Մամուլի տեսություն 14-09-2016
«PKK»-ի առաջնորդը հայտնել է Թուրքիայի հետ 30-ամյա հակամարտության հնարավոր դադարեցման մասին:
Շարղ
Խաղաղության որոնումներ
Մոտ 14 ամիս առաջ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Թուրքիայի կառավարության միջև հրադադարը խախտվելով ոչ ոք չէր սպասում ,որ երկու կողմերի հակամարտությունը այսպիսի ընթացք ունենա: Այսօր սպանվածների թիվը ոչ-պաշտոնական տվյալներով հասել է ավելի քան երեք հազարի,ինչը քուրդ անջատականներին մղել է վերջ դնել այդ անվերջանալի պատերազմին: Այդ մասին հայտնել է՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ՝ Աբդուլլա Օջալանը:
Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում: Թուրքերի և անկախ պետության ստեղծման համար պայքարող քրդերի միջև հակամարտությունն արդեն 25 տարուց ավելի է տևում:
Օջալանն ասել է,որ եթե Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը համաձայնվի , պատրաստ է վերսկսել խաղաղության գործընթացը,որն ամբողջությամբ չի չեղարկվել:
Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, խոստացել է 6 ամսում դադարեցնել իր կուսակցության զինված հակամարտությունը Թուրքիայի իշխանությունների հետ: Այդ մասին հայտարարել է նրա եղբայր Մեհմեդը, որին թույլ էին տվել այցելել Օջալանին:Թուրքիայի իշխանությունները վերջին 1,5 տարում առաջին անգամ թույլատրել էին Աբդուլլահ Օջալանին հանդիպել եղբոր հետ Ղուրբան տոնի առիթով:
«Կան որոշ ծրագրեր, մենք չենք հրաժարվել քրդական հարցը լուծելու գործընթացից: 6 ամսում մենք կկարգավորենք այդ հարցը: Սա անիմաստ պատերազմ է, թող այլևս չլինեն արտասուք ու արյուն»,-փոխանցել է եղբոր խոսքերը Մեհմեդ Օջալանը:
Ընդսմին Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը մշտապես «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած կառավարությանն է մեղադրում այդ երկրի հարավ-արևելյան շրջաններում արյունալի բախումների վերականգնման մեջ:
---
News.am
«Tempi». Հայկական կողմի համար Ղարաբաղի ինքնորոշման հարցը փակված է
Հայկական կողմը պատրաստ է քննարկել փախստականների եւ հողերի հարցը, բայց ինքնորոշման հարցը նրա համար քննարկման առարկա չէ: Այդ մասին գրում է լրագրող Ռոդոլֆո Կազադեին իտալական«Tempi» թերթում հրապարակված հոդվածում:
Հոդվածում, մասնավորապես, նշված է. «Ավերածությունների հիմնական վայրերը վերականգնված են, բայց նրանք, որոնք առաջնագծին մոտ են, մնացել են որպես ավերակների եւ չմշակված դաշտերի հերթագայություն:
«Այս դիրքը, որ տեսնում եք, ցրիվ է եկել տանկային համազարկից», – ասում է զինվորը: Մենք մանր անձրեւի տակ ենք կանգնած, որը կաթկթում է նրա սաղավարտին: «Մենք նույնիսկ վիրավորներ չունեինք, որովհետեւ մեր մի մասը բունկերում էր, իսկ ժամապահները` հեռավոր խրամատներում: Մենք անմիջապես պատասխան կրակ բացեցինք», - ասում է նա:
Վերջին 22 տարում հրադադարի ռեժիմի խախտումները, գրեթե միշտ` ադրբեջանական կողմից, հազարներով են հաշվվում: Դրանք երկու կողմից տասնյակ մահերի են հանգեցրել: Բայց ապրիլյան գրոհի նման գրոհ չէր եղել:
Ղարաբաղում ամենուր կարելի է խաչ եւ խաչելություն տեսնել: Եվ ոչ միայն նրա համար, որ այստեղ է գտնվում հայկական մի քանի հնագույն վանք եւ եկեղեցի: Արտաքին գործերի նախարարության սպասասրահում որմնանկարը պատկերում է թուրը ձեռքին Աստվածամորը խաչված Քրիստոսի մոտ: Աթեիզմի 70 տարին չի մարել հայերի հավատը, բայց փոխել է նրանց ընտանիքները: Այսօր երկրում ծնելիության գործակիցը 1,38 է, գործնականում նույնպիսին, ինչպիսին Իտալիայում:
«Բայց սա կրոնական պատերազմ չէ», - կրկնում են Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Մերձավոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության դեսպան Կարո Քաբաբջյանը, Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
Հայերը պատրաստ են քննարկել հակամարտությունը եւ փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցերը (724 հազար ադրբեջանցի եւ 413 հազար հայ), տարածքի մի մասի վերադարձը, բայց նրանց համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը քննարկման ենթակա չէ»:
---
News.am
Brent նավթի բարելի դիմաց 50 դոլար գնի կրիտիկական նիշը կարող է միայն դրվագային հաղթահարում ունենալ
ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի անդամներից մեկի՝ Էրիկ Ռոզենգրենի վերջին հայտարարությունը բազային տոկոսադրույքի բարձրացման մասին անմիջապես անդրադարձել է որոշ բորսաների վրա: Մասնավորապես նավթի ֆյուչերսների գները, որ մինչ այդ աճի միտում ունեին, ժամանակավորապես ցած են սահել:
Նշենք, որ Ռոզենգրենն արտահայտել էր զուտ իր անձնական կարծիքը, այլ ոչ Դաշնային պահուստների համակարգի դիրքորոշումը: Իսկ արդյոք կլինեն տոկոսադրույքների փոփոխություններ, թե ոչ՝ պարզ կլինի սեպտեմբերի 20-21-ին:
Նավթի շուկայի վրա անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանքավայրերում իրականացվող հորատման աշխատանքների մասին լուրերը: Ի դեպ, ի տարբերություն «սովորական» նավթի, թերթաքարային նավթի արդյունահանումը կանգնեցնելը եւ հետո կրկին թողարկելը համեմատաբար հեշտ է: Այս առավելությունը ընկերություններին մանեւրելու հնարավորություն է տալիս:
Համաշխարհային պահուստների մեծությամբ թերթաքարային նավթը բազմապատիկ գերազանցում է ավանդական նավթին: Մինչդեռ վառելիքային թերթաքարերի հանքավայրերից շատերի մշակումն առայժմ տնտեսապես նպատակահարմար չէ:
Ընթացիկ տարում, բազմամյա ընդհատումից հետո, ԱՄՆ-ում վերսկսվել է նավթի արտահանումը (այն նույն թերթաքարային նավթի, որն իրականում նավթ չի համարվում): Ի դեպ, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արտահանումը պատճառաբանում են տեղի նավթամշակման գործարանների տեխնոլոգիական առանձնահատկություններով: Սակայն համաշխարհային շուկա թերթաքարային նավթի մուտքը իր հետեւանքներն է ունեցել:
---