները   Սաուդյան Արաբիայի Զինված ուժերի մեծ մասն են կազմում, շատ զայրացած է: Այդ երկրի խորհրդարանի պատգամավորները հարցնում են թե ինչո՞ւ Սաուդյան երեք ընկերություններ ոչ մի աշխատավարձ չեն վճարել աշխատավորներին և նույնիսկ իրենց աշխատողների սնունդն էլ չեն ապահովել:

Անդրադառնալով սաուդացիների կողմից  «Ալ-Նուսրա ճակատ», «Ալ-Ղաիդա» և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումներին ուղղված ֆինանսական աջակցություններին, հոդվածագիրը հավելել է.«Ֆիլիպինների, Ֆրանսիայի և Միջին Արևելքում մի շարք այլ երկրների դեսպանատների աշխատակիցները ևս խնդիրներ ունեն Սաուդյան Արաբիայի կառավարության հետ: Սակայն հարցի պատասխանն նույնն է ,ինչ տվել է Սաուդական Օջար ընկերությունը: Նա հայտարարել է.«Ընթացիկ պայմանների պատճառով, մեր աշխատակիցների նկատմամբ մեր մի շարք հանձնառությունները հետաձգվել են: Զարմանալի չէ,որ վերջերս Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարել է,որ աշխատավարձերի վճարման ոլորտում  պետական բյուջեն նվազելու է»,եզրափակում է հոդվածի հեղինակ՝ Ռոբերթ Ֆիսկը:

----

News.am

Ջեյմս Ուորլիք. Մենք կցանկանայինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում կայանար

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին», որում շարադրել է ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին Վաշինգթոնի տեսակետները:

Պատասխանելով  Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ հարցին Ուորլիքն ասել է:Մենք հանդիպել ենք նախարար Լավրովի, համանախագահների ու ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում, որը մոտ մեկ ժամ տեւեց, մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացն ու հետագա քայլերը: Նախարար Լավրովի հետ մենք քննարկել ենք արտահայտված առաջարկները ու թե ինչպես կարող ենք ազդել գործընթացն առաջ մղելու վրա: Դա արգասաբեր հանդիպում էր: Մենք գնահատում ենք, որ նախարար Լավրովն այսքան շատ ժամանակ հատկացրեց տվյալ հարցի քննարկմանը;

Անհրաժեշտ է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը արդեն երկար տարիներ է քննարկվում է: Կարգավորման առանձին պայմանները կան, սակայն առաջ շարժվելու համար պակասում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը: Մենք այդ պայմանները քննարկել ենք Լավրովի հետ ու խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատել կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին եղել է Մոսկվայում ու հանդիպել Պուտինի հետ: Դրանից առաջ Պուտինն էր այցելել Բաքու և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել հետագա քայլերը: Մենք հույս ունենք, որ բոլոր այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղ կարգավորման: Եվ լավ նորություն է այն փաստը, որ ապրիլյան «քառօրյա պատերազմին» հաջորդած ամիսներին մենք վերջապես ականատես ենք մի ժամանակաշրջանի, երբ հրադադարի ռեժիմը քիչ թե շատ պահպանվում է: Եվ սա այն մթնոլորտն է, որում մենք մենք կարող ենք առաջընթաց ապահովել բանակցություններում

Դրա համար էլ մենք կցանկանայինք, որ կայանար երկու նախագահների եւս մեկ հանդիպում: Մենք ուզում ենք շարունակել աշխատանքը այդ առաջարկների վրա, որպեսզի շփման կետեր գտնենք նախագահների միջեւ ու վերջապես հասնենք այն հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն արդեն 20 տարի է տեւում:

Արդյոք նոր գագաթնաժողով կազմակերպելու ծրագրեր կա՞ն հարցին ի պատասխան՝ Ուորլիքն ասել է. -«Ծրագրեր կան, բայց դեռ ոչ մի որոշակիություն չկա: Մենք ուզում ենք նախագահների նոր հանդիպում, բայց դեռ հստակություն չկա ոչ ժամանակի, ոչ էլ վայրի վերաբերյալ, որտեղ այն պետք է կայանա: Որպես համանախագահներ մենք կհանդիպենք արտգործնախարարների հետ, որպեսզի դնենք հաջորդ գագաթնաժողովի հիմքը: Հույս ունենք երկու շաբաթից երկու արտգործնախարարներին տեսնել Նյու Յորքում, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Ուզում եմ հուսալ, որ այնտեղ կկայանա նաեւ երկու նախագահների հանդիպումը»: