Մամուլի տեսություն 19-09-2016
ՄԱԿ-ի 71-րդ նստաշրջանի սեմին, Նյու Յորք քաղաքում կիրառվում են անվտանգության խիստ միջոցառումներ
«Իրան» օրաթերթ
ՄԱԿ-ի 71-րդ նստաշրջանի սեմին, Նյու Յորք քաղաքում կիրառվում են անվտանգության խիստ միջոցառումներ
ԱՄՆ նախագահական ընտրությունների անցկացման սեմին Նյու Յորքում և Նյու Ջերսիում երկու պայթյուններ են որոտացել , Մինեսուտայում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Այս բոլոր միջադեպերի հետևանքով, երկրում լարված իրավիճակ է տիրում:
Ընդամենը 46 օր է մնում նախագահական ընտրություններին : Նման լարված մթնոլորտում ցանկացած դեպք ու մանրուք կարող է վտանգավոր լինել նախագահի թեկնածուների համար: Նյու ـՅորքի քաղաքապետը հայտարարել է, որ Չելսիի պայթյունը եղել է նախապես կազմակերպված, սակայն դեռևս չի ապացուցվել, որ պայթյունն իրականացրել են ահաբեկիչները:
Վերլուծաբանների համոզմամբ, նախագահական ընտրությունները մոտ լինելու պատճառով, հավանաբար ամերիկացի պետայրերը գործում են զգուշավոր: Վերջերս BBC-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած պայթյունները լավ բան չեն խոստանում դեմոկրատ թեկնածու ՝ Հիլարի Քլինթոնի համար:
11-սեպտեմբերյան դեպքերի 15-րդ տարելիցից օրեր անց Չելսիում տեղի ունեցած պայթյունի դեպքը սարսափելի է նյույորքցիների համար: Այս բոլորի կողքին, Նյու Յորքում անց է կացվելու ՄԱԿ-ի 71-րդ նստաշրջանը և քաղաքը հյուրընկալելու է աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին: Ուստի քաղաքի անվտանգության ապահովումը կրկնակի նշանակություն է ստացել:
Հիլարի Քլինթոնն աղոթել է պայթյունների վիրավորների համար: Նրա հանրապետական մրցակից՝ Թրամփը երկիմաստ ու սադրիչ արտահայտություն է թույլ տվել: Նա հավակնել է , թե Սպիտակ Տանը դեմոկրատների ութամյա իշխանության հետևանքով է երկիրն անապահովության մատնվել:
news.am
Պուտինն Օբամային դաս է տվել Սիրիայում
Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը պարտության է մատնել ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամային, The Washington Post-ում հայտնել է Ջեքսոն Դիլը:
Նշվում է, որ 2012 թվականից ի վեր Օբաման պնդում էր, որ Սիրիայում ամերիկյան զինուժի տեղակայումը կնպաստի հակամարտության կարգավորմանը, չնայած մի շարք պաշտոնատար անձինք հակառակն էին հայտարարում եւ կոչ էին անում ավիացիան օգտագործել ընդդիմադիր ուժերին սատարելու համար՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերի ամրապնդում թույլ չտալու համար:
Մինչդեռ Օբաման շարունակում էր պնդել, որ ԱՄՆ միջամտությունը հակամարտությունը եւ հումանիտար ճգնաժամը միայն կսրի, նաեւ ակտիվ գործողությունների կդրդի արմատականներին:
Արդյունքում առանց ամերիկյան միջամտության էլ այդ ամենը տեղի ունեցավ, նշում է հեղինակը: Իսկ Պուտինն ապացուցեց, որ Օբամայի մերժած հայեցակարգը, որի համաձայն՝ սահմանափակ զորակազմը կարող էր էականորեն փոխել քաղաքական ելքը, իրավացի էր:
Դիլի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կնքած գործարքը Պուտինին տվեց այն ամենն, ինչին նա ձգտում էր Սիրիայում:
Զինադադարի շնորհիվ Սիրիայի կառավարական զորքերը կմնան Հալեպի դիրքերում, իսկ ԱՄՆ-ը կմիանա Ռուսաստանին՝ Ասադին դիմակայող ծայրահեղականներին ոչնչացնելու համար:
Այդպիսով, կբավարարվի Պուտինի այն պահանջը, որ Արեւմուտքը պետք է պայքարի ահաբեկիչների, այլ ոչ թե Ասադի դեմ, նշում է հեղինակը:
news.am
American Conservative. ԱՄՆ-ը թանկ կվճարի Սիրիայում «հետախուզական սխալի» համար
ԱՄՆ-ը կարող է թանկ վճարել Սիրիայի բանակի դիրքերին միջազգային կոալիցիայի «սխալ» հարվածի պատճառով, կարծում է The American Conservative պարբերականի մեկնաբան Դենիել Լարիսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պենտագոնում հայտարարել են, թե հնարավոր է՝ ավիահարվածն իրականացվել է «հետախուզության սխալի» հետեւանքով: Եթե ընդունենք, որ դա իսկապես այդպես է, ապա այս վրիպումը ԱՄՆ-ին դնում է չափազանց անհարմար եւ կործանարար վիճակում, նշել է լրագրողը: Դրանից զատ, այն ցույց է տալիս, թե ռմբակոծությունները որքան վտանգավոր կարող են լինել բազմակողմ քաղաքացիական պատերազմի պայմաններում, ինչպիսին այժմ առկա է Սիրիայում:
Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ հարվածները հասցվել են «Իսլամական պետության» դեմ մարտնչող զորքերին: Ըստ էության, ԱՄՆ-ի «սխալը» օգնել է ահաբեկիչներին, եւ Մոսկվան կամ Դամասկոսն այդ փաստարկը կարող են օգտագործել Վաշինգտոնի դեմ: Բացի այդ, ավիահարվածները հասցվել են ծայրահեղ անհարմար պահին՝ ռուսական կողմի հետ Սիրիայում կրակի դադարեցման համաձայնագիրը կնքելուց հետո, հավելում է պարբերականի մեկնաբանը:
Տեղի ունեցածից հետո հայտնվել են ԱՄՆ իշխանություններին ուղղված կոչեր՝ արդարացնել ԻՊ դեմ պայքարող զինվորների վրա կատարված հարվածները եւ պաշտպանել «սխալ» գործողությունները, որոնք ահաբեկիչների համար միանգամայն օգտակար են եղել: Սիրիայի վերաբերյալ համանման «կոշտ դիրքորոշումը» հղի է լարվածության սրացմամբ եւ հեռանկարում կարող է ձախողման հանգեցնել դիվանագիտական կարգավորման բոլոր հնարավորությունները, եզրակացնում է լրագրողը: