Իրան-Եվրոպա.Միջուկային համագործակցության նոր քայլեր
Միջուկային համագործակցությունների շուրջ բանակցելու նպատակով Բրյուսել այցելած Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն՝ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում Եվրամիությունը նոր առաջարկներ է ներկայացրել Իրանի հետ միջուկային համագործակցության համար:
Չորեքշաբթի օրը, Եվրամիության էներգետիակայի հարցերով հանձնակատարի հետ հանդիպումից հետո, Սալեհին տեղեկացրել է, որ դրական քայլեր են ձեռնարկվել Իրանի ու Եվրոպայի միջև գիտական ու տեխնիկական համագործակցությունների ուղղությամբ:
Մեկ տարի է անցնում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրումից: Այդ ժամանակահատվածում, այդ համաձայնության հետքերն ուշագրավ են եղել հատկապես շրջափակումների չեղարկման առումով: Իսկ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի կարևոր կողմերից են նաև միջուկային իրավունքների պահպանումը և խաղաղ նպատակներով Իրանի միջուկային գիտության զարգացումն ու գիտական ու հետազոտական նախագծերի շարունակումը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության վիճակացույցը վկայում է այն մասին, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում կայացած համաձայնության համաձայն, ցենտրիֆուգների բաժնում ոչ միայն չի դադարել Իրանի միջուկային աշխատանքը, այլև Իրանն ընդլայնել է իր տեխնիկական գիտելիքն ու տեղեկությունները:
Իրանցի մասնագետների ջանքերով, ենթահող է ստեղծվել կայուն իզոտոպների արտադրման համար: Սալեհիի խոսքերով, նման իզոտոպներ արտադրող ցենտրիֆուգների զարգացման համար Իրանը համագործակցում է Ռուսաստանի հետ:
Իրանին հաջողվել է ապահովել առողջության ու առողջապահության բաժնում անհրաժեշտ ցենտրիֆուգները, որոնք կիրառվում մի շարք դեղերի ու պատվաստանյութերի արտադրման համար:
Ծանր ջուրը արդյունաբերական տարբեր կիրառումներով, ռազմավարական նշանակություն ունեցող նյութ է: Ծանր ջուրը կիրառվում է դեղարդյունաբերության, քիմիական արդյունաբերության և միջուկային նախագծերում:
Իրանում 99,95 տոկոս մաքրությամբ արտադրված ծանր ջրի որակը հաստատվել է լավագույն լաբորատորիաների կողմից և այդ հարցում այլ երկրների համեմատությամբ Իրանը բարձր դիրք է զբաղեցնում: Ներկայիս Ռուսաստանից և ԱՄՆ-ից բացի, եվրոպական խոշոր ընկերությունները ևս ցանկանում են ծանր ջուր գնել Իրանից:
Գիտական զարգացումների շրջանակում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաջողել է արտադրել իր ռեակտորների համար անհրաժեշտ 20 տոկոսանոց վառելանյութը և ներկայիս Թեհրանի հետազոտական ռեակտորն աշխատում է տեղական արտադրության վառելանյութով:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի և Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև կայացած համաձայնության համաձայն, հետազոտական և միջուկային տեխնոլոգիայի զարգացման բաժիններում շարունակվում են Իրանի միջուկային աշխատանքները:
ԱՄՆ-ը և մի քանի եվրոպական պետություններ տարիներ փորձել են Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը սպառնալիք ներկայացնել: Արևմուտքն իր ջանքերը կենտրոնացրել էր Իրանի միջուկային օբյեկտների վերացման վրա. Սակայն ի վերջո այդ թղթածրարը փակվեց միջուկային համաձայնության և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում և Իրանը նվաճեց իր միջուկային բոլոր իրավունքները: