Օբաման վետո է դրել հակասուդական օրենքի վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i35965-Օբաման_վետո_է_դրել_հակասուդական_օրենքի_վրա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դրել օրենքի վրա, որը սեպտեմբերի 11-ի հարձակումների զոհերի հարազատներին թույլ է տալիս բողոքի հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2016 08:20 Asia/Tehran
  • Օբաման վետո է դրել հակասուդական օրենքի վրա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դրել օրենքի վրա, որը սեպտեմբերի 11-ի հարձակումների զոհերի հարազատներին թույլ է տալիս բողոքի հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ:

 «Արդարության օրենք` ուղղված ահաբեկչության հովանավորների դեմ» օրենքը (Ջասթա) վավերացվել էր ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ու Սենատում:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ամերիկյան ինքնաթիռներով Համաշխարհային առևտրի աշտարակների ու Պենտագոնի շենքի վրա հարձակում իրականացրած 19 ահաբեկիչներից 15-ը Արաբիայի քաղաքացիներ էին:

ԱՄՆ-ի Կոնգրեսում մեծամասնության առաջնորդները վստահեցնում են, որ Օբամայի վետոն չեղարկելու համար բավարար ձայներ ունեն:

Սպիտակ տան խոսնակ Ջաշ Էռնեստն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Օբաման մտահոգ է  օրենքի երկարաժամկետ հետևանքների կապակցությամբ»:

Հավանաբար  «Ջասթա»-ի վրա վետո դնելու Օբամայի որոշումն ընդունվել է,  նկատի առնելով Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունների վրա դրա գործադրման հավանական հետևանքները:

 2016 թվականի մայիսին այս օրինագիծը Սենատում վավերացվելուց հետո սաուդացիները հայտարարեցին, որ ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլի կդիմեն:

Արաբիան սպառնացել է, որ  օրենքի վավերացման դեպքում  կվաճառի ԱՄՆ-ում ունեցած իր ունեցվածքն, այդ թվում պարտատոմսերը:

Իհարկե «Ջասթա»-ն բամաթիվ կողմնակիցներ ու ընդդիմադիրներ ունի: Դրա կողմնակիցներն ընդգծում են   զոհերի իրավունքները վերականգնելու, ինչպես նաև  դեպքերի հեղինակներին ինչ-որ կերպով աջակցություն ցուցաբերած պետություններին տուգանելու անհրաժեշտությունը: Օրինագծի ընդդիմադիրներն ասում են, որ այս օրենքը կարող է բացասաբար ազդել Վաշինգտոնի ու Ռիադի հարաբերությունների վրա և հանգեցնել փոխադարձ օրենքների վավերացման, որոնք կարող են վնասել այլ երկրներում ամերիկյան մեծ ընկերություններին  քաղաքացիներին:

Միևնույն ժամանակ Սպիտակ տունը մտահոգ է նրանից, որ այս օրինագծի միջոցով պետությունների միջազգային անձեռնմխելիության սկզբունքը ոտնահարվելով ԱՄՆ-ն խոցելի կդառնա  այլ երկրների դատական համակարգերի դիմաց:

Սեպտեմբերի 11-ի դեպքերին Սաուդյան Աաբիայի մասնակցության հարցը ավելի վաղ հայտնվեց ամերիկյան հանրային կարծիքի քննարկման կենտրոնում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ   դեպքերի մասին պաշտոնական զեկույցից հանվել են այդ հարձակումներին Ռիադի մասնակցությանը վերաբերող 28 էջեր: Սաուդյան Արաբիան հերքում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի աշտարակների և Պենտագոնի շենքի վրա  հարձակումներում իր մմասնակցութունը: Այդուհանդերձ 11-սեպտեմբերյան դեպքերին Արաբիայի մասնակցության մասին զեկույցի գաղտնի բաժինների հրապարակումը պարզեց, որ չնայած ԱՄՆ-ի իշխանությունների ջանքերին, որոնք շարունակ փորձել են Արաբիային Միջին Արևելքում ու Պարսից ծոցում Վաշինգտոնի ռազմավարական գործընկերը ներկայացել, Ռիադը գործնականում առնվազն տարբեր օժանդակություններ ու ծառայություններ ներկայացնելու միջոցով հարվածել է ԱՄՆ-ի շահերին: Հատկապես որ   առաջ են քաշվել սաուդացի մի շարք արքայազնների ու բարձրաստիճան պաշտոնատարների անուններ:

Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ի հասարակական կարծիքը պահանջում է վերանայել Վաշինգտոն-Ռիադ հարաբերությունները և նկատի առնելով  սեպտեմբերի 11- դեպքերի հեղինակներին պաշտպանելու  սաուդացիների քայլերը, վերականգնել  դեպքի զոհերի իրավունքները: