Մամուլի տեսություն 13-09-2016
Մինչև հրադադարի հաստատմանը մնացած վերջին պահը լսվում էին կրակոցներ,ինչը վկայում է հրադադարի փխրուն հեռանկարի մասին:
Ղոդս
Սեպտեմբերի 12-ի երեկոյան Սիրիայում հրադադարն ուժի մեջ է մտել
Որոշված էր սեպտեմբերի 12-ի մայրամուտից հետո՝ տեղի ժամանակով 19:00-ից ուժի մեջ մտնի հրադադարի ռեժիմը:Մինչև հրադադարի հաստատմանը մնացած վերջին պահը լսվում էին կրակոցներ,ինչը վկայում է հրադադարի փխրուն հեռանկարի մասին: Այս իրավիճակը կարող է բազում կասկածների ստվերի ներքո հուսահատեցնել Մոսկվային ու Վաշինգտոնին:Քանզի նրանք հույս ունեն ,որ կկարողանան վերականգնել սիրիական խաղաղության գործընթացը և թույլ չտալ ,որ այս համաձայնությունը մատնվի նախկին պայմանավորվածությունների ճակատագրին:
Սա այս տարվա ընթացքում երկրորդ հրադադարն է, որը ձեռք է բերվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, ոչ Սիրիայի կառավարությունը, ոչ նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ընդդիմությունը պաշտոնապես չեն հաստատել, որ հետևելու են հրադադարի ռեժիմին, սակայն երկու կողմերից էլ գործակալության աղբյուրները հավաստիացրել են, որ հրադադարը պահպանվելու է: Սիրիայի ազատ բանակն իրազեկել է ԱՄՆ-ին, որ մտադիր է «դրական համագործակցել» հրադադարի շրջանակում, սակայն մտահոգված է, որ դա բխում է Սիրիայի իշխանությունների շահերից:
Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է հրադադարի հաստատումը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե կհամաձայնվեն արդյոք ապստամբ խմբավորումները զենքերը վայր դնել:
Մյուս կողմից թեև Դամասկոսը պաշտոնապես չի արձագանքել ՌԴ-ԱՄՆ համաձայնությանը ,բայց Սիրիայում հրադադարի հաստատումից ժամեր առաջ նախագահ Բաշար Ասադը հայտարարել է.-«Սիրիայի կառավարությունը վճռական է ահաբեկիչների բռնազավթած տարածքները ազատագրելու և դրանք վերակառուցելու հարցում»:
«Սիրիայի բանակն, անկախ ներքին կամ արտաքին հանգամանքներից, պատրաստ է շարունակել պայքարը գրոհայինների դեմ»,- նշել է Ասադը՝ Դարայա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ:
Նշենք,որ Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության:
Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ եթե հրադադարը պահպանվի յոթ օր, ապա Ռուսաստանը և ԱՄՆ-ն կսկսեն հետախուզական տվյալների փոխանակումը և համատեղ օդային գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու. ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:
Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։
---
News.am
WP. Պուտինը կշահի՝ անկախ այն հանգամանքից, թե Սիրիայում հրադադարը կպահպանվի՞, թե՞ ոչ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշահի ԱՄՆ–ի հետ կնքած՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրից՝ անկախ այն հանգամանքից, թե հրադադարի մասին հայտարարությունը կպահպանվի, թե ոչ, գրում է The Washington Post–ը։
Թերթը հիշեցնում է, որ երբ Ռուսաստանը մեկ տարի առաջ Սիրիայում ռազմական արշավ սկսեց, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կանխատեսում էր, որ այն կներքաշվի ճահճի մեջ։ Սակայն պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջեւ համաձայնագիրը Կրեմլին խոստանում է այն ամենը, ինչին դա ձգտում էր։
Այսպես՝ դեռեւս մեկ տարի առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմն ամրապնդվում է, իսկ ընդդիմությունը, ընդհակառակը, լուրջ կորուստներ է կրում, նշում է թերթը։ Վաշինգթոնը տեղի է տվել Պուտինի պահանջին՝ միավորվել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ ահաբեկչական կազմակերպությունների։
Պարբերականի կարծիքով համաձայնագիրը Վաշինգթոնի կողմից մեծ զիջումներ է պարունակում, որոնք փաստացի նշանակում են հրաժարվել Սիրիան Ասադից ազատելու խնդրից եւ ԱՄՆ–ին վերածում են Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի կրտսեր գործընկերոջ։ Սակայն, հնարավոր է, դա միակ տարբերակն է, որը մնում է ԱՄՆ–ին, եթե վարչակազմը համարում է, որ անգամ սահմանափակ ռազմական միջամտությունը դատապարտված է ձախողման։
---
News.am
WP. Քլինթոնի «բժշկական միջադեպը» կանդրադառնա նրա նախընտրական արշավի վրա
ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի վատ ինքնազգացողությունը, որի պատճառով նա ստիպված էր լքել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումը, կանդրադառնա նրա նախընտրական արշավի վրա, գրում է The Washington Post–ը։
Թերթը նշում է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել Քլինթոնի քարոզարշավի համար շատ անհարմար պահի, եւ նրա առողջության հարցը դարձրել է առաջիկա օրերի նախագահական ընտրարշավի հիմնական թեման։ Միջադեպից հետո նախկին պետքարտուղարն այլեւս չի կարող կատակով պատասխանել իր առողջության մասին հարցերին։
Թերթը նշում է, որ Քլինթոնի մամուլի ծառայությունը սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, թե նախագահի թեկնածուն իրեն վատ է զգացել շոգի պատճառով։ Բացի այդ, քաղաքական գործչին մշտապես ուղեկցող լրագրողներին թույլ չեն տվել հետեւել նրան։
Կիրակնօրյա միջադեպից հետո Քլինթոնի առողջության մասին նրա թիմի վստահեցումներն արդեն բավարար չեն լինի։ Առողջ դատող մարդիկ կարող են հարցեր տալ նրա առողջական վիճակի մասին, ասված է հոդվածում։
Ավելի վաղ Քլինթոնի անձնական բժիշկը նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշել այն բանից հետո, երբ Քլինթոնն անսպասելի լքել էր 2001–ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումը։