Իրանը դիմել է Սաուդյան իշխանավորներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i34693-Իրանը_դիմել_է_Սաուդյան_իշխանավորներին
Հաջջի կազմակերպման հարցում իրենց անարժանությունը և ծայրահեղականներին ու ահաբեկչությունը հովանավորվելու պատճառով  աշխարհում իրենց խայտառակությունը  քողարկելու ուղղությամբ  սաուդացիների տեղաշարժերն այս օրերին հատուկ երանգ են ստացել:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 15:30 Asia/Tehran
  • Իրանը դիմել է Սաուդյան իշխանավորներին

Հաջջի կազմակերպման հարցում իրենց անարժանությունը և ծայրահեղականներին ու ահաբեկչությունը հովանավորվելու պատճառով  աշխարհում իրենց խայտառակությունը  քողարկելու ուղղությամբ  սաուդացիների տեղաշարժերն այս օրերին հատուկ երանգ են ստացել:  

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզն ասել է.«Ծայրահեղականությունն անընդունելի  է և եթե ներթափանցի Իսլամական ժողովուրդների մեջ, կխաթարի նրանց համերաշխությունը, միասնությունն ու ապագան և կխարխլի նրանց դիրքն աշխարհի ժողովուրդների մոտ»:

Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանել է սաուդացիների այդ անհիմն հայտարարություններին ու հակաքարոզչություններին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 13-ին «Նյու Յորք Թայմզ» օրաթերթում տպագրված հոդվածում նշել է. «Սաուդացի իշխանավորները պետք է հրաժարվեն  մեղադրանքի ու սարսափի վրա հիմնված քարոզչությունից, և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցեն բոլոր երկրների հետ»:

«2001 թվականի  սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո մինչև օրս ռազմամոլ վահաբիականությունը քանի անգամ կերպարանք է փոխել, սակայն նրա գաղափարախոսությունն ու սկզբունքային ուղեգիծը մնացել են անփոփոխ, լինեն դրանք թալիբները, Ալ-Ղաիդայի վերարտադրված ճյուղավորումը, կամ էլ այսպես կոչված Իսլամական պետության ահաբեկիչները որը ո'չ իսլամական են և ո'չ էլ պետություն»,-նշել է Զարիֆը:

Զարիֆն ընդգծել է.«Սաուդյան Արաբիան փորձում է իր արևմտյան տերերին համոզել պաշտպանել իր անհեռատես քաղաքականությունը, որը դրված  է արաբական աշխարհի ճգնաժամն ավելի խորացնելու հիմքի վրա: Սաուդացիներն իրենց ստեղծած փակուղուց դուրս գալու համար մտադիր են օրինականություն հաղորդել իսլամ աշխարհում կատարած իրենց պառակտիչ քայլերին:

Փաստորեն այսօր Իսլամ աշխարհի խնդիրներն  այն թուլությունների ու հակամարտությունների արդյունքն են, որոնք տգետ ու  հետադեմ հակամարգերի կողմից պարտադրվել են իսլամական ժողովուրդներին և այդ տարաձայնությունները բխում են Սաուդյան Արաբիայում տիրող վահաբիականությունից :

Սաուդյան Արաբիան զուգորդում է արևմուտքի ռազմավարությունը, որը նպատակ ունի կանխել իսլամական ժողովուրդներին միավորող գաղափարների տարածումը և վերականգնել խավարամտության ժամանակաշրջանը: Այս ավերիչ հոսանքը տարածվում է վահաբիականության ու սալաֆիականության գաղափարների  և սին հավատալիքների շրջանակում, ինչը կկործանի իսլամական ժողովուրդներին: Սա մեծ սխալ է, որը թույլ են տալիս սաուդացիները, ինչի համար նրանք պատասխանատու են: Սաուդացիները փորձում են ծառայել իսլամի թշնամիներին իրենց իշխանության խարխլված հիմքերը պահպանելու համար:

Ներկայումս բոլորը քաջ գիտեն ,որ տարածաշրջանի ոճրագործությունների հիմքը ծայրահեղական խմբերն են, որոնք սաուդացիների աջակցությամբ ու գումարներով ծառայում են ԱՄՆ-ի նպատակներին և իսլամական երկրներում իրականացնում են պատերազմ ,արյունահեղություն ,ավերածություններ և տարածում են աղքատություն, հետամնացություն, ազգամիջյան ու միջկրոնական բախումներ ու տարաձայնություններ:  

Ինչպես նշել է Իրանի ԱԳ նախարարը, այսօր շիաների ու սուննիների միջև պատմական ոչ մի տարաձայնություն չկա: Առկա է միայն վահաբիականության ու ճշմարիտ իսլամի միջև դիմադրությունը է, որի արդյունքը կարող է խոր ազդեցություն թողնել տարածաշրջանում ու աշխարհի այլ կետերում: