ԻԻՀ առաջնորդը անդրադարձել է «Ղադիր»-ի տոնին
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը «Ղադիր Խոմ» բարեբաստիկ տոնի կապակցությամբ հանդիպել է ժողովրդի ներկայացուցիչների հետ: Նա շնորհավորել է բոլոր մուսուլմաններին այդ մեծ տոնի կապակցությամբ և անդրադարձել է «Ղադիր»-ի նշանակությանը:
Նա անդրադարձել է որոշ վկայությունների, որտեղ «Ղադիր»-ը հիշատակվել է որպես աստվածային մեծ տոն: «Նման հայտարարությունների հիմքում ընկած է չափազանց կարևոր մի դեպք, որը տեղի ունեցավ Ղադիր տոնի ժամանակ: Դա իսլամում իշխանության կարգ ու կանոնի իսլամական հասարակության մեջ «Իմամաթ»-ի և «Վելայաթ»-ի հաստատումն է, որոնք Աստծո հրամանով հայտարարվեցին իսլամի մեծարգո մարգարեի կողմից»:
Նա նշել է, որ իսլամ աշխարհում միասնականության պահպանումը վերելքի կարևոր գործոններից է: Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ շիիզմի անվան ներքո իսլամական այլ դավանանքների ներկայացուցիչների զգացմունքները վիրավորելն իրականում «անգլիական շիիզմ»-ի քաղաքականությունն է: Իսկ դրա արդյունքը ԱՄՆ-ի ու Բրիտանիայի գաղտնի ծառայություններին կապված ահաբեկիչների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի ու Ալ-Նուսրայի ձևավորումն էր:
Պատմությունը վկայում է , որ արտաքին ուժերը մշտապես վնասել են իսլամին: Իսլամին ընդդիմանալը շարունակվել է տարբեր միջոցներով, որոնցից է մուսուլմանների կրոնական մտածողություն ներթափանցելն ու պառակտում սերմանելը:
Այս բարդությունները վաղուց ի վեր հող են նախապատրաստել օտարների ներթափանցման համար և ոչնչացրել են իսլամական երկրների միջև զուգամերձության հնարավորությունը: Այսօր էլ պատմությունը կրկնվում է: Գերտերությունները և ԱՄՆ-ի գլխավորությամբ գաղութարարական նպատակներով ձգտում են թուլացնել իսլամական երկրներին: Իսկ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը օգտագործում են տարաձայնություն առաջացնելու և իսլամը ոչնչացնելու համար:
Իսլամական Իրանը փափուկ պատերազմից սկսած մինչև տնտեսական ճնշումների, շրջափակման ու ռազմական սպառնալիք, համարվում է թշնամիների թիվ մեկ թիրախը: Այս թշնամության նպատակն է ԻԻՀ համակարգը դուրս բերել բռնատեր համակարգի դեմ պայքարելու և աստվածային իշխանության ուղղությամբ շարժվելու շրջանակից: Իրանի ու իսլամի թշնամիների հետապնդած նպատակն է հարվածել արդարության ու «վելայաթ»-ի վրա հաստատված համակարգի հիմնասյուներին: Քանի որ իսլամական Իրանը հիմնված է աստվածային արժեքների, ամուր կամքի և ԻԻՀ համակարգի գլխավոր դրամագլուխը համարվող երիտասարդության վրա, այս սադրանքները որևէ արդյունքի չեն հանգել: Հեղափոխության առաջնորդը նշել է, որ այսօր թշնամին նպատակ ունի իԻրանի սլամական համակարգի հանդեպ ժողովրդի շրջանում դժգոհություն առաջացնել:
Այսօր դիմադրողական տնտեսության իրականացմանև նման նպատակների հանդեպ ուշադրությունը նույնքան կարևոր է, որքան սպառնալիքների վերացման և ոտձգիչներին պատասխանելու հարցում ռազմական պատրաստվածությունը: Հետևաբար հեղափոխության մեծահարգ առաջնորդն իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծել է դիմադրողական տնտեսության վերաբերյալ իր ուղղորդումները: Նա հավելել է, որ նման պայմաններում կառավարության, իսլամական խորհրդարանի և տարբեր բաժինների պատասխանատուների ու ժողովրդի տարբեր խավերի պարտականությունը թշնամու նպատակներիէ դեմ պայքարելն է: