Մամուլի տեսություն 25-09-2016
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ ՌԴ կատարած այցելության ընթացքում նրա օգնականը հյուրանոցի համար մի պայուսակ է բերել, որում Քլինթոնի գաղտնի փաստաթղթերն են եղել:
Համշահրի
ԱՄՆ Դաշնային ոստիկանություն.«Հիլարի Քլինթոնն ՌԴ հյուրանոցներից մեկում գաղտնի փաստաթուղթ է մոռացել»
է մոռացել»ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը այդ երկրի պետքարտուղարի պաշտոնում Ռուսաստան այցելության ժամանակ հյուրանոցում գաղտնի փաստաթուղթ է մոռացել:Այդ մասին հայտնել է ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոն՝(ՀԴԲ-FBI)-ը:
Հղում անելով Սպուտնիկ լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ-ն հաղորդել է,որ այս փաստաթղթերը,որոնք հրապարակվել են սեպտեմբերի 23-ին ու դրանց անդրադարձել է «ABC News» հեռուստաըներությունը, ցույց են տալիս,որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ ՌԴ կատարած այցելության ընթացքում նրա օգնականը հյուրանոցի համար մի պայուսակ է բերել, որում եղել է Քլինթոնի թղթապանակը՝ գաղտնի փաստաթղթերով: Երբ Քլինթոնը և նրա օգնականը լքել են հյուրանոցի համարը, դիվանագիտական անվտանգության աշխատակիցներն այնտեղ գաղտնի փաստաթուղթ են հայտնաբերել:
ՀԴԲ–ից նկատել են, որ ընդունված օրենքով՝ այդ թղթապանակն ընդհանրապես չպետք է հայտնվեր համարում։ ՀԴԲ–ն նաև պարզել է, որ Քլինթոնը 2011–ին ևս մեկ չպաշտպանված էլփոստ է ունեցել «Gmail»–ում։
Քլինթոնը 2014 թվականին ավելի քան 55 հազար էլեկտրոնային նամակներ է տրամադրել ԱՄՆ պետդեպարտամենտի քննիչներին: Նա հայտարարել է,թե այդ բոլոր փաստաթղթերը վերաբերում են իր գործունեության ոլորտին: Նա նաև հաստատել է,որ ջնջել է իր 33 հազար էլեկտրոնային նամակները:
Նշենք, որ առաջին անգամ WikiLeaks-ը հասանելի դարձրեց Հիլարի Քլինթոնի ավելի քան 1258 էլեկտրոնային նամակները:
---
Armradio.am
«Իսկանդեր»-ը վերաբերմունքը փոխեց. քաղաքագետ
Ցուցադրված «Իսկանդեր»-ի թեման դեռ երկար կքննարկվի ինչպես Բաքվում, այնպես էլ Հայաստանում: Այն միանգամայն փոխեց վերաբերմունքը Երևանի նկատմամբ ու ցույց տվեց, որ հայկական բանակը ապահովված է նորագույն զինտեխնիկայով ու մարտունակ է: «Ճիշտ էր Հայաստանի Անկախության 25-ի ամյակին «իսկանդերի» ու ժամանակակից մյուս զինատեսակների ցուցադրելը: Եթե ավելին էլ լիներ, դա էլ պետք է ցուցադրվեր»,- համոզված է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Իսկանդեր»-ի ցուցադրությունը պատասխանն էր բոլոր այն սին կարծիքների, թե Հայաստանը չուներ անհրաժեշտ զինտեխնիկա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդին դիմակայելու համար, նաև պատասխան Բաքվի հոխորտանքներին ու մեծամիտ հայտարարություններին, թե իրենց զինտեխնիկան մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի ու ԼՂ-ի ունեցածին միասին վերցրած, ասում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Իսկանդերը ցույց տվեց, որ ՌԴ վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ սրբագրվում է: Նրանք տեսան, որ հայերը շատ վստահելի են կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Իսկ ղարաբաղյան խնդրում տարածքներ զիջելու հարցում ՀՀ-ի վճռորոշ պատասխանը եղավ Սասնա Ծռերի քայլը:
---
Tert.am
Էրդողանը տարիներ առաջ էր պլանավորել հեղաշրջման փորձը. Գյուլեն
Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման այդ փորձը: Ըստ Գյուլենի, հեղաշրջման փորձը որպես պատրվակ օգտագործելով, Էրդողանը կադրային զտումներ է իրականացնում, որպեսզի ուժեղացնի իր իշխանությունը:
Գյուլենը նաև բացահայտել է, թե ինչպես են փչացել իր և Էրդողանի հարաբերությունները:
«Նա սպասում էր, որ մենք պետք է նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք, մտածում էր, որ համաշխարհային մակարդակով պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Սակայն երբ դա տեղի չունեցավ` սկսեց գործել մեր դեմ»,- ասել է Գյուլենը:
78-ամյա Գյուլենը, որը 1999թ.-ից գտնվում է ԱՄՆ-ում, անկեղծացել է՝ ասելով, որ կարոտում է իր հայրենիքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: